https://arm.sputniknews.ru/20250410/baqvum-teghi-e-unecel-arcakhi-razmaqaghaqakan-ghekavarutjan-hertakan-daty-87706090.html
Բաքվում տեղի է ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հերթական «դատը»
Բաքվում տեղի է ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հերթական «դատը»
Sputnik Արմենիա
Հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 11-ին: 10.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-10T22:56+0400
2025-04-10T22:56+0400
2025-04-10T22:56+0400
դատ
հայ գերիներ, անհետ կորածներ
հայ-ադրբեջանական
բաքու
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0a/87705844_0:0:2560:1440_1920x0_80_0_0_1132969078ee0011f8b2a8368ed60b8d.jpg
ԵՐԵՎԱՆ,10 ապրիլի - Sputnik. Բաքվում կայացել է արցախյան ռազմաքաղաքական ղեկավարության «դատավարության» հերթական նիստը։Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նիստի ընթացքում հարցաքննվել են մի քանի հայ գերիներ։ Նրանց մեջ հիշատակվում են Մելիքսեթ Փաշայանի, Դավիթ Ալլահվերդյանի, Լևոն Բաբայանի, Վասիլի Բեգլարյանի անունները։Հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 11-ին:Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:
բաքու
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0a/87705844_200:0:2120:1440_1920x0_80_0_0_719bc48d2a8d31ff897577f34121b4df.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դատ, հայ գերիներ, անհետ կորածներ, հայ-ադրբեջանական, բաքու, ադրբեջան, видео
դատ, հայ գերիներ, անհետ կորածներ, հայ-ադրբեջանական, բաքու, ադրբեջան, видео
Բաքվում տեղի է ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հերթական «դատը»
Հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 11-ին:
ԵՐԵՎԱՆ,10 ապրիլի - Sputnik. Բաքվում կայացել է արցախյան ռազմաքաղաքական ղեկավարության «դատավարության» հերթական նիստը։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նիստի ընթացքում հարցաքննվել են մի քանի հայ գերիներ։ Նրանց մեջ հիշատակվում են Մելիքսեթ Փաշայանի, Դավիթ Ալլահվերդյանի, Լևոն Բաբայանի, Վասիլի Բեգլարյանի անունները։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Փաշայանն իբր Աղդամը ճանաչել է որպես Ադրբեջանի տարածք, ինչպես նաև հայտնել է սակրավորների կողմից մարտական դիրքերի ականապատման մասին: Դավիթ Ալլահվերդյանին վերագրվում են խոսքեր Լեռնային Ղարաբաղում նրա պաշտոնական գործունեության մասին, իսկ Լևոն Բալայանն իբր պատմել է, որ ծնվել է Բաքվում 1978 թվականին և 44-օրյա պատերազմում կռվել է Ադրբեջանի դեմ:
Հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 11-ին:
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով
«դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը
քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին: