https://arm.sputniknews.ru/20250406/erkrum-khuntaji-varchakazm-e-turqiaji-glkhavvor-ynddimadir-uzhi-arajnvordy-veryntrvel-e-87567169.html
Երկրում խունտայի վարչակազմ է․ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժի առաջնորդը վերընտրվել է
Երկրում խունտայի վարչակազմ է․ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժի առաջնորդը վերընտրվել է
Sputnik Արմենիա
Օզգյուր Օզելը կուսակցության համագումարում հայտարարել է, որ երկուշաբթի օրվանից արտահերթ ընտրությունների համար ստորագրահավաքն է մեկնարկում։ 06.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-06T18:05+0400
2025-04-06T18:05+0400
2025-04-06T18:05+0400
օզգյուր օզել
թուրքիա
ընտրություններ
ռեջեփ թայիփ էրդողան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/06/87566489_0:51:1024:627_1920x0_80_0_0_64b14e581d895ddc3d6de99d930dd781.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Օզգյուր Օզելը վերընտրվել Է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժի՝ Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ։Կուսակցությունն այսօր համագումար է անցկացրել Անկարայում, որտեղ Օզելն իր ելույթի ժամանակ հայտարարել է, թե հանրապետությունում անցկացված բոլոր հարցումները ցույց են տալիս, որ իրենք «առաջին կուսակցությունն» են Թուրքիայում։ Քաղաքական գործիչը մեղադրել է իշխանություններին մրցակիցների դեմ ուժ կիրառելու համար՝ Էրդողանի վարչակազմն անվանելով «խունտայի վարչակազմ»: Օզելը կրկին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվստահություն հայտնելու նպատակով ստորագրահավաք անցկացնելու մասին:Նա նաև նշել է, որ ընդդիմությունը պատրաստ է Թուրքիայում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել արդեն հունիսին: Սակայն եթե մինչ այդ չհաջողվի հավաքել ձայների անհրաժեշտ քանակը, ապա ընտրությունները հնարավոր կլինի նոյեմբերին անցկացնել։ Սպասվում է, որ արտահերթ ընտրություններում Էրդողանի մրցակիցը կլինի Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածուն:Մարտին Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ, Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունը Թուրքիայում զանգվածային բողոքի ակցիաներ էր հրահրել։Հիշեցնենք, որ ավելի վաղ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) փոխնախագահ Հյուսեին Յայմանին հայտարարել էր, որ Թուրքիայում դիտարկում են գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածությունը կրկին առաջադրելու հեռանկարըը 2027 թվականի նոյեմբերին արտահերթ նախագահական ընտրություններում։Հավելենք, որ ընդդիմությունը կոչ էր արել իշխանություններին որոշում կայացնել ընթացիկ տարում արտահերթ ընտրությունների անցկացման մասին: Արտահերթ ընտրությունների մասին որոշումն իրագործելու համար անհրաժեշտ է խորհրդարանի համապատասխան որոշում։Այժմ ԱԶԿ-ն և համախոհ «Ազգայնական շարժում» կուսակցությունը բավարար ձայներ չունեն թուրքական խորհրդարանում՝ արտահերթ քվեարկության մասին բանաձևն անցկացնելու համար: Դրա համար անհրաժեշտ է նվազագույնը 360 ձայն։ Ընդդիմության մանդատները ևս չեն բավականացնում։ Իսկ պաշտոնական մակարդակում ԱԶԿ-ն և իշխանությունները դեռ շարունակում են պնդել, որ արտահերթ ընտրությունների հարցը օրակարգում չէ։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/06/87566489_106:0:1017:683_1920x0_80_0_0_2169ff4dd2b9b5b5d4c26b1f6d11f957.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
օզգյուր օզել, թուրքիա, ընտրություններ, ռեջեփ թայիփ էրդողան
օզգյուր օզել, թուրքիա, ընտրություններ, ռեջեփ թայիփ էրդողան
Երկրում խունտայի վարչակազմ է․ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժի առաջնորդը վերընտրվել է
Օզգյուր Օզելը կուսակցության համագումարում հայտարարել է, որ երկուշաբթի օրվանից արտահերթ ընտրությունների համար ստորագրահավաքն է մեկնարկում։
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Օզգյուր Օզելը վերընտրվել Է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժի՝ Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ։
Կուսակցությունն այսօր համագումար է անցկացրել Անկարայում, որտեղ Օզելն իր ելույթի ժամանակ հայտարարել է, թե հանրապետությունում անցկացված բոլոր հարցումները ցույց են տալիս, որ իրենք «առաջին կուսակցությունն» են Թուրքիայում։ Քաղաքական գործիչը մեղադրել է իշխանություններին մրցակիցների դեմ ուժ կիրառելու համար՝ Էրդողանի վարչակազմն անվանելով «խունտայի վարչակազմ»: Օզելը կրկին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվստահություն հայտնելու նպատակով ստորագրահավաք անցկացնելու մասին:
«Շաբաթվա սկզբից սկսում ենք ստորագրություններ հավաքել երկրի բոլոր տներում և բոլոր փողոցներում՝ Էրդողանին մեր համընդհանուր անվստահությունը հայտնելու համար», - հայտարարել է Օզելը։
Նա նաև նշել է, որ ընդդիմությունը պատրաստ է Թուրքիայում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել արդեն հունիսին: Սակայն եթե մինչ այդ չհաջողվի հավաքել ձայների անհրաժեշտ քանակը, ապա ընտրությունները հնարավոր կլինի նոյեմբերին անցկացնել։ Սպասվում է, որ արտահերթ ընտրություններում Էրդողանի մրցակիցը կլինի Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածուն:
Մարտին Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ, Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունը Թուրքիայում զանգվածային բողոքի ակցիաներ էր հրահրել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) փոխնախագահ Հյուսեին Յայմանին հայտարարել էր, որ Թուրքիայում դիտարկում են գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածությունը կրկին առաջադրելու հեռանկարըը 2027 թվականի նոյեմբերին արտահերթ նախագահական ընտրություններում։
Բանն այն է, որ ըստ Թուրքիայի Սահմանադրության՝ 2028 թվականին, երբ պետք է կայանան հերթական ընտրությունները, նա այլևս չի կարողանա պայքարել նախագահական աթոռի համար, սակայն արտահերթ ընտրությունների դեպքում նման իրավունք է ձեռք բերում։
Հավելենք, որ ընդդիմությունը կոչ էր արել իշխանություններին որոշում կայացնել ընթացիկ տարում արտահերթ ընտրությունների անցկացման մասին: Արտահերթ ընտրությունների մասին որոշումն իրագործելու համար անհրաժեշտ է խորհրդարանի համապատասխան որոշում։
Այժմ ԱԶԿ-ն և համախոհ «Ազգայնական շարժում» կուսակցությունը բավարար ձայներ չունեն թուրքական խորհրդարանում՝ արտահերթ քվեարկության մասին բանաձևն անցկացնելու համար: Դրա համար անհրաժեշտ է նվազագույնը 360 ձայն։ Ընդդիմության մանդատները ևս չեն բավականացնում։ Իսկ պաշտոնական մակարդակում ԱԶԿ-ն և իշխանությունները դեռ շարունակում են պնդել, որ արտահերթ ընտրությունների հարցը օրակարգում չէ։