https://arm.sputniknews.ru/20250414/qaghaqakan-pvopvokhutjun-e-petq-tevanjany-qaghaqacinerin-tuganqi-material-dardznelu-masin-87791684.html
Քաղաքական փոփոխություն է պետք. Թևանյանը` քաղաքացիներին «տուգանքի մատերիալ» դարձնելու մասին
Քաղաքական փոփոխություն է պետք. Թևանյանը` քաղաքացիներին «տուգանքի մատերիալ» դարձնելու մասին
Sputnik Արմենիա
«Մայր Հայաստան» շարժման առաջնորդը ստեղծված իրավիճակի միակ ելքը տեսնում է իշխանափոխության մեջ։ 14.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-14T12:14+0400
2025-04-14T12:14+0400
2025-04-14T13:07+0400
անդրանիկ թևանյան («պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար)
տրանսպորտ
թանկացում
երևան
երևանի քաղաքապետարան
բոյկոտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0e/87786172_0:0:1600:901_1920x0_80_0_0_f5635009be726e6a161b44280c24219e.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. «Մայր Հայաստան» շարժումը և Երևանի ավագանու համանուն խմբակցության անդամները դեմ են արտահայտվում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացրած նախագծին, որով Երևանի տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բողոքող անձինք պետք է տուգանվեն։ Այս մասին ճեպազրույցում ասաց «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։Երևանում վիճակը շարունակելու է լարվել. ի՞նչ է առաջարկում տրանսպորտի վարչության նախկին պետըՆշենք, որ ՀՀ ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիրը» ներկայացրել է նախագիծ, որը վերաբերում է քաղաքային տրանսպորտի թանկացմանը և ուղեվարձը չվճարող քաղաքացիներին տուգանելուն։ «Մայր Հայաստան» խմբակցությունը վստահ է` այդպիսով իշխանությունները ցանկանում են արգելափակել տրանսպորտի թանկացմանն ուղղված իրենց նախաձեռնությունն ու քաղաքացիներին դարձնել «տուգանքի մատերիալ»։Թևանյանը լրագրողներին ասաց, որ ներկայում ՔՊ–ն օրինագիծ է բերել խորհրդարան, որպեսզի կարողանա 15 000 դրամով տուգանել անհիմն թանկացումը բոյկոտող քաղաքացիներին։Նա շեշտեց` այդ քայլերով Փաշինյանն ընդունում է, որ հիմնական շահառուն է թալանի, որը միայն տրանսպորտի ոլորտում տարեկան 25 մլն–ից 30 մլն դոլարի է հասնում։ Վստահեցրեց` քաղաքային իշխանությունը լեգիտիմ չէ ու քաղաքային և համապետական մակարդակով պետք է իշխանափոխություն լինի։ Ըստ Թևանյանի` միայն այդպիսով հնարավոր կլինի կյանքի կոչել իրենց ներկայացրած նախագիծը։ Շարժման ղեկավարը նշեց` Նիկոլ Փաշինյանն իր բոլոր հանցանքներին մասնակից է դարձնում թիմակիցներին։Հիշեցնենք, որ Երևանի քաղաքային իշխանությունները բազմիցս հայտնել են, որ պատրաստվում են հանրային տրանսպորտում օրենքի ուժով վերահսկողություն իրականացնող տեսուչների ինստիտուտ ստեղծել։ Հավելենք, որ Երևանի քաղաքապետարանը նոր օրենսդրական նախագծերի փաթեթ է ներկայացրել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին», «Տեղեկան տուրքերի և վճարների մասին», ինչպես նաև Վարչական օրենսգրքում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ։ Հիմնական նպատակը հանրային տրանսպորտի վճարումները և դրանց վերահսկողությունը օրինական դաշտ բերելն է և տրանսպորտի համար չվճարողներին տուգանելը։ Տուգանքը կազմելու է 15.000–18.000 դրամ, նայած` ուղևորն ինչ աստիճանի իրավախախտում է արել։ Ուղևորները պարտավոր են լինելու տրանսպորտային միջոց նստելուց անմիջապես հետո ոչ ուշ, քան 1 րոպեում վճարել ուղեվարձը։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0e/87786172_11:0:1434:1067_1920x0_80_0_0_2a53d590cf441dd98d20cfde6d6ede2b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անդրանիկ թևանյան («պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար), տրանսպորտ, թանկացում, երևան, երևանի քաղաքապետարան, բոյկոտ
անդրանիկ թևանյան («պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար), տրանսպորտ, թանկացում, երևան, երևանի քաղաքապետարան, բոյկոտ
Քաղաքական փոփոխություն է պետք. Թևանյանը` քաղաքացիներին «տուգանքի մատերիալ» դարձնելու մասին
12:14 14.04.2025 (Թարմացված է: 13:07 14.04.2025) «Մայր Հայաստան» շարժման առաջնորդը ստեղծված իրավիճակի միակ ելքը տեսնում է իշխանափոխության մեջ։
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. «Մայր Հայաստան» շարժումը և Երևանի ավագանու համանուն խմբակցության անդամները դեմ են արտահայտվում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացրած նախագծին, որով Երևանի տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բողոքող անձինք պետք է տուգանվեն։ Այս մասին ճեպազրույցում ասաց «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։
Նշենք, որ ՀՀ ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիրը» ներկայացրել է նախագիծ, որը վերաբերում է քաղաքային տրանսպորտի թանկացմանը և ուղեվարձը չվճարող քաղաքացիներին տուգանելուն։ «Մայր Հայաստան» խմբակցությունը վստահ է` այդպիսով իշխանությունները ցանկանում են արգելափակել տրանսպորտի թանկացմանն ուղղված իրենց նախաձեռնությունն ու քաղաքացիներին դարձնել «տուգանքի մատերիալ»։
Թևանյանը լրագրողներին ասաց, որ ներկայում ՔՊ–ն օրինագիծ է բերել խորհրդարան, որպեսզի կարողանա 15 000 դրամով տուգանել անհիմն թանկացումը բոյկոտող քաղաքացիներին։
««Ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ» ասողն այսօր դարձել է տուգանող, հարկ բարձրացնող։ Մենք 17.000 քաղաքացու ստորագրությամբ տրանսպորտի թանկացման դեմ նախագիծ էինք ներկայացրել Երևանի ավագանու քննարկմանը։ ՔՊ–ն փախավ ավագանու նիստերի դահլիճից` խուսափելով քաղաքային տրանսպորտի գնին վերաբերող բովանդակային քննարկումից։ Այժմ մի նախագիծ է ներկայացվել ԱԺ, որով գործնականում արգելվում է քաղաքային տրանսպորտի գնի հետ կապված հանրաքվեի անցկացումը։ Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը փակում է օրինական բոլոր ճանապարհները, որպեսզի լուծենք սոցիալական այս կարևոր խնդիրը։ Նա այն ժամանակ խոսում էր «հայկական ագորայից», բայց հիմա դրան նա ասում է «ոչ» ու փակում հանրաքվեի ճանապարհը»,– նշեց քաղաքական գործիչը։
Նա շեշտեց` այդ քայլերով Փաշինյանն ընդունում է, որ հիմնական շահառուն է թալանի, որը միայն տրանսպորտի ոլորտում տարեկան 25 մլն–ից 30 մլն դոլարի է հասնում։ Վստահեցրեց` քաղաքային իշխանությունը լեգիտիմ չէ ու քաղաքային և համապետական մակարդակով պետք է իշխանափոխություն լինի։ Ըստ Թևանյանի` միայն այդպիսով հնարավոր կլինի կյանքի կոչել իրենց ներկայացրած նախագիծը։ Շարժման ղեկավարը նշեց` Նիկոլ Փաշինյանն իր բոլոր հանցանքներին մասնակից է դարձնում թիմակիցներին։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքային իշխանությունները բազմիցս հայտնել են, որ պատրաստվում են հանրային տրանսպորտում օրենքի ուժով վերահսկողություն իրականացնող տեսուչների ինստիտուտ ստեղծել։
Հավելենք, որ Երևանի քաղաքապետարանը
նոր օրենսդրական նախագծերի փաթեթ է ներկայացրել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին», «Տեղեկան տուրքերի և վճարների մասին», ինչպես նաև Վարչական օրենսգրքում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ։ Հիմնական նպատակը հանրային տրանսպորտի վճարումները և դրանց վերահսկողությունը օրինական դաշտ բերելն է և տրանսպորտի համար չվճարողներին տուգանելը։ Տուգանքը կազմելու է 15.000–18.000 դրամ, նայած` ուղևորն ինչ աստիճանի իրավախախտում է արել։
Ուղևորները պարտավոր են լինելու տրանսպորտային միջոց նստելուց անմիջապես հետո ոչ ուշ, քան 1 րոպեում վճարել ուղեվարձը։