https://arm.sputniknews.ru/20250407/bazum-tsnundner-ev-voch-mi-kvorust-ajgestani-hajtni-mankabardz-tsaghik-taty-100-amjakn-e-nshum-87595392.html
Բազում ծնունդներ և ոչ մի կորուստ․ Այգեստանի հայտնի մանկաբարձ Ծաղիկ տատը 100-ամյակն է նշում
Բազում ծնունդներ և ոչ մի կորուստ․ Այգեստանի հայտնի մանկաբարձ Ծաղիկ տատը 100-ամյակն է նշում
Sputnik Արմենիա
Sputnik Արմենիան այցելել է 100-ամյակը բոլորած Ծաղիկ տատին` բացահայտելու նրա երկարակեցության գաղտնիքը։ 07.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-07T20:36+0400
2025-04-07T20:36+0400
2025-04-07T20:36+0400
հայաստան
արարատ
տատիկ
ծնունդ
այգեստան
մանկաբարձ
ծաղիկ սարգսյան
հեղինակներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/07/87588954_0:0:1601:901_1920x0_80_0_0_e0880698c2837c86bde70efd7e4b542a.jpg
Արարատի մարտի Այգեստան գյուղում և հարակից բնակավայրերում տարբեր սերունդների հարյուրավոր մարդիկ կգտնեք, որոնք լույս աշխարհ են եկել Ծաղիկ տատի շնորհիվ։ Ապրիլի 1-ին 100-ամյակը բոլորած Ծաղիկ Սարգսյանը տասնամյակներ շարունակ աշխատել է Արարատի մարզի Այգեստան գյուղի բուժկենտրոնում։ Եղել է բուժկենտրոնի թե՛ բժիշկը, թե՛ մանկաբարձը, թե՛ բուժքույրը, որոշ ժամանակ նաև ղեկավարել է այն։ Նրա հոգատար ձեռքերում են ծնվել ոչ միայն Այգեստանի, այլև հարակից գյուղերի մի քանի սերունդներ։«Ով որտեղ ամուսնացել էր, ինձ ճանաչում էր, գալիս էր իմ ծննդատուն։ Որ վերևից ստուգող կամիսիա էր գալիս, իմ ծննդատուն էին բերում. օրինակելի էր, ցուցադրական էր»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում հպարտությամբ ասում է տատիկը։Ծնունդներ էր ընդունում ոչ միայն հիվանդանոցում, այլև տնային պայմաններում։ Բայց միայն ծնունդ ընդունելով չէր սահմանափակվում․ ամեն օր այցելում էր նորածնին ու մայրիկին, ստուգում առողջական վիճակը, պարտադիր պահանջում, որ սպիտակեղենը մաքուր լինի, անհրաժեշտ նշանակումներ էր անում և գնում։Ծաղիկ Սարգսյանը ծնվել է 1925 թվականին Այգեստան գյուղում։ Մայրը տնային տնտեսուհի էր, հայրը` պահեստապետ։ Դպրոցը գերազանցությամբ ավարտելուց հետո ընդունվել է բժշկական տեխնիկում։ Ավարտելուց հետո նրան հենց Այգեստանում են որպես ֆելդշեր մանկաբարձ նշանակել, քանի որ գյուղի բուժկենտրոնն աշխատողների խիստ պակաս ուներ։Հայրենական մեծ պատերազմի վետերան է, թիկունքում ակտիվ աշխատանքների կազմակերպման համար շքանշանների է արժանացել։«Գյուղի 9 կնանիքի հավաքել էի, մի բարդան բամբակը բերել էի, մեկը մանիլ էր, մյուսները գործիլ էին։ Ամեն գիշեր 20 հատ նասկի էին գործում, տանում էի վոյենկոմատ, ասում՝ Գերմանիա կռիվ ա, ուղարկեք ֆրոնտ, թող սալդատները խագնեն»,- պատմում է Ծաղիկ տատն ու ցույց տալիս զինվորական գրքույկը, որում գրված է «младший лейтенант»։Իր կյանքի կարևոր պատմությունների շարքում ամուսնու մասին է հիշում, որին շուրջ 40 տարի առաջ է կորցրել։Այս տարիքում Ծաղիկ տատը հրաշալի հիշողություն ունի․ անգիր հիշում է ոչ միայն իր դուրս գրած դեղատոմսերը, այլ պոեմներ, բանաստեղծություններ, բազմաթիվ երգեր։ Ինքն էլ է ոտանավորների հեղինակ, որոնցից ամենասիրելին թոռանը՝ Արմենին է նվիրված։«Առաջին թոռս ա, պռոշներս դողում են»,- ասում է տատիկն ու մանրամասն նկարագրում Արմենի բոյն ու բուսաթը։ Թոռն արտերկրում է ապրում, տատիկն էլ կարոտում է։ Արմենի մասին պատմելիս հուզվում է՝ ամեն խոսելիս տատիկին Սոչի է կանչում, բայց այս տարիքում ինքնաթիռ նստել չի կարող։Այկիդոյի սենսեյ 81-ամյա պապիկը, բարձրակրունկներով 80-ամյա տատիկն ու ֆիտնեսի մարզումներըԱրթնանալ առավոտյան 6։00-ին, 7-ին մի բաժակ սուրճ խմել, երեկոյան 7-ից հետո ոչինչ չուտել, շատ շարժվել, աշխատել (ճաշ էլ է եփում, տարբեր գործեր էլ է անում), հիվանդության դեպքում սովաբուժությամբ զբաղվել, անտեղի դեղեր չխմել․ սա 100-ամյա Ծաղիկ տատի առօրյան է, որին անխաթար հետևում է ամբողջ կյանքում՝ չբացառելով, որ միգուցե հենց սա է իր երկարակեցության գաղտնիքը։Կնոջս ասում եմ՝ ինձ ինքնաթիռի հրամանատարն է լսում, իսկ դու` ոչ. կարգավարի աշխատանքի մասին
արարատ
այգեստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Մարիաննա Փայտյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/11/84034826_0:0:1362:1362_100x100_80_0_0_e325c81d9e54781d99e725393edd1fbb.jpg
Մարիաննա Փայտյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/11/84034826_0:0:1362:1362_100x100_80_0_0_e325c81d9e54781d99e725393edd1fbb.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/07/87588954_76:0:1496:1065_1920x0_80_0_0_8cc9469feba92ea92d240487a6837111.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Մարիաննա Փայտյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/11/84034826_0:0:1362:1362_100x100_80_0_0_e325c81d9e54781d99e725393edd1fbb.jpg
հայաստան, արարատ, տատիկ, ծնունդ, այգեստան, մանկաբարձ, ծաղիկ սարգսյան, հեղինակներ
հայաստան, արարատ, տատիկ, ծնունդ, այգեստան, մանկաբարձ, ծաղիկ սարգսյան, հեղինակներ
Բազում ծնունդներ և ոչ մի կորուստ․ Այգեստանի հայտնի մանկաբարձ Ծաղիկ տատը 100-ամյակն է նշում
Sputnik Արմենիան այցելել է 100-ամյակը բոլորած Ծաղիկ տատին` բացահայտելու նրա երկարակեցության գաղտնիքը։
Արարատի մարտի Այգեստան գյուղում և հարակից բնակավայրերում տարբեր սերունդների հարյուրավոր մարդիկ կգտնեք, որոնք լույս աշխարհ են եկել Ծաղիկ տատի շնորհիվ։ Ապրիլի 1-ին 100-ամյակը բոլորած Ծաղիկ Սարգսյանը տասնամյակներ շարունակ աշխատել է Արարատի մարզի Այգեստան գյուղի բուժկենտրոնում։ Եղել է բուժկենտրոնի թե՛ բժիշկը, թե՛ մանկաբարձը, թե՛ բուժքույրը, որոշ ժամանակ նաև ղեկավարել է այն։ Նրա հոգատար ձեռքերում են ծնվել ոչ միայն Այգեստանի, այլև հարակից գյուղերի մի քանի սերունդներ։
«Ով որտեղ ամուսնացել էր, ինձ ճանաչում էր, գալիս էր իմ ծննդատուն։ Որ վերևից ստուգող կամիսիա էր գալիս, իմ ծննդատուն էին բերում. օրինակելի էր, ցուցադրական էր»,-
Sputnik Արմենիայի հետ զրույցում հպարտությամբ ասում է տատիկը։
Ծնունդներ էր ընդունում ոչ միայն հիվանդանոցում, այլև տնային պայմաններում։ Բայց միայն ծնունդ ընդունելով չէր սահմանափակվում․ ամեն օր այցելում էր նորածնին ու մայրիկին, ստուգում առողջական վիճակը, պարտադիր պահանջում, որ սպիտակեղենը մաքուր լինի, անհրաժեշտ նշանակումներ էր անում և գնում։
«Լուսամուտը տփեին, ես իմ շորերը պետք ա պատրաստեի։ Կալպակս կրախմալած, հարդուկած, բարձր․․․»,- այսօրվա պես հիշում է տատը։
Ծաղիկ Սարգսյանը ծնվել է 1925 թվականին Այգեստան գյուղում։ Մայրը տնային տնտեսուհի էր, հայրը` պահեստապետ։ Դպրոցը գերազանցությամբ ավարտելուց հետո ընդունվել է բժշկական տեխնիկում։ Ավարտելուց հետո նրան հենց Այգեստանում են որպես ֆելդշեր մանկաբարձ նշանակել, քանի որ գյուղի բուժկենտրոնն աշխատողների խիստ պակաս ուներ։
Հայրենական մեծ պատերազմի վետերան է, թիկունքում ակտիվ աշխատանքների կազմակերպման համար շքանշանների է արժանացել։
«Գյուղի 9 կնանիքի հավաքել էի, մի բարդան բամբակը բերել էի, մեկը մանիլ էր, մյուսները գործիլ էին։ Ամեն գիշեր 20 հատ նասկի էին գործում, տանում էի վոյենկոմատ, ասում՝ Գերմանիա կռիվ ա, ուղարկեք ֆրոնտ, թող սալդատները խագնեն»,- պատմում է Ծաղիկ տատն ու ցույց տալիս զինվորական գրքույկը, որում գրված է «младший лейтенант»։
Իր կյանքի կարևոր պատմությունների շարքում ամուսնու մասին է հիշում, որին շուրջ 40 տարի առաջ է կորցրել։
«Մարդս չէր խանդում։ Ես կյանքում լաթիկ չեմ հագել, միշտ բարձր կաբլուկներ էի հագնում (ձեռքով ցույց է տալիս բարձրությունը. խմբ․), իմ մարդը չէր թողնում, որ մի շորը երկրորդ հերթապահությանը հագնեի, այ տենց մարդ եմ ունեցել»,- պատմում է 100-ամյա տատը։
Այս տարիքում Ծաղիկ տատը հրաշալի հիշողություն ունի․ անգիր հիշում է ոչ միայն իր դուրս գրած դեղատոմսերը, այլ պոեմներ, բանաստեղծություններ, բազմաթիվ երգեր։ Ինքն էլ է ոտանավորների հեղինակ, որոնցից ամենասիրելին թոռանը՝ Արմենին է նվիրված։
«Առաջին թոռս ա, պռոշներս դողում են»,- ասում է տատիկն ու մանրամասն նկարագրում Արմենի բոյն ու բուսաթը։ Թոռն արտերկրում է ապրում, տատիկն էլ կարոտում է։ Արմենի մասին պատմելիս հուզվում է՝ ամեն խոսելիս տատիկին Սոչի է կանչում, բայց այս տարիքում ինքնաթիռ նստել չի կարող։
Արթնանալ առավոտյան 6։00-ին, 7-ին մի բաժակ սուրճ խմել, երեկոյան 7-ից հետո ոչինչ չուտել, շատ շարժվել, աշխատել (ճաշ էլ է եփում, տարբեր գործեր էլ է անում), հիվանդության դեպքում սովաբուժությամբ զբաղվել, անտեղի դեղեր չխմել․ սա 100-ամյա Ծաղիկ տատի առօրյան է, որին անխաթար հետևում է ամբողջ կյանքում՝ չբացառելով, որ միգուցե հենց սա է իր երկարակեցության գաղտնիքը։