https://arm.sputniknews.ru/20250404/hjd-haj-daty-haj-gerineri-azat-ardzakman-hamar-mijazgajin-hartak-e-gvortsarkel-87534844.html
ՀՅԴ Հայ դատը հայ գերիների ազատ արձակման համար միջազգային հարթակ է գործարկել
ՀՅԴ Հայ դատը հայ գերիների ազատ արձակման համար միջազգային հարթակ է գործարկել
Sputnik Արմենիա
ԵԱՀԿ մասնակից երկրները, որոնք հանդես են գալիս մարդու իրավունքների պաշտպանությամբ, այլևս չեն կարող անգործություն ցուցաբերել։ 04.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-04T19:48+0400
2025-04-04T19:48+0400
2025-04-04T19:49+0400
հայ գերիներ, անհետ կորածներ
հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ)
պետիցիա
հայ-ադրբեջանական
ադրբեջան
եահկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/0d/86732348_0:83:1627:998_1920x0_80_0_0_8a481e9b996952c143d8fb2bfcb76d2f.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Գործարկվել է միջազգային հարթակ Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման խնդրագրով ԵԱՀԿ բարձրաստիճան պաշտոնյաներին դիմելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը, որն էլ գործարկել է հարթակ 6 լեզվով։Հարթակի միջոցով կոչ է արվում ԵԱՀԿ պաշտոնյաներին կազմակերպության իրավասության ներքո գտնվող մեխանիզմներ գործարկել, որոնք թույլ կտան տեղում մոնիթորինգի ենթարկել դատավարությունների օրինականությունը, հայ գերիների պահման պայմաններն ու նրանց առողջական վիճակը, հանդես գալ համապատասխան քաղաքական դիրքորոշմամբ։Խնդրագրում շեշտվում է՝ ԵԱՀԿ մասնակից երկրները, որոնք հանդես են գալիս մարդու իրավունքների պաշտպանությամբ, այլևս չեն կարող անգործություն ցուցաբերել։Գրասենյակը կոչ է անում ստորագրել խնդրագիրն ու այդպես աջակցել Բաքվում պահվող հայ պատանդների ազատ արձակմանը:Հիշեցնենք՝ Ադրբեջանը ընդունել է, որ Բաքվում 23 հայ գերիներ կան։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ նրանց թիվը ավելի շատ է։Հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով«դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործըքննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/0d/86732348_94:0:1534:1080_1920x0_80_0_0_f645fc705cb2b041b05561cda90cadca.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայ գերիներ, անհետ կորածներ, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), պետիցիա, հայ-ադրբեջանական, ադրբեջան, եահկ
հայ գերիներ, անհետ կորածներ, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), պետիցիա, հայ-ադրբեջանական, ադրբեջան, եահկ
ՀՅԴ Հայ դատը հայ գերիների ազատ արձակման համար միջազգային հարթակ է գործարկել
19:48 04.04.2025 (Թարմացված է: 19:49 04.04.2025) ԵԱՀԿ մասնակից երկրները, որոնք հանդես են գալիս մարդու իրավունքների պաշտպանությամբ, այլևս չեն կարող անգործություն ցուցաբերել։
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Գործարկվել է
միջազգային հարթակ Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման խնդրագրով ԵԱՀԿ բարձրաստիճան պաշտոնյաներին դիմելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը, որն էլ գործարկել է հարթակ 6 լեզվով։
Հարթակի միջոցով կոչ է արվում ԵԱՀԿ պաշտոնյաներին կազմակերպության իրավասության ներքո գտնվող մեխանիզմներ գործարկել, որոնք թույլ կտան տեղում մոնիթորինգի ենթարկել դատավարությունների օրինականությունը, հայ գերիների պահման պայմաններն ու նրանց առողջական վիճակը, հանդես գալ համապատասխան քաղաքական դիրքորոշմամբ։
Խնդրագրում շեշտվում է՝ ԵԱՀԿ մասնակից երկրները, որոնք հանդես են գալիս մարդու իրավունքների պաշտպանությամբ, այլևս չեն կարող անգործություն ցուցաբերել։
«Յուրաքանչյուր օր կարևոր է մեր գերիների կյանքի համար: Միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի իշխանությունների վրա՝ դադարեցնելու մարդու իրավունքների խախտումներն ու ազատ արձակելու անօրինական կերպով կալանավորված բոլոր բանտարկյալներին»,- նշված է տարածած հայտարարության մեջ։
Գրասենյակը կոչ է անում ստորագրել խնդրագիրն ու այդպես աջակցել Բաքվում պահվող հայ պատանդների ազատ արձակմանը:
Հիշեցնենք՝ Ադրբեջանը ընդունել է, որ Բաքվում 23 հայ գերիներ կան։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ նրանց թիվը ավելի շատ է։
Հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով
«դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը
քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին: