https://arm.sputniknews.ru/20250406/gishery-krkin-intensiv-krakvocner-en-lsvel-khvoznavar-ev-khnatsakh-gjugherum-87561066.html
Գիշերը կրկին ինտենսիվ կրակոցներ են լսվել Խոզնավար և Խնածախ գյուղերում
Գիշերը կրկին ինտենսիվ կրակոցներ են լսվել Խոզնավար և Խնածախ գյուղերում
Sputnik Արմենիա
Գյուղերում խուճապ չկա, մարդիկ բնականոն առօրյայով են զբաղված։ 06.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-06T10:31+0400
2025-04-06T10:31+0400
2025-04-06T10:45+0400
խնածախ
խոզնավար
հայ-ադրբեջանական
կրակոց
ադրբեջան
սյունիք
սահմանամերձ գյուղեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/03/87495809_0:42:1600:942_1920x0_80_0_0_dee9517aea9b8cce2273b90d34926325.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Սյունիքի մարզի Խոզնավար և Խնածախ գյուղերում այս գիշեր կրկին կրակոցներ են լսվել։Խոզնավարում կրակահերթերը լսվել են գիշերվա ընթացքում մի քանի անգամ՝ 22։30-ից սկսած։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց գյուղի վարչական ղեկավար Վահան Զաքյանը։ Ադրբեջանական դիրքերից արձակված կրակոցները ոչ գյուղի, ոչ էլ հայկական դիրքերի ուղղությամբ չեն եղել. օդ են կրակել։Նա հավելեց, որ արդեն մի 2 օր էր՝ կրակոցներ չէին լսվում։Խնածախում կրակահերթերը լսվել են գիշերը մոտ 2-ից սկսած՝ կրկին մի քանի անգամ։ Այստեղ ևս կրակոցները գյուղի ուղղությամբ չեն արձակվել, մեզ հետ զրույցում հայտնեց բնակիչներից մեկը։ 2 գյուղերում էլ նշում են, որ բնակիչների շրջանում խուճապ չկա, հիմա իրավիճակը հանգիստ է, մարդիկ իրենց բնականոն առօրյայով են զբաղված։Հիշեցնենք, որ վերջին 2 շաբաթներին պարբերաբար տեղեկություններ են ստացվում Սյունիքի մարզի Խոզնավար և Խնածախ գյուղերում լսվող կրակոցների վերաբերյալ։ Դրանք ուղեկցվում էին Ադրբեջանի ՊՆ կողմից տարածվող ապատեղեկատվությամբ, թե հայկական կողմը խախտում է հրադադարի ռեժիմը։ Մարտի 31-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ժամը 00:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ էին բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով բնակելի տուն էր վնասվել։Ապրիլի 5-ին Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ ադրբեջանական զինուժի կողմից մարտի 31-ին Սյունիքի մարզի Խնածախ գյուղի տներից մեկի ուղղությամբ կրակոցներ արձակելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Նշանակվել է դատաձգաբանական և դատաապրանքագիտական փորձաքննություններ:
խնածախ
խոզնավար
ադրբեջան
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/03/87495809_0:0:1600:1200_1920x0_80_0_0_a5cf01fa09cb1e5ae8c4b1e4ec35994b.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
խնածախ, խոզնավար, հայ-ադրբեջանական, կրակոց, ադրբեջան, սյունիք, սահմանամերձ գյուղեր
խնածախ, խոզնավար, հայ-ադրբեջանական, կրակոց, ադրբեջան, սյունիք, սահմանամերձ գյուղեր
Գիշերը կրկին ինտենսիվ կրակոցներ են լսվել Խոզնավար և Խնածախ գյուղերում
10:31 06.04.2025 (Թարմացված է: 10:45 06.04.2025) Գյուղերում խուճապ չկա, մարդիկ բնականոն առօրյայով են զբաղված։
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Սյունիքի մարզի Խոզնավար և Խնածախ գյուղերում այս գիշեր կրկին կրակոցներ են լսվել։
Խոզնավարում կրակահերթերը լսվել են գիշերվա ընթացքում մի քանի անգամ՝ 22։30-ից սկսած։
Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց գյուղի վարչական ղեկավար Վահան Զաքյանը։ Ադրբեջանական դիրքերից արձակված կրակոցները ոչ գյուղի, ոչ էլ հայկական դիրքերի ուղղությամբ չեն եղել. օդ են կրակել։
«Կրակոցներն ինտենսիվ էին, մի քանի անգամ են կրակել․ մեկը երեկոյանը 10 անց կեսին մոտ, հետո 12 անց կեսի մոտերքում ու ավելի դեպի լուսադեմ»,- նշեց Զաքյանը։
Նա հավելեց, որ արդեն մի 2 օր էր՝ կրակոցներ չէին լսվում։
Խնածախում կրակահերթերը լսվել են գիշերը մոտ 2-ից սկսած՝ կրկին մի քանի անգամ։ Այստեղ ևս կրակոցները գյուղի ուղղությամբ չեն արձակվել, մեզ հետ զրույցում հայտնեց բնակիչներից մեկը։
2 գյուղերում էլ նշում են, որ բնակիչների շրջանում խուճապ չկա, հիմա իրավիճակը հանգիստ է, մարդիկ իրենց բնականոն առօրյայով են զբաղված։
Հիշեցնենք, որ վերջին 2 շաբաթներին պարբերաբար տեղեկություններ են ստացվում Սյունիքի մարզի Խոզնավար և Խնածախ գյուղերում լսվող կրակոցների վերաբերյալ։ Դրանք ուղեկցվում էին Ադրբեջանի ՊՆ կողմից տարածվող ապատեղեկատվությամբ, թե հայկական կողմը խախտում է հրադադարի ռեժիմը։ Մարտի 31-ին
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ժամը 00:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ էին բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով բնակելի տուն էր վնասվել։
Ապրիլի 5-ին Sputnik Արմենիայի հետ զրույցում
ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ ադրբեջանական զինուժի կողմից մարտի 31-ին Սյունիքի մարզի Խնածախ գյուղի տներից մեկի ուղղությամբ կրակոցներ արձակելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Նշանակվել է դատաձգաբանական և դատաապրանքագիտական փորձաքննություններ: