00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
4 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
55 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է անում չեղարկել «փոխադարձ» տուրքերը և ուղղել սխալները

© Sputnik / Илья Питалев / Անցնել մեդիապահոցՉինաստանի դրոշ
Չինաստանի դրոշ - Sputnik Արմենիա, 1920, 11.04.2025
Չինաստանի դրոշ
Բաժանորդագրվել
Չինաստանը պնդում է, որ անհրաժեշտ է չեղարկել ԱՄՆ–ի կողմից միակողմանիորեն սահմանված «փոխադարձ» մաքսատուրքերը։
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Չինաստանը ԱՄՆ-ին կոչ է անում չեղարկել այսպես կոչված «փոխադարձ» մաքսատուրքերը և ամբողջությամբ վերանայել սխալները առևտրային քաղաքականության հարցում։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այսօր հայտարարել է Չինաստանի առևտրի նախարարությունը։
«Չինաստանը պնդում է, որ Միացյալ Նահանգները պետք է չեղարկի միակողմանիորեն սահմանված «փոխադարձ» տուրքերը և պահանջում է ամբողջությամբ հրաժարվել ոչ ճիշտ քայլերից», – ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։
Ապրիլի 2-ին Թրամփը հրաման էր ստորագրել այլ երկրներից ներմուծվող ապրանքների համար փոխադարձ մաքսատուրքեր սահմանելու մասին։ Նվազագույն տոկոսադրույքը կազմել է 10%: Ընդ որում` երկրների մեծ մասի համար սահմանվել է ավելի բարձր տոկոսադրույք, որը ԱՄՆ Առևտրային ներկայացուցչի վարչության պարզաբանմամբ, հաշվարկել են կոնկրետ երկրի հետ ԱՄՆ-ի առևտրային դեֆիցիտի ցուցանիշներից ելնելով, որպեսզի դեֆիցիտի փոխարեն հավասարակշռություն լինի։
Ի պատասխան՝ Չինաստանը լրացուցիչ մաքսատուրքեր սահմանեց ամերիկյան ապրանքների համար՝ 34 %–ի չափով, իսկ ապրիլի 10-ից դրանք հասցրեց 84 %–ի։ Ի պատասխան՝ Թրամփը խոստացավ նոր մաքսատուրքեր սահմանել, եթե Պեկինը չհրաժարվի պատասխան քայլերից և հայտարարեց, որ մտադիր չէ բանակցություններ վարել, քանի դեռ Չինաստանը չի չեղարկել մաքսատուրքերը։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լևիտը հայտնել է, որ ԱՄՆ-ն այս շաբաթ բարձրացրել է չինական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը մինչև 104%: Ապրիլի 9–ին Դոնալդ Թրամփը հայտարարեց նոր բարձրացման մասին՝ մինչև 125%։
Ի պատասխան՝ Պետխորհրդին կից Չինաստանի սակագների և դասակարգման կոմիտեն հայտարարեց, որ ապրիլի 12-ից սիմետրիկ մաքսատուրքեր կսահմանվեն ամերիկյան ապրանքների համար՝ նույնպես 125% մակարդակում։
Ավելի վաղ Չինաստանի արտգործնախարար Վան Ին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել էր, որ մաքսատուրքերի բարձրացման ԱՄՆ-ի գործողություններն հիմնավորված չեն, խաթարում են համաշխարհային շուկաների կայունությունը և վնասում Վաշինգտոնի միջազգային հեղինակությանը։ Նա նաև ընդգծել է, որ Չինաստանը պատրաստ է կոշտ պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե ԱՄՆ-ի ճնշումները շարունակվեն։
Լրահոս
0