00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
04:05
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
7 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:56
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:48
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ նախագահը ստորագրել է ԵՄ–ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը

© Photo : official site of the President of RAՎահագն Խաչատուրյան
Վահագն Խաչատուրյան - Sputnik Արմենիա, 1920, 04.04.2025
Վահագն Խաչատուրյան
Բաժանորդագրվել
ՌԴ պաշտոնական ներկայացուցիչները հայտարարել են, որ Հայաստանի անդամակցությունը ԵՄ–ին և ԵԱՏՄ–ին փոխբացառող բաներ են։
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է ԵՄ–ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը։ Տեղեկությունը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։
«Վահագն Խաչատուրյանը ապրիլի 4-ին ստորագրել է «ՀՀ կառավարության և ՉԺՀ–ի Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին, Եվրոպական միությանը ՀՀ–ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին և ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքները»,– ասված է հաղորդագրությունում
Հիշեցնենք` հունվարի 9-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց արևմտամետ ուժերի օրենսդրական նախաձեռնությանը՝ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ որոշումը բառի բուն իմաստով ԵՄ անդամակցություն չի նշանակում. անդամակցության հարցը պետք է որոշվի հանրաքվեով, մինչ այդ Հայաստանը դեռ որոշակի գործողությունների ճանապարհային քարտեզ պետք է մշակի։ Ավելի ուշ նա հայտարարեց, որ Հայաստանն իրեն վատ չի զգում ԵԱՏՄ-ում, շահագրգռված է Իրանի հետ մեր հարաբերությունները խորացնելու և զարգացնելու հարցում, սակայն մյուս կողմից չի կարող չնկատել ժողովրդի առնվազն որոշակի ու շատ շոշափելի հատվածների ձգտումները` ՀՀ ապագայի համար ձևավորել ընտրանքներ։
Մեկնաբանելով Հայաստանի կառավարության որոշումը՝ Կրեմլում հայտարարեցին, որ անհնար է միաժամանակ լինել Եվրասիական տնտեսական միության և ԵՄ անդամ: ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Եվրամիությունն ու Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) անհամատեղելի են, Ռուսաստանը օրինագծի քննարկումը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբ, և Հայաստանի որոշումը նա համեմատեց «Տիտանիկի» տոմս գնելու հետ։
Հայաստանի ԱԺ–ն մարտի 26-ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մարտի 27-ին հայտարարեց, որ Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին կոնկրետ պարամետրերով փոխբացառում են միմյանց։
Լրահոս
0