https://arm.sputniknews.ru/20250409/hh-pekn-arajin-angam-hjurynkalel-e-aph-kinvolvogiakan-stvorabazhanumneri-ghekavarnerin-87650088.html
ՀՀ ՊԵԿ–ն առաջին անգամ հյուրընկալել է ԱՊՀ կինոլոգիական ստորաբաժանումների ղեկավարներին
ՀՀ ՊԵԿ–ն առաջին անգամ հյուրընկալել է ԱՊՀ կինոլոգիական ստորաբաժանումների ղեկավարներին
Sputnik Արմենիա
Կոմիտեի շնագիտական կենտրոնն ունի տարբեր ցեղատեսակների 25 ծառայողական շներ։ 09.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-09T11:38+0400
2025-04-09T11:38+0400
2025-04-09T11:40+0400
հայաստան
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
կինոլոգ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/09/87647000_0:83:1600:983_1920x0_80_0_0_d6ebae99dbb6e26dc140af5bd06a1d16.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն առաջին անգամ հյուրընկալել է ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների կինոլոգիական ստորաբաժանումների ղեկավարներին։ Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ–ի մամուլի ծառայությունը։Նշվում է, որ ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոնում ապրիլի 8–10–ն անցկացվում է ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի իրավապահ ստորաբաժանումների ղեկավարների կոմիտեի կազմում գործող կինոլոգիական հարցերով աշխատանքային խմբի հերթական՝ 31–րդ նիստը։ Մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ուզբեկստանի, Ղրղզստանի պատվիրակությունները։Նիստի ժամանակ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական բաժնի /կենտրոնի/ պետ Կարեն Բալայանն ընդգծել է, որ աշխատանքային խմբի հանդիպումներն առաջավոր փորձի փոխանակման հնարավորություն են տալիս, ինչպես նաև նպաստում են ԱՊՀ անդամ երկրների միջև փոխգործակցության ամրապնդմանը։Նիստի ընթացքում ներկայացվել են ծառայողական շների մոտ թմրամիջոցների հայտնաբերման հմտությունների զարգացման առանձնահատկությունները։Կոմիտեից նշում են, որ քննարկվել են նաև կինոլոգիական ստորաբաժանումների միջև տեղեկատվության հավաքագրման և արագ փոխանակման, ինչպես նաև շների վարժեցման ուսումնական ծրագրերի հետ կապված հարցեր։ Անդրադարձ է կատարվել կինոլոգիական կառույցների ծառայողական շների միջև բազմամարտի առաջնության մրցումների կազմակերպչական աշխատանքներին։ՊԵԿ շնագիտական կենտրոնն ունի տարբեր ցեղատեսակների 25 ծառայողական շներ, որոնք մասնագիտացած են հիմնականում թմրանյութերի, հոգեմետ դեղերի և դրանց պրեկուսորների հայտնաբերելու, ինչպես նաև թութունի հայտնաբերման ուղղությամբ։ Շնագիտական կենտրոնում ներդրված է նաև մաքրացեղ շների բուծման համակարգը։ԱՊՀ մարդու իրավունքների հանձնաժողովն առաջարկում է ընդլայնել ՄԻՊ–երի լիազորությունները
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/09/87647000_90:0:1511:1066_1920x0_80_0_0_763ac299405e7b496db43789fe75df88.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, պետական եկամուտների կոմիտե (պեկ), անկախ պետությունների համագործակցություն (ապհ), կինոլոգ
հայաստան, պետական եկամուտների կոմիտե (պեկ), անկախ պետությունների համագործակցություն (ապհ), կինոլոգ
ՀՀ ՊԵԿ–ն առաջին անգամ հյուրընկալել է ԱՊՀ կինոլոգիական ստորաբաժանումների ղեկավարներին
11:38 09.04.2025 (Թարմացված է: 11:40 09.04.2025) Կոմիտեի շնագիտական կենտրոնն ունի տարբեր ցեղատեսակների 25 ծառայողական շներ։
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն առաջին անգամ հյուրընկալել է ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների կինոլոգիական ստորաբաժանումների ղեկավարներին։ Տեղեկությունը հայտնում է
ՊԵԿ–ի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոնում ապրիլի 8–10–ն անցկացվում է ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի իրավապահ ստորաբաժանումների ղեկավարների կոմիտեի կազմում գործող կինոլոգիական հարցերով աշխատանքային խմբի հերթական՝ 31–րդ նիստը։ Մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ուզբեկստանի, Ղրղզստանի պատվիրակությունները։
Նիստի ժամանակ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական բաժնի /կենտրոնի/ պետ Կարեն Բալայանն ընդգծել է, որ աշխատանքային խմբի հանդիպումներն առաջավոր փորձի փոխանակման հնարավորություն են տալիս, ինչպես նաև նպաստում են ԱՊՀ անդամ երկրների միջև փոխգործակցության ամրապնդմանը։
Աշխատանքային խմբի ղեկավար, ՌԴ դաշնային մաքսային ծառայության Կենտրոնական մաքսատան կինոլոգիական կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Չերկավսկին իր հերթին նշել է, որ Երևանում անցկացվող աշխատանքային հերթական հանդիպումը ևս մեկ առիթ է քննարկելու կինոլոգիական ոլորտում համատեղ իրականացվող ծրագրերը և նախանշելու առաջիկա տարիների համագործակցությանն առնչվող հարցեր։
Նիստի ընթացքում ներկայացվել են ծառայողական շների մոտ թմրամիջոցների հայտնաբերման հմտությունների զարգացման առանձնահատկությունները։
Կոմիտեից նշում են, որ քննարկվել են նաև կինոլոգիական ստորաբաժանումների միջև տեղեկատվության հավաքագրման և արագ փոխանակման, ինչպես նաև շների վարժեցման ուսումնական ծրագրերի հետ կապված հարցեր։ Անդրադարձ է կատարվել կինոլոգիական կառույցների ծառայողական շների միջև բազմամարտի առաջնության մրցումների կազմակերպչական աշխատանքներին։
ՊԵԿ շնագիտական կենտրոնն ունի տարբեր ցեղատեսակների 25 ծառայողական շներ, որոնք մասնագիտացած են հիմնականում թմրանյութերի, հոգեմետ դեղերի և դրանց պրեկուսորների հայտնաբերելու, ինչպես նաև թութունի հայտնաբերման ուղղությամբ։ Շնագիտական կենտրոնում ներդրված է նաև մաքրացեղ շների բուծման համակարգը։