https://arm.sputniknews.ru/20250409/adrbejany-bacahajt-qaghaqakan-shantazh-e-anum-armen-gevvorgjani-elujty-ekhkhv-um-87672488.html
Ադրբեջանը բացահայտ քաղաքական շանտաժ է անում. Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ-ում
Ադրբեջանը բացահայտ քաղաքական շանտաժ է անում. Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ-ում
Sputnik Արմենիա
ԵԽԽՎ-ի իր ելույթում նա խոսել է նաև ՀՀ դատական համակարգի մասին։ 09.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-09T22:41+0400
2025-04-09T22:41+0400
2025-04-09T23:20+0400
արմեն գևորգյան
եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ)
ադրբեջան
իլհամ ալիև
դատարան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/1b/54422971_0:0:800:451_1920x0_80_0_0_ae3b03ff4aedafaa8b2820ac6db2d5e2.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Ադրբեջանի հայտարարությունը, թե նա չի կատարելու Եվրոպական դատարանի վճիռները, բացահայտ քաղաքական շանտաժ է՝ բնորոշ ավտորիտար ռեժիմներին։ Այս մասին ԵԽԽՎ-ում կայացած «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարումը» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է Արմեն Գևորգյանը։Նա հիշեցրել է, որ Իլհամ Ալիևն արդեն տասնյակ հազարավոր հայերի զրկել է իրավունքներից` խայտառակ ցուցադրական դատավարություններ անցկացնելով հայ բանտարկյալների նկատմամբ, իսկ այժմ էլ Ադրբեջանի քաղաքացիներին է զրկում Ստրասբուրգում արդարադատության իրավունքից:Գևորգյանը անդրադարձել է նաև Հայաստանի դատական համակարգին` նշելով, որ չնայած Հայաստանում պաշտոնապես ընդունել են Եվրոպական դատարանի վճիռները, սակայն ձախողել են դրանց ինտեգրումն ամենօրյա իրավական պրակտիկայում:«Արդյունքում մենք շարունակ ականատես ենք վճիռների, որոնք անտեսում են Եվրոպական դատարանի չափանիշները և հետագայում կրկին ու կրկին չեղարկվում Ստրասբուրգում»,– ասել է նա։Արմեն Գևորգյանը նշել է, որ շատ դատավորներ, օրենքը պահպանելու փոխարեն, իրենց որոշումները համապատասխանեցնում են իշխանության ղեկին գտնվողների նախասիրություններին: Շեղվում են կոնվենցիայից, ինչը հաճախ արվում է քաղաքական առճակատումից խուսափելու համար:Նա ընդգծել է նաև, որ Հայաստանի դատարաններն ավելի հաճախ ընկալվում են ոչ թե որպես արդարադատության երաշխավորներ, այլ ներքաղաքական օրակարգի գործիքներ։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/1b/54422971_0:0:800:601_1920x0_80_0_0_1eb3fd9cb9176d0da82bf0785be22c9e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արմեն գևորգյան, եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ), ադրբեջան, իլհամ ալիև, դատարան, հայաստան
արմեն գևորգյան, եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ), ադրբեջան, իլհամ ալիև, դատարան, հայաստան
Ադրբեջանը բացահայտ քաղաքական շանտաժ է անում. Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ-ում
22:41 09.04.2025 (Թարմացված է: 23:20 09.04.2025) ԵԽԽՎ-ի իր ելույթում նա խոսել է նաև ՀՀ դատական համակարգի մասին։
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Ադրբեջանի հայտարարությունը, թե նա չի կատարելու Եվրոպական դատարանի վճիռները, բացահայտ քաղաքական շանտաժ է՝ բնորոշ ավտորիտար ռեժիմներին։ Այս մասին ԵԽԽՎ-ում կայացած «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարումը» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է Արմեն Գևորգյանը։
Նա հիշեցրել է, որ Իլհամ Ալիևն արդեն տասնյակ հազարավոր հայերի զրկել է իրավունքներից` խայտառակ ցուցադրական դատավարություններ անցկացնելով հայ բանտարկյալների նկատմամբ, իսկ այժմ էլ Ադրբեջանի քաղաքացիներին է զրկում Ստրասբուրգում արդարադատության իրավունքից:
«Սրանք Եվրոպայի վտանգավոր փոխզիջումների արդյունքն են մի ռեժիմի, որը գազը փոխանակում է մարդու իրավունքների հետ: Եվ հիմա ականատես ենք ոչ միայն Միջազգային քրեական դատարանի կործանմանը, այլև Եվրոպական կոնվենցիայի վրա հիմնված մարդու իրավունքների համակարգը կորցնելու իրական սպառնալիքին»,– ասել է նա իր ելույթում։
Գևորգյանը անդրադարձել է նաև Հայաստանի դատական համակարգին` նշելով, որ չնայած Հայաստանում պաշտոնապես ընդունել են Եվրոպական դատարանի վճիռները, սակայն ձախողել են դրանց ինտեգրումն ամենօրյա իրավական պրակտիկայում:
«Արդյունքում մենք շարունակ ականատես ենք վճիռների, որոնք անտեսում են Եվրոպական դատարանի չափանիշները և հետագայում կրկին ու կրկին չեղարկվում Ստրասբուրգում»,– ասել է նա։
Արմեն Գևորգյանը նշել է, որ շատ դատավորներ, օրենքը պահպանելու փոխարեն, իրենց որոշումները համապատասխանեցնում են իշխանության ղեկին գտնվողների նախասիրություններին: Շեղվում են կոնվենցիայից, ինչը հաճախ արվում է քաղաքական առճակատումից խուսափելու համար:
Նա ընդգծել է նաև, որ Հայաստանի դատարաններն ավելի հաճախ ընկալվում են ոչ թե որպես արդարադատության երաշխավորներ, այլ ներքաղաքական օրակարգի գործիքներ։