https://arm.sputniknews.ru/20250408/kanchum-ev-pahanjum-en-but-maty-hanel-inchu-hffn-durs-chi-galis-tshahtshic-87638913.html
Կանչում և պահանջում են «բութ մատը» հանել. ինչո՞ւ ՀՖՖ–ն դուրս չի գալիս ճահճից
Կանչում և պահանջում են «բութ մատը» հանել. ինչո՞ւ ՀՖՖ–ն դուրս չի գալիս ճահճից
Sputnik Արմենիա
Չհիմնավորված ծախսեր, հովանավորչություն, հայտարարված ծրագրերի իրականանցման ձախողում... Այս բոլոր արատավոր երևույթների մեջ է մեղադրում ֆուտբոլային հանրության մի... 08.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-08T21:04+0400
2025-04-08T21:04+0400
2025-04-08T22:54+0400
հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա
արմեն մելիքբեկյան
ֆուտբոլ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/1c/26622222_0:0:1600:900_1920x0_80_0_0_5976365584229e0fe99abdab81d9834f.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի - Sputnik. 2018 թվականից Հայաստանի ֆուտբոլային գերատեսչությունը ղեկավարում է Արմեն Մելիքբեկյանը, որը, մեղմ ասած, շատ հեռու է մնացել իր նախընտրական ծրագրերից, իսկ վերջին վեց ամիսների ընթացքում հայկական թիմերի մասնակցությամբ խաղերում ավելի ու ավելի հաճախ է լսվում «Մելիքբեկյան, հեռացի՛ր» վանկարկումը։ Ի՞նչն է պատճառը։ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2024/2025 թթ. խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլի երկու հանդիպումներում Հայաստանի հավաքականի խայտառակ պարտությունները` ընդհանուր 1։9 հաշվով, լցրեցին ֆուտբոլասերների համբերության բաժակը։Կազմակերպչական ֆիասկոԱյն, որ Մելիքբեկյանը ձախողել է ՀՖՖ նախագահի աշխատանքը, չեն տեսնում միայն ինքը՝ Մելիքբեկյանը և նրա համախոհները, որոնք շատ չեն։ Ե՛վ առաջին, և՛ երկրորդ անգամ ՀՖՖ նախագահ ընտրվելու ժամանակ շատ մարդիկ նշում էին, որ Մելիքբեկյանը գեղեցիկ խոսում է, բայց աշխատել էր հարկավոր, ինչը չեղավ։Հայաստանի հավաքական թիմերի ապագա հաջողությունները ապահովելու, մեր երկրում ֆուտբոլի զարգացմանը նոր թափ հաղորդելու համար Հայաստան հրավիրվեց իսպանացի հայտնի մասնագետ Խինես Մելենդեսը, որը դարձավ հավաքականների տեխնիկական տնօրեն։ ՀՖՖ-ն իսպանական «դեսանտին» վճարեց մոտ 2 մլն եվրո, սակայն ֆուտբոլի իսպանական մոդելի ներդրումը Հայաստանում պարզապես ջախջախիչ կերպով ձախողվեց։ Այդ ժամանակահատվածում Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը անցկացրեց 15 խաղ՝ 1 հաղթանակ, 14 պարտություն, մինչև 19 տարեկանների հավաքականը՝ 21 խաղ՝ 2 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 17 պարտություն, և վերջապես մինչև 21 տարեկանների հավաքականը 30 խաղերում կրեց 26 պարտություն։Չկառուցված ակադեմիաներ կամ սուտ խոստումներԲայց վերը նշվածը միայն փոքր մասն է ձախողումների։ ՀՀ կառավարությունը 2022 թվականի դեկտեմբերի 29-ի որոշմամբ ՀՖՖ-ին հատկացրեց 2,5 միլիարդ դրամ Արտաշատ, Իջևան, Մարտունի քաղաքներում և Երևանի Դավիթաշեն համայնքում ֆուտբոլային ակադեմիաներ կառուցելու համար։ Մինչ օրս ոչ մի ակադեմիա չի կառուցվել, ու միայն մեկի կառուցումը նախահաշվարկային փուլում է։ Նորից կատարյալ ձախողում։Մելիքբեկյանի նախընտրական ծրագրում նախատեսված էր ֆուտբոլի զարգացման ուղղությամբ էական աշխատանք՝ կառուցել 700 փոքր խաղադաշտ։ Հետո թիվը իջեցրին՝ դարձնելով 300, հետո էլ նորից` հասցնելով 130-ի։ Ծրագիրը իրագործվեց 50 տոկոսից ցածր արդյունավետությամբ։Չընտրվածը ընտրվեցՄելիքբեկյանի՝ առաջին անգամ ՀՖՖ նախագահ ընտրվելուց հետո շատ իրավաբաններ նշում էին, որ նա իրավունք չունի մասնակցել ընտրություններին։ Ասողին լսող էր պետք։ Երկրորդ անգամ ընտրվելուց առաջ էլ իրեն ոչ ցանկալի ՀԿ-ները հեռացվեցին ֆուտբոլային ընտանիքից, ու ՀՖՖ անդամ դառնալու իրավունք ստացան նրանք, ովքեր պաշտպանում էին Մելիքբեկյանի թեկնածությունը։ Գործող ակումբների հետ էլ աշխատեցին ճնշումների ու խոստումների «լեզվով»։Իսկ ընտրություններից հետո Մելիքբեկյանը սկսեց ուղղակի պատերազմել «Փյունիկի» հետ, հետո սրվեցին հարաբերությունները «Շիրակի» ու «Ուրարտուի» հետ։ Հասկանալի է, որ Հայաստանի հավաքական թիմերի անհաջողությունների պատասխանատվությունը միայն ֆեդերացիան չի կրում, քանի որ ֆուտբոլիստները գալիս են ակումբներից, բայց այդ դեպքում ինչո՞ւ մանկապատանեկան ֆուտբոլի ակադեմիա ունեցող երեք ակումբների հետ ՀՖՖ-ն այլևս նույն հարթության վրա չէր։Փողեր, փողեր, փողեր...ՀՖՖ-ն, ինչպես ՈւԵՖԱ-ի անդամ բոլոր երկրների ֆեդերացիաները, մեծ գումարներ է ստանում ՖԻՖԱ-ի «Forward» և ՈւԵՖԱ-ի «Hat Trick» ծրագրերով։ Նպատակը ենթակառուցվածքների ստեղծումն է ու ֆուտբոլի զարգացումը տվյալ երկրում։ Այդ գումարները, սակայն, չուղղվեցին ենթակառուցվածքներ ստեղծելուն ու մանկապատանեկան ֆուտբոլը զարգացնելուն։ Եվ Հայաստանում հիմա առաջնային խնդիր է մանկապատանեկան բարձրակարգ մարզիչ ունենալը։Մրցավարական խնդիրներԲազմաթիվ մրցավարներ նշում են, թե ինչպես է աշխատում մրցավարական կորպուսը։ Ինչպես պարզվում է, այստեղ էլ քավոր-սանիկ, հայր-որդի, մի խոսքով` ծանոթ ունենալու տարբերակն է աշխատում։ Այսպես՝ մրցավարական կոմիտեի նախագահն է Սլավիկ Ղազարյանը, նրա որդին՝ Մեսրոպ Ղազարյանը, ՖԻՖԱ-ի մրցավարի օգնական է և մնացած բոլոր օգնականներից մի քանի անգամ ավելի նշանակումներ է ստանում թե՛ դրսում, թե՛ ներքին առաջնությունում։ Նա աշխատում է միանգամից մի քանի հաստիքով, ինչը խախտում է ՈւԵՖԱ-ի կանոնակարգը։Մրցավարական բաժնի պետն է Արման Ալաբերքյանը։ Նրա որդին ևս մրցավար է և շատ կարճ ժամանակահատվածում արդեն իսկ սպասարկում է Հայաստանի առաջին խումբը և հանդիսանում է բարձրագույն խմբի չորրորդ պաշտոնյան։ Ի շահ հայկական ֆուտբոլի. Հայաստանի հավաքականի նախկին ավագը դիմել է ՀՖՖ ղեկավարությանըՀակառակ դրան՝ անհիմն պատճառաբանություններով կարող են փորձառու մրցավարներ ազատվել աշխատանքից, ասենք՝ ցույցերին մասնակցելու, սոցցանցերում «լայք» դնելու համար։Sputnik Արմենիայի հետ զրույցում արդեն նախկին մրցավար Արթուր Թավաքալյանը պատմեց, որ Ֆեդերացիան անցյալ տարի ազատել է իրեն աշխատանքից ցույցերին մասնակցելու համար, հաշվի չառնելով նրա գրեթե 13 տարվա մրցավարական փորձը։«Կես տարին մեկ մենք վերակնքում ենք մեր պայմանագրերը։ Ինձ հետ պայմանագիրը չերկարացնելուց հետո զրույց ունեցա ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի հետ, և իմ հարցին, թե որն է պատճառը, պատասխանեց` այդպես ենք ուզում», – պատմեց Թավաքալյանը։Դե մարդիկ ինչ ուզում՝ անում են, իսկ ֆուտբո՞լը։ Եվ վերջին հարցը՝ Մելիքբեկյանն արդեն ՈւԵՖԱ–ի գործկոմի անդամ է, արդեն բարձր աշխատավարձը ապահոված է առնվազն չորս տարով։ Բայց ՈւԵՖԱ-ում գիտե՞ն արդյոք, որ նա ձախողել է ամեն ինչ իր երկրում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/1c/26622222_200:0:1400:900_1920x0_80_0_0_ce289090a2c41f74d2ea76b26e0e6b2f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, արմեն մելիքբեկյան, ֆուտբոլ
հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, արմեն մելիքբեկյան, ֆուտբոլ
Կանչում և պահանջում են «բութ մատը» հանել. ինչո՞ւ ՀՖՖ–ն դուրս չի գալիս ճահճից
21:04 08.04.2025 (Թարմացված է: 22:54 08.04.2025) Չհիմնավորված ծախսեր, հովանավորչություն, հայտարարված ծրագրերի իրականանցման ձախողում... Այս բոլոր արատավոր երևույթների մեջ է մեղադրում ֆուտբոլային հանրության մի հատվածը ՀՖՖ-ին և կառույցի նախագահ Արմեն Մելիքբեկյանին՝ պահանջելով նրա հրաժարականը։
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի - Sputnik. 2018 թվականից Հայաստանի ֆուտբոլային գերատեսչությունը ղեկավարում է Արմեն Մելիքբեկյանը, որը, մեղմ ասած, շատ հեռու է մնացել իր նախընտրական ծրագրերից, իսկ վերջին վեց ամիսների ընթացքում հայկական թիմերի մասնակցությամբ խաղերում ավելի ու ավելի հաճախ է լսվում «Մելիքբեկյան, հեռացի՛ր» վանկարկումը։ Ի՞նչն է պատճառը։
ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2024/2025 թթ. խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլի երկու հանդիպումներում Հայաստանի հավաքականի խայտառակ պարտությունները` ընդհանուր 1։9 հաշվով, լցրեցին ֆուտբոլասերների համբերության բաժակը։
Այն, որ Մելիքբեկյանը ձախողել է ՀՖՖ նախագահի աշխատանքը, չեն տեսնում միայն ինքը՝ Մելիքբեկյանը և նրա համախոհները, որոնք շատ չեն։ Ե՛վ առաջին, և՛ երկրորդ անգամ ՀՖՖ նախագահ ընտրվելու ժամանակ շատ մարդիկ նշում էին, որ Մելիքբեկյանը գեղեցիկ խոսում է, բայց աշխատել էր հարկավոր, ինչը չեղավ։
Հայաստանի հավաքական թիմերի ապագա հաջողությունները ապահովելու, մեր երկրում ֆուտբոլի զարգացմանը նոր թափ հաղորդելու համար Հայաստան հրավիրվեց իսպանացի հայտնի մասնագետ Խինես Մելենդեսը, որը դարձավ հավաքականների տեխնիկական տնօրեն։ ՀՖՖ-ն իսպանական «դեսանտին» վճարեց մոտ 2 մլն եվրո, սակայն ֆուտբոլի իսպանական մոդելի ներդրումը Հայաստանում պարզապես ջախջախիչ կերպով ձախողվեց։ Այդ ժամանակահատվածում Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը անցկացրեց 15 խաղ՝ 1 հաղթանակ, 14 պարտություն, մինչև 19 տարեկանների հավաքականը՝ 21 խաղ՝ 2 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 17 պարտություն, և վերջապես մինչև 21 տարեկանների հավաքականը 30 խաղերում կրեց 26 պարտություն։
Չկառուցված ակադեմիաներ կամ սուտ խոստումներ
Բայց վերը նշվածը միայն փոքր մասն է ձախողումների։ ՀՀ կառավարությունը 2022 թվականի դեկտեմբերի 29-ի որոշմամբ ՀՖՖ-ին հատկացրեց 2,5 միլիարդ դրամ Արտաշատ, Իջևան, Մարտունի քաղաքներում և Երևանի Դավիթաշեն համայնքում ֆուտբոլային ակադեմիաներ կառուցելու համար։ Մինչ օրս ոչ մի ակադեմիա չի կառուցվել, ու միայն մեկի կառուցումը նախահաշվարկային փուլում է։ Նորից կատարյալ ձախողում։
Մելիքբեկյանի նախընտրական ծրագրում նախատեսված էր ֆուտբոլի զարգացման ուղղությամբ էական աշխատանք՝ կառուցել 700 փոքր խաղադաշտ։ Հետո թիվը իջեցրին՝ դարձնելով 300, հետո էլ նորից` հասցնելով 130-ի։ Ծրագիրը իրագործվեց 50 տոկոսից ցածր արդյունավետությամբ։
Մելիքբեկյանի՝ առաջին անգամ ՀՖՖ նախագահ ընտրվելուց հետո շատ իրավաբաններ նշում էին, որ նա իրավունք չունի մասնակցել ընտրություններին։ Ասողին լսող էր պետք։ Երկրորդ անգամ ընտրվելուց առաջ էլ իրեն ոչ ցանկալի ՀԿ-ները հեռացվեցին ֆուտբոլային ընտանիքից, ու ՀՖՖ անդամ դառնալու իրավունք ստացան նրանք, ովքեր պաշտպանում էին Մելիքբեկյանի թեկնածությունը։ Գործող ակումբների հետ էլ աշխատեցին ճնշումների ու խոստումների «լեզվով»։
Իսկ ընտրություններից հետո Մելիքբեկյանը սկսեց ուղղակի պատերազմել «Փյունիկի» հետ, հետո սրվեցին հարաբերությունները «Շիրակի» ու «Ուրարտուի» հետ։ Հասկանալի է, որ Հայաստանի հավաքական թիմերի անհաջողությունների պատասխանատվությունը միայն ֆեդերացիան չի կրում, քանի որ ֆուտբոլիստները գալիս են ակումբներից, բայց այդ դեպքում ինչո՞ւ մանկապատանեկան ֆուտբոլի ակադեմիա ունեցող երեք ակումբների հետ ՀՖՖ-ն այլևս նույն հարթության վրա չէր։
ՀՖՖ-ն, ինչպես ՈւԵՖԱ-ի անդամ բոլոր երկրների ֆեդերացիաները, մեծ գումարներ է ստանում ՖԻՖԱ-ի «Forward» և ՈւԵՖԱ-ի «Hat Trick» ծրագրերով։ Նպատակը ենթակառուցվածքների ստեղծումն է ու ֆուտբոլի զարգացումը տվյալ երկրում։ Այդ գումարները, սակայն, չուղղվեցին ենթակառուցվածքներ ստեղծելուն ու մանկապատանեկան ֆուտբոլը զարգացնելուն։ Եվ Հայաստանում հիմա առաջնային խնդիր է մանկապատանեկան բարձրակարգ մարզիչ ունենալը։
Բազմաթիվ մրցավարներ նշում են, թե ինչպես է աշխատում մրցավարական կորպուսը։ Ինչպես պարզվում է, այստեղ էլ քավոր-սանիկ, հայր-որդի, մի խոսքով` ծանոթ ունենալու տարբերակն է աշխատում։ Այսպես՝ մրցավարական կոմիտեի նախագահն է Սլավիկ Ղազարյանը, նրա որդին՝ Մեսրոպ Ղազարյանը, ՖԻՖԱ-ի մրցավարի օգնական է և մնացած բոլոր օգնականներից մի քանի անգամ ավելի նշանակումներ է ստանում թե՛ դրսում, թե՛ ներքին առաջնությունում։ Նա աշխատում է միանգամից մի քանի հաստիքով, ինչը խախտում է ՈւԵՖԱ-ի կանոնակարգը։
Մրցավարական բաժնի պետն է Արման Ալաբերքյանը։ Նրա որդին ևս մրցավար է և շատ կարճ ժամանակահատվածում արդեն իսկ սպասարկում է Հայաստանի առաջին խումբը և հանդիսանում է բարձրագույն խմբի չորրորդ պաշտոնյան։
Հակառակ դրան՝ անհիմն պատճառաբանություններով կարող են փորձառու մրցավարներ ազատվել աշխատանքից, ասենք՝ ցույցերին մասնակցելու, սոցցանցերում «լայք» դնելու համար։
Sputnik Արմենիայի հետ զրույցում արդեն նախկին մրցավար Արթուր Թավաքալյանը պատմեց, որ Ֆեդերացիան անցյալ տարի ազատել է իրեն աշխատանքից ցույցերին մասնակցելու համար, հաշվի չառնելով նրա գրեթե 13 տարվա մրցավարական փորձը։
«Կես տարին մեկ մենք վերակնքում ենք մեր պայմանագրերը։ Ինձ հետ պայմանագիրը չերկարացնելուց հետո զրույց ունեցա ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի հետ, և իմ հարցին, թե որն է պատճառը, պատասխանեց` այդպես ենք ուզում», – պատմեց Թավաքալյանը։
Դե մարդիկ ինչ ուզում՝ անում են, իսկ ֆուտբո՞լը։ Եվ վերջին հարցը՝ Մելիքբեկյանն արդեն ՈւԵՖԱ–ի գործկոմի անդամ է, արդեն բարձր աշխատավարձը ապահոված է առնվազն չորս տարով։ Բայց ՈւԵՖԱ-ում գիտե՞ն արդյոք, որ նա ձախողել է ամեն ինչ իր երկրում։