00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
10:06
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Եթեր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը պետք է հետ չմնա աստղագիտության ոլորտում. Բյուրականի աստղադիտարանի ղեկավար

© Sputnik / Aram GareginyanԲյուրականի աստղադիտարան
Բյուրականի աստղադիտարան - Sputnik Արմենիա, 1920, 22.02.2025
Բաժանորդագրվել
Առանց մեծ քանակությամբ տվյալների հետ աշխատելու գործիքների իմացության ավելի ու ավելի դժվար է դառնում ժամանակակից գիտական հրապարակումներ պատրաստելը:
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի - Sputnik. Հայաստանը չպետք է հետ մնա այնպիսի ոլորտի յուրացման հարցում, ինչպիսին աստղաինֆորմատիկան է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը։
Նրա խոսքով՝ աշխարհում աստղագիտական դիտարկումների թվային մեթոդներն այնքան լայն են տարածված, որ դրանց վերաբերյալ արդեն պրոֆիլային կոնֆերանսներ են անցկացվում:
Նոր տեխնոլոգիաները ներառում են աստղային ճառագայթման թվային ընդունիչներ, ռոբոտացված աստղադիտակներ (մարդու աչքերով տեսողական դիտարկումներն ավելի ու ավելի քիչ են կատարվում), ինչպես նաև վիրտուալ աստղադիտարաններ, որոնք հավաքում են տվյալներ ամբողջ աշխարհի աստղադիտակներից:
Հարևաններն ուզում են աստղագիտության մեջ հասնել Հայաստանին. Բյուրականի աստղադիտարանի տնօրեն
Բյուրականի գիտնականները նույնպես սկսել են տիրապետել մեծ տվյալների (big data) մշակմանը, քանի որ նրանք ստիպված են գործել ավելի քան մեկ միլիոն աստղերի և գալակտիկաների տվյալների հիման վրա, նշել է Միքայելյանը:
Բյուրականի աստղադիտարանը հասանելիություն ունի աստղագիտական դիտարկումների համաշխարհային բազաներին (այդ թվում՝ James Webb ուղեծրային աստղադիտակի տվյալների բազային), սակայն, ինչպես նշվեց, այդ տվյալների ծավալն այնքան մեծ է, որ ինֆորմատիկայից գիտելիքների նվազագույն պաշար հիմա անհրաժեշտ է յուրաքանչյուր աստղագետի, նշել է Միքայելյանը:
Այդ պատճառով մի քանի տարի առաջ նա ԵՊՀ-ին առաջարկել է աստղաինֆորմատիկան մտցնել ֆիզիկոսների մագիստրոսական ծրագրի մեջ, սակայն առայժմ՝ ապարդյուն։ Ի դեպ, հնարավոր է նաև այն պատճառով, որ այս նոր առարկայով Հայաստանում պարզապես մասնագետներ չկան. բյուրականյան աստղաֆիզիկոսներն այն յուրացնում են արդեն աշխատանքի ընթացքում։
«Մեզ մոտ առանց այդ էլ շատ քիչ ուսանողներ են աստղաֆիզիկայի մասնագիտությամբ մագիստրատուրա ընդունվում, ուստի պետք է առավելագույնս պատրաստել գոնե նրանց, ովքեր կան, այլապես կմնանք առանց կադրերի։ Իսկ չէ՞ որ դրանք մեզ պետք են ոչ միայն ֆիզիկայում, այլև քիմիայում և կենսաբանությունում»,- ասաց Միքայելյանը (աստղադիտարանում արդեն ուսումնասիրում են երկնային մարմինների քիմիական կազմի և դրանց վրա միկրոօրգանիզմների առկայության հնարավորությունների թեմաները)։
Նշենք, որ գիտական ինֆորմատիկայի մյուս ուղղությունը՝ բիոինֆորմատիկան, Հայաստանում արդեն բավական զարգացած է. մոլեկուլային կենսաբանության վերաբերյալ արվում են բազմաթիվ հրապարակումներ, նաև ձևավորվել են մի քանի գիտական ընկերություններ, որոնք արտասահմանյան պատվերներով մոլեկուլային հաշվարկներ են կատարում:
Լրահոս
0