00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:16
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
3 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
18:17
42 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:16
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Исторический ликбез
Крутой разворот: как война повлияла на образ героя Отечества
15:04
23 ր
Исторический ликбез
Суворов и Великая Отечественная война
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այլ թեկնածուի կարիք չկա. Էրդողանին ուզում են նախագահ պահել արտահերթ ընտրություններով

© Photo : press office of MFA of RFՌեջեփ Թայիփ Էրդողան
Ռեջեփ Թայիփ Էրդողան - Sputnik Արմենիա, 1920, 02.03.2025
Բաժանորդագրվել
Եթե ընտրություններն անցկացվեն 2028թ․, ապա ըստ Թուրքիայի Սահմանադրության՝ Էրդողանը չի կարող առաջադրվել։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik․ Թուրքիայում դիտարկում են գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածությունը կրկին առաջադրելու հեռանակրը 2027 թվականի նոյեմբերին արտահերթ նախագահական ընտրություններում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) փոխնախագահ Հյուսեին Յայմանին։
«Հուսով ենք, որ մենք կրկին կառաջադրենք մեր նախագահի թեկնածությունը 2027 թվականի նոյեմբերին կայանալիք ընտրություններում։ Այլ թեկնածուի կարիք չկա: Հաջորդ ընտրություններում մենք կրկին երկրի ղեկավար կդարձնենք մեր նախագահին»,- ասել է նա Անթալիայում կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ։
Հիշեցնենք՝ փետրվարի վերջին Türkiye թերթը, հղում անելով ԱԶԿ-ում ներկուսակցական քննարկումներին, հայտնել էր, որ իշխող կուսակցության անդամները ոչ պաշտոնապես քննարկում են 2027 թվականի աշնանը արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնելու տարբերակը:
Բանն այն է, որ ըստ Թուրքիայի Սահմանադրության՝ 2028 թվականին, երբ պետք է կայանան հերթական ընտրությունները, նա այլևս չի կարողանա պայքարել նախագահական աթոռի համար, սակայն արտահերթ ընտրությունների դեպքում նման իրավունք է ձեռք բերում։
Էրդողանը խոստացել է, որ Թուրքիայի բնակչությունը շուտով կզգա գնանկումն «իր խոհանոցում»
Հավելենք, որ ընդդիմությունը կոչ էր արել իշխանություններին որոշում կայացնել ընթացիկ տարում արտահերթ ընտրությունների անցկացման մասին: Արտահերթ ընտրությունների մասին որոշումն իրագործելու համար անհրաժեշտ է խորհրդարանի համապատասխան որոշում։
Այժմ ԱԶԿ-ն և համախոհ «Ազգայնական շարժում» կուսակցությունը բավարար ձայներ չունեն թուրքական խորհրդարանում՝ արտահերթ քվեարկության մասին բանաձևն անցկացնելու համար: Դրա համար անհրաժեշտ է նվազագույնը 360 ձայն։ Ընդդիմության մանդատները ևս չեն բավականացնում։ Իսկ պաշտոնական մակարդակում ԱԶԿ-ն և իշխանությունները դեռ շարունակում են պնդել, որ արտահերթ ընտրությունների հարցը օրակարգում չէ։
Լրահոս
0