https://arm.sputniknews.ru/20250410/hhn-karvogh-e-chlinel-ete-rdi-het-voch-barekamakan-haraberutjunner-hastatven-simvonjan-87696371.html
ՀՀ–ն կարող է չլինել, եթե ՌԴ–ի հետ ոչ բարեկամական հարաբերություններ հաստատվեն․ Սիմոնյան
ՀՀ–ն կարող է չլինել, եթե ՌԴ–ի հետ ոչ բարեկամական հարաբերություններ հաստատվեն․ Սիմոնյան
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Պետդումայի պատգամավոր և «Եվրասիա» ԻՈԱԿ-ի խորհրդի նախագահ Ալյոնա Արշինովան նշել է Երևանի եվրաինտեգրման ձգտման ֆոնին երկրների միջև հարաբերություններում... 10.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-10T17:31+0400
2025-04-10T17:31+0400
2025-04-10T17:31+0400
մարգարիտա սիմոնյան
հայաստան
ռուսաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0a/87695883_0:0:1280:721_1920x0_80_0_0_e61e7f53f056e1b61ec80b169b5092c4.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի - Sputnik. Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների վատթարացման դեպքում վերջինս, որպես պետություն, կարող է դադարել գոյություն ունենալ։ «Եվրասիա՝ ավանդական արժեքների տարածք» միջազգային համաժողովում այս մասին հայտարարել է RT-ի և Sputnik-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը: Ավելի վաղ Պետդումայի պատգամավոր և «Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության խորհրդի նախագահ Ալյոնա Արշինովան նշել է, որ երկրների միջև հարաբերություններում արկա է տուրբուլենտություն՝ պայմանավորված Երևանի եվրաինտեգրման ձգտմամբ, թեև Հայաստանն անդամակցում է ԵԱՏՄ-ին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների միջև կապը մնում է ամուր: Ինչպես կանդրադառնան Թրամփի մաքսատուրքերը ԵԱՏՄ երկրների, Հայաստանի և Տաջիկստանի վրաՀիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, թե Եվրամիությանը Հայաստանի անդամակցության մեկնարկի մասին օրենքի ընդունումը չի նշանակում Հայաստանի ավտոմատ անդամակցում ԵՄ-ին՝ նման որոշումը պետք է ընդունվի հանրաքվեով: Ավելի ուշ նա հստակեցրել է, որ Հայաստանն «իրեն վատ չի զգում» ԵԱՏՄ-ում, շահագրգռված է Իրանի հետ հարաբերությունների զարգացմամբ, բայց և միաժամանակ «բնակչության որոշակի և զգայուն մասը» երկրի ապագայի համար եվրոպական վեկտորի կողմնակից է:Մեկնաբանելով Հայաստանի կառավարության որոշումը՝ Կրեմլը հայտարարել է, որ անհնար է միաժամանակ լինել Եվրասիական տնտեսական միության և ԵՄ անդամ: ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Ռուսաստանը օրինագծի քննարկումը դիտարկում է որպես Երևանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մեկնարկ: Հուսով ենք` ԵԱՏՄ-ի օգուտները և դուրս գալու հետևանքները կբացատրեն ՀՀ հասարակությանը. ՌԴ ԱԳՆԸնդ որում, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ Մոսկվան Հայաստանում ամրապնդվելու ԵՄ ձգտումը դիտարկում է որպես աշխարհաքաղաքական շահերի դրսևորում, որոնք հեռու են Անդրկովկասում հարաբերությունների իրական կարգավորումից: Նրա խոսքով՝ Եվրամիության նպատակն է Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից և թուլացնել անվտանգության գլխավոր երաշխավորի նրա պատմական դերը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0a/87695883_212:0:1173:721_1920x0_80_0_0_fcd939ffdab0e4b0ffd051ce9bff63f9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարգարիտա սիմոնյան, հայաստան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, տեսանյութեր, տեսանյութ, видео
մարգարիտա սիմոնյան, հայաստան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, տեսանյութեր, տեսանյութ, видео
ՀՀ–ն կարող է չլինել, եթե ՌԴ–ի հետ ոչ բարեկամական հարաբերություններ հաստատվեն․ Սիմոնյան
Ավելի վաղ Պետդումայի պատգամավոր և «Եվրասիա» ԻՈԱԿ-ի խորհրդի նախագահ Ալյոնա Արշինովան նշել է Երևանի եվրաինտեգրման ձգտման ֆոնին երկրների միջև հարաբերություններում տուրբուլենտության առկայությունը:
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի - Sputnik. Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների վատթարացման դեպքում վերջինս, որպես պետություն, կարող է դադարել գոյություն ունենալ։ «Եվրասիա՝ ավանդական արժեքների տարածք» միջազգային համաժողովում այս մասին հայտարարել է RT-ի և Sputnik-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:
«Ռուսաստանը շատ կտխրի, իսկ ահա Հայաստանը, ամենայն հավանականությամբ, ընդհանրապես չի լինի։ Սա է ողջ սարսափը», - նշել է Սիմոնյանը։
Ավելի վաղ Պետդումայի պատգամավոր և «Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության խորհրդի նախագահ Ալյոնա Արշինովան նշել է, որ երկրների միջև հարաբերություններում արկա է տուրբուլենտություն՝ պայմանավորված Երևանի եվրաինտեգրման ձգտմամբ, թեև Հայաստանն անդամակցում է ԵԱՏՄ-ին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների միջև կապը մնում է ամուր:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, թե Եվրամիությանը Հայաստանի անդամակցության մեկնարկի մասին օրենքի ընդունումը չի նշանակում Հայաստանի ավտոմատ անդամակցում ԵՄ-ին՝ նման որոշումը պետք է ընդունվի հանրաքվեով: Ավելի ուշ նա հստակեցրել է, որ Հայաստանն «իրեն վատ չի զգում» ԵԱՏՄ-ում, շահագրգռված է Իրանի հետ հարաբերությունների զարգացմամբ, բայց և միաժամանակ «բնակչության որոշակի և զգայուն մասը» երկրի ապագայի համար եվրոպական վեկտորի կողմնակից է:
Մեկնաբանելով Հայաստանի կառավարության որոշումը՝ Կրեմլը հայտարարել է, որ անհնար է միաժամանակ լինել Եվրասիական տնտեսական միության և ԵՄ անդամ: ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Ռուսաստանը օրինագծի քննարկումը դիտարկում է որպես Երևանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մեկնարկ:
Ընդ որում, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ Մոսկվան Հայաստանում ամրապնդվելու ԵՄ ձգտումը դիտարկում է որպես աշխարհաքաղաքական շահերի դրսևորում, որոնք հեռու են Անդրկովկասում հարաբերությունների իրական կարգավորումից: Նրա խոսքով՝ Եվրամիության նպատակն է Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից և թուլացնել անվտանգության գլխավոր երաշխավորի նրա պատմական դերը: