https://arm.sputniknews.ru/20250407/davit-babajany-baqvum-hajtararel-e-dem-e-eghel-arcakhahajeri-integrmany-adrbejani-kazmum-87586427.html
Դավիթ Բաբայանը Բաքվում հայտարարել է` դեմ է եղել արցախահայերի ինտեգրմանը Ադրբեջանի կազմում
Դավիթ Բաբայանը Բաքվում հայտարարել է` դեմ է եղել արցախահայերի ինտեգրմանը Ադրբեջանի կազմում
Sputnik Արմենիա
Ադրբեջանի կազմում ԼՂ հայ բնակիչների ինտեգրմանը դեմ են եղել նաև ԼՂ ռազմաքաղաքական մյուս ղեկավարները։ 07.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-07T15:37+0400
2025-04-07T15:37+0400
2025-04-07T15:37+0400
արցախ
ադրբեջան
դատ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/1b/86221136_0:139:1500:983_1920x0_80_0_0_b97f2a1f85c9616c7324a907e9756929.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների հերթական «դատավարության» ժամանակ Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարել է, որ դեմ է արտահայտվել Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի հայ բնակիչների ինտեգրմանը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։«Ինտեգրումն անհնար է։ Ոչ ոք նման ինտեգրման հեռանկար չի տեսել»,– ասել է նա։ԼՂ հայ բնակիչների ինտեգրմանը դեմ են եղել նաև ԼՂ ռազմաքաղաքական մյուս ղեկավարները, այդ թվում՝ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/1b/86221136_3:0:1498:1121_1920x0_80_0_0_a7ef96ebc5741ef8387f2992a340e95f.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, ադրբեջան, դատ
Դավիթ Բաբայանը Բաքվում հայտարարել է` դեմ է եղել արցախահայերի ինտեգրմանը Ադրբեջանի կազմում
Ադրբեջանի կազմում ԼՂ հայ բնակիչների ինտեգրմանը դեմ են եղել նաև ԼՂ ռազմաքաղաքական մյուս ղեկավարները։
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների հերթական «դատավարության» ժամանակ Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարել է, որ դեմ է արտահայտվել Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի հայ բնակիչների ինտեգրմանը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Ինտեգրումն անհնար է։ Ոչ ոք նման ինտեգրման հեռանկար չի տեսել»,– ասել է նա։
ԼՂ հայ բնակիչների ինտեգրմանը դեմ են եղել նաև ԼՂ ռազմաքաղաքական մյուս ղեկավարները, այդ թվում՝ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով
«դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը
քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին: