https://arm.sputniknews.ru/20250410/menq-mez-partvats-chenq-hamarum-shiraki-marzpety-gjumru-yntrutjunneri-masin-87686725.html
Մենք մեզ պարտված չենք համարում․ Շիրակի մարզպետը՝ Գյումրու ընտրությունների մասին
Մենք մեզ պարտված չենք համարում․ Շիրակի մարզպետը՝ Գյումրու ընտրությունների մասին
Sputnik Արմենիա
Առուշանյանի խոսքով՝ Գյումրիում ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի գրանցած արդյունքի պատճառով հրաժարական չի ներկայացնելու։ 10.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-10T13:16+0400
2025-04-10T13:16+0400
2025-04-10T14:00+0400
դավիթ առուշանյան
գյումրի
ընտրություններ
տիմ ընտրություններ
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/0a/49591221_0:0:847:477_1920x0_80_0_0_2783c4e73f0ce378b911d278ca05879f.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Գյումրիում ՔՊ-ն քաղաքապետի թեկնածու առաջադրելո՞ւ է, թե՞ ոչ․ այս հարցին Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը չցանկացավ պատասխանել։ Նշեց՝ մանդատները վերցնելուց հետո պաշտոնական հայտարարություն կանեն և իրենց դիրքորոշումը կհայտնեն։ Մինչև ապրիլի 14-ը դեռ ժամանակ կա, և Առուշանյանը չի բացառում, որ կարող են ինքնաբացարկներ լինել։Ինչ վերաբերում է այն հարցին, թե Գյումրու ընտրություններից հետո Փաշինյանից հրաժարականի պահանջով sms չի՞ ստացել արդյոք, Առուշանյանը նշեց, թե ոչ, հրաժարական չի ներկայացնելու։«Ես հրաժարական չեմ ներկայացնելու։ Լավ արդյունքներ գրանցելու պարագայում որևիցե մեկն աշխատանքից չի ազատվելու։ Ես բարձր ճակատով քայլել եմ Գյումրիում և շարունակելու եմ քայլել, բոլոր գյումրեցիների աչքերի մեջ նայել, այդ թվում՝ բոլոր ընդդիմադիր թեկնածուների և նրանց ավագանու անդամների»,- ասաց Առուշանյանը։Լրագրողները հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է` Գյումրիում կրկնվեն, օրինակ, Ալավերդու և Վանաձորի սցենարները, Առուշանյանը նշեց՝ իրենք որևէ վայրում «մարդագողությամբ չեն զբաղվել», ինչ արվել է, արվել է օրենքի սահմաններում։Առուշանյանը պնդում է՝ թեկնածուների մի մասը խաբել, մոլորեցրել է գյումրեցիներին, երբ քարոզարշավի ժամանակ ասել է, թե իրենց հավաքած ձայներն ուրիշներին չեն տալու կամ իրենց ընտրելու դեպքում չի լինելու ո՛չ նախկին, ո՛չ ներկա, լինելու է նոր ուժ։Հիշեցնենք` մարտի 30-ին Գյումրի ու Փարաքար համայնքներում ավագանու ընտրություններ են անցկացվել։Գյումրիում ընտրություններին մասնակցել է 6 կուսակցություն և 3 դաշինք, անցողիկ շեմը (4 տոկոս՝ կուսակցությունների, 6 տոկոս՝ դաշինքների համար) հաղթահարել են 5-ը։14 մանդատ (17188 քվե) ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, 8 մանդատ (9727 քվե)՝ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, 6 մանդատ (7380 քվե)՝ «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքը, 3 մանդատ (3739 քվե)՝ «Իմ հզոր համայնք» կուսակցությունը և 2 մանդատ (2904 քվե)՝ «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքը։«Մայր Հայաստանը» և «Իմ հզոր» համայնքը», ավելի ուշ նաև «Մեր քաղաքը» հայտարարել են Հայաստանի կոմունիստական կուսակցությանը (Վարդան Ղուկասյան) աջակցելու մասին։Հավելենք, որ ավագանու առաջիկա նիստը նախատեսվում է ապրիլի 16-ին։ Այդ ժամանակ էլ պարզ կդառնա՝ ով կդառնա քաղաքապետ։
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/0a/49591221_55:0:810:566_1920x0_80_0_0_6a574dd05235dc00b61b7878f15e1ea6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դավիթ առուշանյան, գյումրի, ընտրություններ, տիմ ընտրություններ, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
դավիթ առուշանյան, գյումրի, ընտրություններ, տիմ ընտրություններ, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
Մենք մեզ պարտված չենք համարում․ Շիրակի մարզպետը՝ Գյումրու ընտրությունների մասին
13:16 10.04.2025 (Թարմացված է: 14:00 10.04.2025) Առուշանյանի խոսքով՝ Գյումրիում ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի գրանցած արդյունքի պատճառով հրաժարական չի ներկայացնելու։
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Գյումրիում ՔՊ-ն քաղաքապետի թեկնածու առաջադրելո՞ւ է, թե՞ ոչ․ այս հարցին Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը չցանկացավ պատասխանել։ Նշեց՝ մանդատները վերցնելուց հետո պաշտոնական հայտարարություն կանեն և իրենց դիրքորոշումը կհայտնեն։ Մինչև ապրիլի 14-ը դեռ ժամանակ կա, և Առուշանյանը չի բացառում, որ կարող են ինքնաբացարկներ լինել։
«Մենք մեզ պարտված չենք համարում»,- ասաց Շիրակի մարզպետը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում՝ ընդգծելով, որ ՔՊ-ն Գյումրիում 17 հազար ընտրողի ձայն է ստացել և ամենաշատ մանդատներն իրենցն են։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե Գյումրու ընտրություններից հետո Փաշինյանից հրաժարականի պահանջով sms չի՞ ստացել արդյոք, Առուշանյանը նշեց, թե ոչ, հրաժարական չի ներկայացնելու։
«Ես հրաժարական չեմ ներկայացնելու։ Լավ արդյունքներ գրանցելու պարագայում որևիցե մեկն աշխատանքից չի ազատվելու։ Ես բարձր ճակատով քայլել եմ Գյումրիում և շարունակելու եմ քայլել, բոլոր գյումրեցիների աչքերի մեջ նայել, այդ թվում՝ բոլոր ընդդիմադիր թեկնածուների և նրանց ավագանու անդամների»,- ասաց Առուշանյանը։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է` Գյումրիում կրկնվեն, օրինակ, Ալավերդու և Վանաձորի սցենարները, Առուշանյանը նշեց՝ իրենք որևէ վայրում «մարդագողությամբ չեն զբաղվել», ինչ արվել է, արվել է օրենքի սահմաններում։
Առուշանյանը պնդում է՝ թեկնածուների մի մասը խաբել, մոլորեցրել է գյումրեցիներին, երբ քարոզարշավի ժամանակ ասել է, թե իրենց հավաքած ձայներն ուրիշներին չեն տալու կամ իրենց ընտրելու դեպքում չի լինելու ո՛չ նախկին, ո՛չ ներկա, լինելու է նոր ուժ։
Հիշեցնենք` մարտի 30-ին Գյումրի ու Փարաքար համայնքներում
ավագանու ընտրություններ են անցկացվել։
Գյումրիում ընտրություններին մասնակցել է 6 կուսակցություն և 3 դաշինք, անցողիկ շեմը (4 տոկոս՝ կուսակցությունների, 6 տոկոս՝ դաշինքների համար) հաղթահարել են 5-ը։
14 մանդատ (17188 քվե) ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, 8 մանդատ (9727 քվե)՝ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, 6 մանդատ (7380 քվե)՝ «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքը, 3 մանդատ (3739 քվե)՝ «Իմ հզոր համայնք» կուսակցությունը և 2 մանդատ (2904 քվե)՝ «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքը։
«Մայր Հայաստանը» և «Իմ հզոր» համայնքը», ավելի ուշ նաև
«Մեր քաղաքը» հայտարարել են Հայաստանի կոմունիստական կուսակցությանը (Վարդան Ղուկասյան) աջակցելու մասին։
Հավելենք, որ ավագանու առաջիկա նիստը նախատեսվում է ապրիլի 16-ին։ Այդ ժամանակ էլ պարզ կդառնա՝ ով կդառնա քաղաքապետ։