https://arm.sputniknews.ru/20250312/hajastani-bernapvokhadrvoghnery-veradardzin-karvogh-en-gumar-ashkhatel-rd-um-patverner-katarelvov-86688798.html
Հայաստանի բեռնափոխադրողները վերադարձին կարող են գումար աշխատել ՌԴ-ում պատվերներ կատարելով
Հայաստանի բեռնափոխադրողները վերադարձին կարող են գումար աշխատել ՌԴ-ում պատվերներ կատարելով
Sputnik Արմենիա
Հայաստանից տարվող բեռը բեռնաթափելուց հետո յոթ օրվա ընթացքում մեկ միջազգային ուղերթի համար թույլատրվում է ոչ ավելի, քան երեք անընդմեջ կաբոտաժային... 12.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-12T19:49+0400
2025-03-12T19:49+0400
2025-03-12T20:02+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
հայաստան
բեռնափոխադրում
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/0a/24064251_0:85:1600:985_1920x0_80_0_0_b0aa2eb4cd8ad465413166cf6f502908.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. Հայկական տրանսպորտային ընկերությունները Ռուսաստանով փոխադրումների շահութաբերությունն ու անվտանգությունը բարձրացնելու հնարավորություն ունեն։ Այս մասին ասել է Հայաստանում միջազգային «ATI.SU բեռնափոխադրումների բորսաներ»-ի ներկայացուցչության տնօրեն Սերգեյ Մկրտչյանը։ԵԱՏՄ երկրների (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան) ընկերություններին թույլատրվել է կաբոտաժային (երբ երկրի ներսում փոխադրումն իրականացնում է արտասահմանյան բեռնափոխադրող ընկերությունը) բեռնափոխադրումներ կատարել Ռուսաստանի տարածքով:ՌԴ-ում կաբոտաժային փոխադրումները հայ բեռնափոխադրողներին հնարավորություն են տալիս Հայաստանից հաճախորդներին արտահանման և փոխադրման ավելի մրցունակ պայմաններ առաջարկել։ Կաբոտաժային փոխադրումների թույլտվությամբ հնարավոր է տրանսպորտային միջոցը բեռնել երթուղու ամբողջ ընթացքում։ Եվ որքան կարճ է դատարկ երթևեկությունը, այնքան ավելի շահավետ է ուղերթը փոխադրողի համար, հետևաբար գնագոյացման հարցում առավել ճկուն լինելու նոր հնարավորություններ են ստեղծվում։Ժամանակակից թվային ծառայություններից օգտվող բեռնափոխադրողները կկարողանան լրացուցիչ եկամուտ ստանալ, այդ ծառայությունները նրանց նաև կօգնեն հաճախորդներ գտնել։Ռուսաստանում նման հարթակները շատ պահանջված են տեղական բիզնեսների կողմից․ դրանք օգնում են գտնել ամենաշահավետ բեռները, հաշվարկել տրանսպորտի շուկայական արժեքը և այլն։ Հաճախորդների առաջարկները տեսնելու համար պետք է ընդամենը համակարգ մուտքագրել երթուղին, բեռների տեսակները և տրանսպորտի տեսակը:Նշենք, որ Հայաստանից տարվող բեռը բեռնաթափելուց հետո յոթ օրվա ընթացքում թույլատրվում է ոչ ավելի, քան երեք անընդմեջ կաբոտաժային բեռնափոխադրում։Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ կառավարության թիվ 1694 որոշումը, որը ԵԱՏՄ երկրներից ընկերությունների համար թույլ է տալիս կաբոտաժային բեռնափոխադրումները Ռուսաստանում, ուժի մեջ է մտել 2025 թվականի մարտի 1-ից։Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի առանցքային առևտրային գործընկերը, ՀՀ և ՌԴ-ի միջև ապրանքաշրջանառությունն 2024–ին հասել է 12 մլրդ դոլարի, ինչը 70 տոկոսով գերազանցում է նախորդող տարվա ցուցանիշները: Իսկ դա նշանակում է, որ երկու երկրների միջև ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների աճի պատկառելի ներուժ կա։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/0a/24064251_88:0:1512:1068_1920x0_80_0_0_204015241fd867bd270f5eadad3170f5.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, հայաստան, բեռնափոխադրում, ռուսաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, հայաստան, բեռնափոխադրում, ռուսաստան
Հայաստանի բեռնափոխադրողները վերադարձին կարող են գումար աշխատել ՌԴ-ում պատվերներ կատարելով
19:49 12.03.2025 (Թարմացված է: 20:02 12.03.2025) Հայաստանից տարվող բեռը բեռնաթափելուց հետո յոթ օրվա ընթացքում մեկ միջազգային ուղերթի համար թույլատրվում է ոչ ավելի, քան երեք անընդմեջ կաբոտաժային բեռնափոխադրում։
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. Հայկական տրանսպորտային ընկերությունները Ռուսաստանով փոխադրումների շահութաբերությունն ու անվտանգությունը բարձրացնելու հնարավորություն ունեն։ Այս մասին ասել է Հայաստանում միջազգային «ATI.SU բեռնափոխադրումների բորսաներ»-ի ներկայացուցչության տնօրեն Սերգեյ Մկրտչյանը։
ԵԱՏՄ երկրների (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան) ընկերություններին թույլատրվել է կաբոտաժային (երբ երկրի ներսում փոխադրումն իրականացնում է արտասահմանյան բեռնափոխադրող ընկերությունը) բեռնափոխադրումներ կատարել Ռուսաստանի տարածքով:
Այսպիսով, փոխադրողները, Հայաստանից բեռը հասցնելով Ռուսաստանում ստացողին, կկարողանան հետդարձի ճանապարհին ներքին ուղերթներ իրականացնել ՌԴ-ով։ Նախկինում դա արգելված էր, ինչի պատճառով դատարկ երթ շատ էր գրանցվում, որն ավելացնում էր տրանսպորտային ընկերությունների ծախսերը:
ՌԴ-ում կաբոտաժային փոխադրումները հայ բեռնափոխադրողներին հնարավորություն են տալիս Հայաստանից հաճախորդներին արտահանման և փոխադրման ավելի մրցունակ պայմաններ առաջարկել։ Կաբոտաժային փոխադրումների թույլտվությամբ հնարավոր է տրանսպորտային միջոցը բեռնել երթուղու ամբողջ ընթացքում։ Եվ որքան կարճ է դատարկ երթևեկությունը, այնքան ավելի շահավետ է ուղերթը փոխադրողի համար, հետևաբար գնագոյացման հարցում առավել ճկուն լինելու նոր հնարավորություններ են ստեղծվում։
Ժամանակակից թվային ծառայություններից օգտվող բեռնափոխադրողները կկարողանան լրացուցիչ եկամուտ ստանալ, այդ ծառայությունները նրանց նաև կօգնեն հաճախորդներ գտնել։
Ռուսաստանում նման հարթակները շատ պահանջված են տեղական բիզնեսների կողմից․ դրանք օգնում են գտնել ամենաշահավետ բեռները, հաշվարկել տրանսպորտի շուկայական արժեքը և այլն։ Հաճախորդների առաջարկները տեսնելու համար պետք է ընդամենը համակարգ մուտքագրել երթուղին, բեռների տեսակները և տրանսպորտի տեսակը:
Նշենք, որ Հայաստանից տարվող բեռը բեռնաթափելուց հետո յոթ օրվա ընթացքում թույլատրվում է ոչ ավելի, քան երեք անընդմեջ կաբոտաժային բեռնափոխադրում։
Յուրաքանչյուր կաբոտաժային փոխադրման համար անհրաժեշտ է առանձին թույլտվություն ստանալ։ ՌԴ տրանսպորտի նախարարության հրամանը, որը կարգավորում է այդպիսի փոխադրումների համար հայտի ձևակերպման կարգը և հաստատող փաստաթղթերի ցանկը, ուժի մեջ կմտնի 2025 թվականի սեպտեմբերի 1-ից։ Մինչ այդ մասնակիցները կկարողանան փորձարկել նոր հնարավորությունը և բացահայտել նախկինում հաշվի չառնված խնդիրները:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ կառավարության թիվ 1694 որոշումը, որը ԵԱՏՄ երկրներից ընկերությունների համար թույլ է տալիս կաբոտաժային բեռնափոխադրումները Ռուսաստանում, ուժի մեջ է մտել 2025 թվականի մարտի 1-ից։
Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի առանցքային առևտրային գործընկերը, ՀՀ և ՌԴ-ի միջև ապրանքաշրջանառությունն 2024–ին հասել է 12 մլրդ դոլարի, ինչը 70 տոկոսով գերազանցում է նախորդող տարվա ցուցանիշները: Իսկ դա նշանակում է, որ երկու երկրների միջև ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների աճի պատկառելի ներուժ կա։