https://arm.sputniknews.ru/20250409/hffn-miajn-havaqakany-che-meliqbekjany-meghadranqneri-ev-ir-hnaravvor-hrazharakani-masin-87658720.html
ՀՖՖ–ն միայն հավաքականը չէ. Մելիքբեկյանը՝ մեղադրանքների և իր հնարավոր հրաժարականի մասին
ՀՖՖ–ն միայն հավաքականը չէ. Մելիքբեկյանը՝ մեղադրանքների և իր հնարավոր հրաժարականի մասին
Sputnik Արմենիա
Արմեն Մելիքբեկյանը կարծում է, որ ՀՖՖ-ն չպետք է ֆուտբոլային ակադեմիաներ ունենա, իսկ գործնականում խաղացողների պատրաստման համար պետք է պատասխանատու լինեն միայն... 09.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-09T14:45+0400
2025-04-09T14:45+0400
2025-04-09T14:49+0400
արմեն մելիքբեկյան
հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա
ֆուտբոլ
հրաժարական
ասուլիս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/09/87653625_0:0:1100:619_1920x0_80_0_0_f7b77abd0c33b1d6a2b2fdf86252c104.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի - Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բարդ անցումային շրջան է ապրում, որը հաղթահարելու համար ևս 2-3 տարի կպահանջվի: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, որը վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ է քննադատության թիրախում հայտնվում ազգային հավաքականի ձախողումների և ընդհանրապես ֆուտբոլի ոլորտի անմխիթար վիճակի պատճառով։Կանչում և պահանջում են «բութ մատը» հանել. ինչո՞ւ ՀՖՖ–ն դուրս չի գալիս ճահճիցՄելիքբեկյանը կրկին հայտարարեց, որ իր հասցեին հնչած բոլոր մեղադրանքներն անհիմն են, մանիպուլյատիվ բնույթ են կրում և չեն կարող հիմք հանդիսանալ իր հրաժարականի համար։Պատասխանելով միջազգային խաղերում Հայաստանի հավաքականի ջախջախիչ պարտությունների մասին մեղադրանքներին՝ Մելիքբեկյանը նկատեց, որ ՀՖՖ ձեռքբերումները միայն հավաքականի խաղերում չէ, որ կարող են արտահայտվել: Մասնավորապես, ՀՖՖ-ն պետությանը 1 մլրդ դրամի (մոտ 2.5 մլն դոլար) հարկ է վճարել, ներդրումներ է կատարել հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված ֆուտբոլում և միջազգային մրցումներին մասնակցող «փախստականների հավաքականում»:Նա հայտարարեց նաև, որ իր ամսական 20 000 դոլար աշխատավարձի (UEFA-ի գործկոմի անդամի պաշտոնում) մասին լուրերը կեղծ են: Մելիքբեկյանի խոսքով՝ լրագրողները «ալարել են նայել UEFA-ի պաշտոնական հաշվետվությունը», իսկ իրականում իր աշխատավարձը «զգալիորեն ցածր կլինի» (պաշտոնական տվյալներով՝ 2023 թվականին UEFA-ի գործկոմի անդամի աշխատավարձն իսկապես զգալիորեն ցածր է եղել՝ տարեկան 178000 դոլար, այսինքն՝ ամսական մոտ 14800 դոլար– խմբ.)։Արմեն Մելիքբեկյանն ընդդիմախոսներին մեղադրել է հակահայաստանյան քայլերի մեջԸստ Մելիքբեկյանի` հիմա ՀՖՖ-ի գլխավոր նպատակը 2029 թվականին Հայաստանի և Վրաստանի համատեղ հայտացուցակով ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնության անցկացմանը հասնելն է: Այդ հայտի վերաբերյալ որոշումը կկայացվի այս տարի, սակայն մինչ այդ դեռ անելիք կա՝ հաշվի առնելով ենթակառուցվածքների մեծ պակասը։Նա նաև հայտարարեց, որ ՀՖՖ-ն չպետք է ունենա ֆուտբոլային ակադեմիաներ, իսկ գործնականում խաղացողների պատրաստման համար պետք է պատասխանատու լինեն միայն ակումբները:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/09/87653625_181:0:1006:619_1920x0_80_0_0_b70bab50da670d1db441e7a7c75a27dd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արմեն մելիքբեկյան, հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, ֆուտբոլ, հրաժարական, ասուլիս
արմեն մելիքբեկյան, հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, ֆուտբոլ, հրաժարական, ասուլիս
ՀՖՖ–ն միայն հավաքականը չէ. Մելիքբեկյանը՝ մեղադրանքների և իր հնարավոր հրաժարականի մասին
14:45 09.04.2025 (Թարմացված է: 14:49 09.04.2025) Արմեն Մելիքբեկյանը կարծում է, որ ՀՖՖ-ն չպետք է ֆուտբոլային ակադեմիաներ ունենա, իսկ գործնականում խաղացողների պատրաստման համար պետք է պատասխանատու լինեն միայն ակումբները։
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի - Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բարդ անցումային շրջան է ապրում, որը հաղթահարելու համար ևս 2-3 տարի կպահանջվի: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, որը վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ է քննադատության թիրախում հայտնվում ազգային հավաքականի ձախողումների և ընդհանրապես ֆուտբոլի ոլորտի անմխիթար վիճակի պատճառով։
Մելիքբեկյանը կրկին հայտարարեց, որ իր հասցեին հնչած բոլոր մեղադրանքներն անհիմն են, մանիպուլյատիվ բնույթ են կրում և չեն կարող հիմք հանդիսանալ իր հրաժարականի համար։
«Ես իմ հրաժարականի պահանջի մասով արդեն հանդես եմ եկել հայտարարությամբ, բացատրել եմ, թե ինչու դա չեմ անում։ Խայտառակ պարտություննե՞ր։ Մենք նոր մարզիչ ունենք, որն ընդամենը երկու խաղ է անցկացրել և այն էլ Վրաստանի հետ։ Բայց ես նորեկ չեմ և իմ հայտարարության մեջ ամեն ինչ բացատրել եմ»,-հայտարարեց ՀՖՖ նախագահը։
Պատասխանելով միջազգային խաղերում Հայաստանի հավաքականի ջախջախիչ պարտությունների մասին մեղադրանքներին՝ Մելիքբեկյանը նկատեց, որ ՀՖՖ ձեռքբերումները միայն հավաքականի խաղերում չէ, որ կարող են արտահայտվել: Մասնավորապես, ՀՖՖ-ն պետությանը 1 մլրդ դրամի (մոտ 2.5 մլն դոլար) հարկ է վճարել, ներդրումներ է կատարել հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված ֆուտբոլում և միջազգային մրցումներին մասնակցող «փախստականների հավաքականում»:
Նա հայտարարեց նաև, որ իր ամսական
20 000 դոլար աշխատավարձի (UEFA-ի գործկոմի անդամի պաշտոնում) մասին լուրերը կեղծ են: Մելիքբեկյանի խոսքով՝ լրագրողները «ալարել են նայել UEFA-ի պաշտոնական հաշվետվությունը», իսկ իրականում իր աշխատավարձը «զգալիորեն ցածր կլինի» (պաշտոնական տվյալներով՝ 2023 թվականին UEFA-ի գործկոմի անդամի աշխատավարձն իսկապես զգալիորեն ցածր է եղել՝ տարեկան 178000 դոլար, այսինքն՝ ամսական մոտ 14800 դոլար– խմբ.)։
Ըստ Մելիքբեկյանի` հիմա ՀՖՖ-ի գլխավոր նպատակը 2029 թվականին Հայաստանի և Վրաստանի համատեղ հայտացուցակով ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնության անցկացմանը հասնելն է: Այդ հայտի վերաբերյալ որոշումը կկայացվի այս տարի, սակայն մինչ այդ դեռ անելիք կա՝ հաշվի առնելով ենթակառուցվածքների մեծ պակասը։
Նա նաև հայտարարեց, որ ՀՖՖ-ն չպետք է ունենա ֆուտբոլային ակադեմիաներ, իսկ գործնականում խաղացողների պատրաստման համար պետք է պատասխանատու լինեն միայն ակումբները: