https://arm.sputniknews.ru/20250404/irar-het-chenq-khvosel-vardan-ghukasjany-meknabanel-e-martun-grigvorjani-hajtararutjuny-87528451.html
Իրար հետ չենք խոսել. Վարդան Ղուկասյանը մեկնաբանել է Մարտուն Գրիգորյանի հայտարարությունը
Իրար հետ չենք խոսել. Վարդան Ղուկասյանը մեկնաբանել է Մարտուն Գրիգորյանի հայտարարությունը
Sputnik Արմենիա
Վարդան Ղուկասյանը գիտի, թե ում է նշանակելու Գյումրու առաջին փոխքաղաքապետ։ 04.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-04T18:52+0400
2025-04-04T18:52+0400
2025-04-04T18:59+0400
հայաստան
վարդան ղուկասյան
մարտուն գրիգորյան
գյումրի
քաղաքապետ
ընտրություններ
տիմ ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/636/03/6360356_0:0:1600:901_1920x0_80_0_0_e3b3e08b1fddaf554a437a572c56b5ab.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը չի բանակցել «Մեր քաղաքը» դաշինքի թեկնածու Մարտուն Գրիգորյանի հետ։ Նա այդ մասին ասել է News.am-ի հետ զրույցում։Այսօր Մարտուն Գրիգորյանը վերջապես հայտարարեց, որ պատրաստվում է անհրաժեշտ քվեները տալ Վարդան Ղուկասյանին, որպեսզի նա ընտրվի քաղաքապետ։ Ըստ Գրիգորյանի` դա եղել է իր քաղաքական անցած ճանապարհի ամենաբարդ ու ծանր որոշումը, որի մասին շատ երկար է մտածել ու մեծ դժվարությամբ է եկել դրան։Նա վստահեցրել է, որ Գրիգորյանի և իրենց ընտանիքիների միջև եղածը բոլորովին այնպես չէ, ինչպես փորձում են ներկայացնել ԶԼՄ–ները։Ղուկասյանը նաև ասել է, որ Գյումրու 1–ին փոխքաղաքապետը կլինի Ավետիս Առաքելյանը։ Ըստ նրա` Առաքելյանը ժամանակին եղել է ավագանու անդամ ու ունի լուրջ կրթություն։Լրագրողի հարցին` կադրային ջարդ լինելո՞ւ է թե՞, ոչ, Ղուկասյանը պատասխանել է` ով բանիմաց է, աշխատելու, ով քաղաքական նպատակներով է եկել, դիմում է գրելու ու դուրս է գալու, քանի որ իր հետ չեն կարող խաղեր տալ։Հիշեցնենք` մարտի 30-ին Գյումրի ու Փարաքար համայնքներում ավագանու ընտրություններ անցկացվեցին։ Նախնական հաշվարկների համաձայն` մանդատները բաշխվեցին այս համամասնությամբ` «Քաղաքացաիական պայմանագիր» կուսակցություն (թեկնածուն` Սարիկ Մինասյան) 14, Հայաստանի կոմունիստական կուսակցություն (Վարդան Ղուկասյան) 8, «Մայր Հայաստան» դաշինք(Կարեն Սիմոնյան) 2, «Մեր քաղաքը» դաշինք (Մարտուն Գրիգորյան) 6, «Իմ հզոր համայնք» կուսակցությունը (Ռուբեն Մխիթարյան)` 3։Ընտրություններից հետո «Մայր Հայաստանը» և «Իմ հզոր համայնքը» հայտարարեցին Հայաստանի կոմունիստական կուսակցությանը (Վարդան Ղուկասյան) աջակցելու մասին։Մարտուն Գրիգորյանից էր կախված` Գյումրին կունենա ընդդիմադիր քաղաքապետ, թե նոր ընտրությունների կգնան, որովհետև ոչ մի թեկնածու բավարար քվեներ չէր հավաքել քաղաքի կառավարումը ստանձնելու համար։
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/636/03/6360356_14:0:1438:1068_1920x0_80_0_0_b18bb7e5e9ac790acd5c6846e3885a45.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վարդան ղուկասյան, մարտուն գրիգորյան, գյումրի, քաղաքապետ, ընտրություններ, տիմ ընտրություններ
հայաստան, վարդան ղուկասյան, մարտուն գրիգորյան, գյումրի, քաղաքապետ, ընտրություններ, տիմ ընտրություններ
Իրար հետ չենք խոսել. Վարդան Ղուկասյանը մեկնաբանել է Մարտուն Գրիգորյանի հայտարարությունը
18:52 04.04.2025 (Թարմացված է: 18:59 04.04.2025) Վարդան Ղուկասյանը գիտի, թե ում է նշանակելու Գյումրու առաջին փոխքաղաքապետ։
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը չի բանակցել «Մեր քաղաքը» դաշինքի թեկնածու Մարտուն Գրիգորյանի հետ։ Նա այդ մասին ասել է
News.am-ի հետ զրույցում։
Այսօր
Մարտուն Գրիգորյանը վերջապես հայտարարեց, որ պատրաստվում է անհրաժեշտ քվեները տալ Վարդան Ղուկասյանին, որպեսզի նա ընտրվի քաղաքապետ։ Ըստ Գրիգորյանի` դա եղել է իր քաղաքական անցած ճանապարհի ամենաբարդ ու ծանր որոշումը, որի մասին շատ երկար է մտածել ու մեծ դժվարությամբ է եկել դրան։
«Մարտուն Գրիգորյանի հետ բանակցություն չի եղել, այլ ուղղակի հայտարարությունն եմ կարդացել։ Մենք իրար հետ չենք խոսել, հուսով եմ` կխոսենք։ Թուրք ու հայ չենք, ես ներողամիտ մարդ եմ ամեն ինչի մեջ։ Մի խոսքով` ինչպես Սուրբ գրքի մեջ է գրված, ես փորձում եմ ինձ այդպես պահել։ Իսկապես շատ դժվար է նման հայտարարություն անելը, սակայն ես գիտեմ, որ դա իրենց անունի համար են արել, և անունն ավելի բարձր է, քան աշխարհում ամեն նյութականը։ Ճիշտ քայլ է արել, թեկուզ եթե իմ նկատմամբ էլ արած չլիներ, այլ մեկ ուրիշի նկատմամբ, միևնույնն է` ճիշտ է արել»,– ասել է Ղուկասյանը։
Նա վստահեցրել է, որ Գրիգորյանի և իրենց ընտանիքիների միջև եղածը բոլորովին այնպես չէ, ինչպես փորձում են ներկայացնել ԶԼՄ–ները։
Ղուկասյանը նաև ասել է, որ Գյումրու 1–ին փոխքաղաքապետը կլինի Ավետիս Առաքելյանը։ Ըստ նրա` Առաքելյանը ժամանակին եղել է ավագանու անդամ ու ունի լուրջ կրթություն։
Լրագրողի հարցին` կադրային ջարդ լինելո՞ւ է թե՞, ոչ, Ղուկասյանը պատասխանել է` ով բանիմաց է, աշխատելու, ով քաղաքական նպատակներով է եկել, դիմում է գրելու ու դուրս է գալու, քանի որ իր հետ չեն կարող խաղեր տալ։
Հիշեցնենք` մարտի 30-ին Գյումրի ու Փարաքար համայնքներում
ավագանու ընտրություններ անցկացվեցին։ Նախնական հաշվարկների համաձայն` մանդատները բաշխվեցին այս համամասնությամբ` «Քաղաքացաիական պայմանագիր» կուսակցություն (թեկնածուն` Սարիկ Մինասյան) 14, Հայաստանի կոմունիստական կուսակցություն (Վարդան Ղուկասյան) 8, «Մայր Հայաստան» դաշինք(Կարեն Սիմոնյան) 2, «Մեր քաղաքը» դաշինք (Մարտուն Գրիգորյան) 6, «Իմ հզոր համայնք» կուսակցությունը (Ռուբեն Մխիթարյան)` 3։
Ընտրություններից հետո «Մայր Հայաստանը» և «Իմ հզոր համայնքը» հայտարարեցին Հայաստանի կոմունիստական կուսակցությանը (Վարդան Ղուկասյան)
աջակցելու մասին։
Մարտուն Գրիգորյանից էր կախված` Գյումրին կունենա ընդդիմադիր քաղաքապետ, թե նոր ընտրությունների կգնան, որովհետև ոչ մի թեկնածու բավարար քվեներ չէր հավաքել քաղաքի կառավարումը ստանձնելու համար։