https://arm.sputniknews.ru/20250401/hajtni-e-te-hajastanum-vor-ynkerutjuny-kzbaghvi-kensachapakan--andznagreri-artadrutjamb-87364989.html
Հայտնի է, թե Հայաստանում որ ընկերությունը կզբաղվի կենսաչափական անձնագրերի արտադրությամբ
Հայտնի է, թե Հայաստանում որ ընկերությունը կզբաղվի կենսաչափական անձնագրերի արտադրությամբ
Sputnik Արմենիա
Ըստ ժամանակացույցիհամաձայն` 2026 թ. երկրորդ կիսամյակում Հայաստանում կմեկնարկի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի արտադրությունը։ 01.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-01T08:44+0400
2025-04-01T08:44+0400
2025-04-07T13:12+0400
անձնագիր
կենսաչափական անձնագիր
ներքին գործերի նախարարություն (նգն)
հայաստան
մրցույթ
https://cdn.am.sputniknews.ru/img/1669/98/16699871_0:39:1600:939_1920x0_80_0_0_af25cbcaed9a8892c079a028c72479b1.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Հայաստանում կենսաչափական համակարգի ներդրման մրցույթի հաղթող է ճանաչվել IDEMIA Identity Security France and A.C.I. Technology S.à.r.l. կոնսորցիումը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։Նշվում է, որ որոշումը կայացվել է մարտի 31-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի նախագահությամբ տեղի ունեցած«Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի պետություն-մասնավոր գործընկերության ծրագրի» շրջանակում ընտրության փուլի եզրափակիչ նիստում։Ամփոփվել են որակավորված և առաջարկի հարցման փուլ անցած երկու հայտատուների ներկայացրած առաջարկների ամբողջական գնահատման արդյունքները՝ տեխնիկական և ֆինանսական մասերի համադրմամբ։Նախատեսված ժամանակացույցի համաձայն` 2026 թ. երկրորդ կիսամյակում Հայաստանում կմեկնարկի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի արտադրությունը։Կենսաչափական փաստաթղթերի թողարկման նոր ենթակառուցվածքը, այդ թվում՝ շենքային պայմանների ստանդարտացումը, գրասենյակների հիմնումը, սերվերային տնտեսությունը, տպագրական սարքավորումները, ծրագրային լուծումներն ու տեխնիկական վերազինումը հաղթող հայտատուի կողմից կիրականացվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։Նոր կենսաչափական անձնագիրը կտարբերվի դիզայնով, էջերի քանակով ու արժեքով. ՖիդանյանՀաջորդիվ հաղթող ընկերությանը կառաջարկվի պայմանագիրը ստորագրելու կարգը և պայմանները։Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերին կառավարության որոշմամբ կենսաչափական անձնագրերի տրամադրումը կասեցվեց 2 տարով, միաժամանակ երկարաձգվեց հին նմուշի անձնագրերի տրամադրումը։Ավելի քան 10 տարի Հայաստանում անձնագրեր և ID-քարտեր է մատակարարել լեհական PWPW ընկերությունը, որի հետ պայմանագիրն ավարտվել է 2017 թվականի հունվարի 1-ին, դրանից հետո նոր մատակարար պաշտոնապես չէր նշանակվել։ Հին նմուշի անձնագրերի տրամադրումը երկարաձգվել է մի քանի անգամ։Երբվանի՞ց ՀՀ քաղաքացիները կկարողանան կենսաչափական անձնագրեր ստանալ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1669/98/16699871_70:0:1494:1068_1920x0_80_0_0_89494c8a82dbe040b9972094b39920e4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անձնագիր, կենսաչափական անձնագիր, ներքին գործերի նախարարություն (նգն), հայաստան, մրցույթ
անձնագիր, կենսաչափական անձնագիր, ներքին գործերի նախարարություն (նգն), հայաստան, մրցույթ
Հայտնի է, թե Հայաստանում որ ընկերությունը կզբաղվի կենսաչափական անձնագրերի արտադրությամբ
08:44 01.04.2025 (Թարմացված է: 13:12 07.04.2025) Ըստ ժամանակացույցիհամաձայն` 2026 թ. երկրորդ կիսամյակում Հայաստանում կմեկնարկի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի արտադրությունը։
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Հայաստանում կենսաչափական համակարգի ներդրման մրցույթի հաղթող է ճանաչվել IDEMIA Identity Security France and A.C.I. Technology S.à.r.l. կոնսորցիումը։ Այս մասին հայտնում է
ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ որոշումը կայացվել է մարտի 31-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի նախագահությամբ տեղի ունեցած«Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի պետություն-մասնավոր գործընկերության ծրագրի» շրջանակում ընտրության փուլի եզրափակիչ նիստում։
Ամփոփվել են որակավորված և առաջարկի հարցման փուլ անցած երկու հայտատուների ներկայացրած առաջարկների ամբողջական գնահատման արդյունքները՝ տեխնիկական և ֆինանսական մասերի համադրմամբ։
Ըստ ստացված արդյունքների՝ IDEMIA Identity Security France and A.C.I. Technology S.à.r.l. կոնսորցիումն ընդհանուր հաշվարկով հավաքել է 94,97 միավոր, իսկ AUGENTIC GmbH and Imprensa Nacional – Casa da Moeda, S.A․ կոնսորցիումը՝ 79,24 միավոր։
Նախատեսված ժամանակացույցի համաձայն` 2026 թ. երկրորդ կիսամյակում Հայաստանում կմեկնարկի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի արտադրությունը։
Կենսաչափական փաստաթղթերի թողարկման նոր ենթակառուցվածքը, այդ թվում՝ շենքային պայմանների ստանդարտացումը, գրասենյակների հիմնումը, սերվերային տնտեսությունը, տպագրական սարքավորումները, ծրագրային լուծումներն ու տեխնիկական վերազինումը հաղթող հայտատուի կողմից կիրականացվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։
Հաջորդիվ հաղթող ընկերությանը կառաջարկվի պայմանագիրը ստորագրելու կարգը և պայմանները։
Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերին կառավարության որոշմամբ կենսաչափական անձնագրերի տրամադրումը կասեցվեց 2 տարով, միաժամանակ երկարաձգվեց հին նմուշի անձնագրերի տրամադրումը։
Ավելի քան 10 տարի Հայաստանում անձնագրեր և ID-քարտեր է մատակարարել լեհական PWPW ընկերությունը, որի հետ պայմանագիրն ավարտվել է 2017 թվականի հունվարի 1-ին, դրանից հետո նոր մատակարար պաշտոնապես չէր նշանակվել։ Հին նմուշի անձնագրերի տրամադրումը երկարաձգվել է մի քանի անգամ։