https://arm.sputniknews.ru/20250412/omanum-meknarkel-en-irani-ev-amn-i-anughghaki-banakcutjunnery-iih-agn-87753748.html
Օմանում մեկնարկել են Իրանի և ԱՄՆ-ի անուղղակի բանակցությունները. ԻԻՀ ԱԳՆ
Օմանում մեկնարկել են Իրանի և ԱՄՆ-ի անուղղակի բանակցությունները. ԻԻՀ ԱԳՆ
Sputnik Արմենիա
Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները տեղավորվել են առանձին սենյակներում, պատվիրակությունների միջև հաղորդագրությունները կփոխանցի օմանական կողմը: 12.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-12T16:39+0400
2025-04-12T16:39+0400
2025-04-12T16:44+0400
իսմայիլ բաղայի
օման
ամն
բանակցություն
ղասեմ սոլեյմանիի սպանությունն ու իրանի և ամն–ի հակամարտությունը
միջուկային պայմանագիր
միջուկային ծրագիր
համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր (հըգհ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0a/87677900_0:60:3534:2048_1920x0_80_0_0_7c7c0ea75931fb195cb0c32ebdbd4993.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի - Sputnik. Օմանի մայրաքաղաք Մասկատում սկսվել են Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի անուղղակի բանակցությունները:Դիվանագետը նշել է, որ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակություններն առանձին սենյակներում են, նրանց միջև հաղորդագրությունները կփոխանցի օմանական կողմը:Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Թեմմի Բրյուսը հայտարարել է, որ Օմանում առաջիկա շփումները սոսկ հանդիպում են, այլ ոչ թե լիարժեք բանակցություններ: Նա նաև մեկնաբանել է Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների մասին Դոնալդ Թրամփի հայտարարությունները՝ նշելով, որ նախագահն «ասում է այն, ինչ նկատի ունի և գործում է համապատասխանաբար»՝ շարունակելով Թեհրանի վրա ճնշում գործադրելու քաղաքականությունը:Խամենեին թույլատրել է ուղիղ բանակցություններ վարել ԱՄՆ–ի հետ. ԶԼՄԱվելի վաղ Թրամփը հայտնել էր Իրանի հետ բանակցությունների անցկացման մասին՝ հայտարարելով, որ ապրիլի 12-ին կկայանա «գրեթե բարձր մակարդակով» հանդիպում: Բանակցություններին կմասնակցի նաև Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը:2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը կնքեցին միջուկային գործարք, որը ենթադրում էր Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու դիմաց պատժամիջոցների վերացում: Թրամփի նախորդ նախագահական օրոք՝ 2018 թվականի մայիսին, ԱՄՆ-ն դուրս եկավ այդ համաձայնագրից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները: Ի պատասխան՝ Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով, մասնավորապես, միջուկային հետազոտությունների սահմանափակումներից և ուրանի հարստացման մակարդակից:Իրանի դեմ ավելի խիստ պատժամիջոցներ կլինեն, եթե գործարքը չկայանա. ԱՄՆ էներգետիկայի նախարար
օման
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0a/87677900_755:0:3486:2048_1920x0_80_0_0_f0709503bc3e551de1f139e514ef1c6a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսմայիլ բաղայի, օման, ամն, բանակցություն, ղասեմ սոլեյմանիի սպանությունն ու իրանի և ամն–ի հակամարտությունը , միջուկային պայմանագիր, միջուկային ծրագիր, համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր (հըգհ)
իսմայիլ բաղայի, օման, ամն, բանակցություն, ղասեմ սոլեյմանիի սպանությունն ու իրանի և ամն–ի հակամարտությունը , միջուկային պայմանագիր, միջուկային ծրագիր, համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր (հըգհ)
Օմանում մեկնարկել են Իրանի և ԱՄՆ-ի անուղղակի բանակցությունները. ԻԻՀ ԱԳՆ
16:39 12.04.2025 (Թարմացված է: 16:44 12.04.2025) Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները տեղավորվել են առանձին սենյակներում, պատվիրակությունների միջև հաղորդագրությունները կփոխանցի օմանական կողմը:
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի - Sputnik. Օմանի մայրաքաղաք Մասկատում սկսվել են Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի անուղղակի բանակցությունները:
«Օմանի արտաքին գործերի նախարարի միջնորդությամբ Մասկատում մեկնարկել են Իրանի ԱԳ նախարար Արաղչիի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ուիտկոֆի անուղղակի բանակցությունները», - հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային
X սոցցանցում:
Դիվանագետը նշել է, որ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակություններն առանձին սենյակներում են, նրանց միջև հաղորդագրությունները կփոխանցի օմանական կողմը:
Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Թեմմի Բրյուսը հայտարարել է, որ Օմանում առաջիկա շփումները սոսկ հանդիպում են, այլ ոչ թե լիարժեք բանակցություններ: Նա նաև մեկնաբանել է Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների մասին Դոնալդ Թրամփի հայտարարությունները՝ նշելով, որ նախագահն «ասում է այն, ինչ նկատի ունի և գործում է համապատասխանաբար»՝ շարունակելով Թեհրանի վրա ճնշում գործադրելու քաղաքականությունը:
Ավելի վաղ Թրամփը հայտնել էր Իրանի հետ բանակցությունների անցկացման մասին՝ հայտարարելով, որ ապրիլի 12-ին կկայանա «գրեթե բարձր մակարդակով» հանդիպում: Բանակցություններին կմասնակցի նաև Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը:
2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը կնքեցին միջուկային գործարք, որը ենթադրում էր Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու դիմաց պատժամիջոցների վերացում: Թրամփի նախորդ նախագահական օրոք՝ 2018 թվականի մայիսին, ԱՄՆ-ն դուրս եկավ այդ համաձայնագրից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները: Ի պատասխան՝ Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով, մասնավորապես, միջուկային հետազոտությունների սահմանափակումներից և ուրանի հարստացման մակարդակից: