00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թեհրանն ու Վաշինգտոնը պայմանավորվել են բանակցությունները շարունակել մեկ շաբաթից․ Իրանի ԱԳՆ

Իրանի ԱԳՆ - Sputnik Արմենիա, 1920, 12.04.2025
Բաժանորդագրվել
Օմանում ավարտվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների առաջին փուլը։
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆը պայմանավորվել են բանակցությունները շարունակել մեկ շաբաթից: Այս մասին ասվում է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության տելեգրամյան ալիքում։
Ինչպես հայտնել ենք, ապրիլի 12-ին Օմանի մայրաքաղաք Մասկատում տեղի են ունեցել Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի անուղղակի բանակցությունները:
«Կողմերը պայմանավորվել են բանակցությունները շարունակել մեկ շաբաթից։ Բանակցությունների ընթացքում, որոնք տեղի են ունեցել Օմանի միջնորդությամբ, Իրանի ԱԳ նախարար Արաղչին և ԱՄՆ նախագահի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը Օմանի ԱԳ նախարարի միջոցով փոխանակել են Իրանի խաղաղ միջուկային ծրագրի և Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման հետ կապված հարցերի շուրջ իրենց կառավարությունների դիրքորոշումները: Բանակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա», – ասված է հայտարարության մեջ:
Նշվում է նաև, որ ավելի քան երկուսուկես ժամ տևած բանակցությունների ավարտից հետո իրանական և ամերիկյան պատվիրակությունների ղեկավարները Օմանի արտգործնախարարի ներկայությամբ զրուցել են մի քանի րոպե:
Դեռևս մարտի սկզբին Թրամփը նամակ է հղել Իրանի գերագույն առաջնորդին, որում հայտնել է իրանական միջուկային ծրագրի խնդրով բանակցելու իր նախընտրությունը՝ հակառակ դեպքում սպառնալով ռազմական միջոցներով: Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի խոսքով՝ Թեհրանը պատասխան նամակով հրաժարվել է ԱՄՆ-ին միջուկային ծրագրի հարցով ուղիղ բանակցություններից՝ առաջարկելով միջնորդավորված բանակցություններ:
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները դրական և կառուցողական են անցել. Ուիտկոֆ
2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք կնքեցին, որը ենթադրում էր պատժամիջոցների վերացում` Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու դիմաց: ԱՄՆ-ն Թրամփի նախորդ նախագահական ժամկետում՝ 2018 թվականի մայիսին, դուրս եկավ համաձայնագրից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները: Ի պատասխան՝ Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին` հրաժարվելով, մասնավորապես, միջուկային հետազոտությունների սահմանափակումներից և ուրանի հարստացման մակարդակից:
Լրահոս
0