00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
19:55
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
6 ր
Ուղիղ եթեր
09:32
27 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
50 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թրամփի վարչակազմը հասկացրել է` ինչպես կարելի է լուծել գերիների հարցը․ Վարդանյանի փաստաբան

© PhotoՌուբեն Վարդանյան
Ռուբեն Վարդանյան - Sputnik Արմենիա, 1920, 04.04.2025
Ռուբեն Վարդանյան
Բաժանորդագրվել
Արցախի նախկին պետնախարարի միջազգային փաստաբանը հայտնել է, որ Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանին թույլ չեն տվել Աստվածաշունչ ունենալ։
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Բաքվում պահվող հայ քրիստոնյա գերիների ազատության հարցը պետք է լինի նախապայման, որպեսզի հայ–ադրբեջանական խաղաղության պայմանագիրն արժանանա ամերիկյան վարչակազմի աջակցությանը։ Այդ մասին CNA–ի (Catholic News Agency) հետ հարցազրույցի ժամանակ ասել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան, հայտնի իրավապաշտպան Ջարեդ Գենսերը:
«Մեզ ասվել է, որ նրանց ազատությունը պետք է լինի նախապայման, որպեսզի նախագահ Թրամփը վերջնական աջակցություն հայտնի խաղաղության պայմանագրին։ Մեր ամենամեծ մտավախությունն այն է` եթե խաղաղության գործընթացը շարունակվի՝ առանց հաշվի առնելու Լեռնային Ղարաբաղի կամ հայ քրիստոնյա գերիների հարցի լուծումը, ապա, դժբախտաբար, դա կարող է հանգեցնել այդ բանտարկյալների զոհաբերմանը՝ որպես այդ համաձայնության մի մաս», – ասել է Գենսերը:
© Photo : Social media of Donald TrumpԹրամփի գրառումը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վերաբերյալ
Пост Трампа по этническим чисткам в Нагорном Карабахе - Sputnik Արմենիա, 1920, 04.04.2025
Թրամփի գրառումը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վերաբերյալ
Հեղինակավոր իրավապաշտպանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին կոչ է արել կատարել նախընտրական խոստումը և հայ քրիստոնյաների անունից միջամտել, քանի որ վերջերս բանակցված խաղաղության համաձայնագիրը սպառնում է ռազմագերիներին թողնել անօգնական վիճակում:
«Մեր պահանջը վարչակազմին սկզբից ևեթ շատ հստակ է եղել` հայ քրիստոնյա ռազմագերիների ազատ արձակումը պետք է լինի խաղաղության պայմանագրի առաջխաղացման նախապայման. դա եղել է վարչակազմի դիրքորոշումը։ Հայ քրիստոնյա գերիների ազատությունը պետք է տեղի ունենա մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը»,– ասել Գենսերը:
Նա նշել է, որ Վարդանյանին՝ որպես Հայ առաքելական եկեղեցու հետևորդի, Բաքվի բանտում չի թույլատրվել ունենալ Աստվածաշունչ, ինչը, նրա խոսքով, վկայում է այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի առաջնորդների հալածանքը միայն այն չէ, որ նրանք եղել են այսպես կոչված անկախացող հանրապետության ներկայացուցիչներ, այլև պայմանավորված է նաև նրանց քրիստոնյա լինելու հանգամանքով:
«Մենք նաև տեսել ենք էթնիկ զտումից հետո հայկական եկեղեցիների և հայկական ժառանգության այլ հուշարձանների հիմնահատակ ավերումը»,– ավելացրել է Գենսերը:
Նա հիշեցրել է, որ Վարդանյանին առաջադրվել է 42 առանձին մեղադրանք, և նրա դատավարությունն անցկացվում է ռազմական տրիբունալում` չնայած նա երբեք զինվորական չի եղել:
Ըստ Գենսերի` այս կարևոր հարցերից ոչ մեկը խաղաղության պայմանագրում ներառված չէ, դրանք չկան նաև Հայաստան–Ադրբեջան երկկողմ օրակարգում: Այնուամենայնիվ, նրա խոսքով, Թրամփի վարչակազմը կարող է շատ բան անել այս նպատակներին հասնելու համար:
Փաստաբանը հրաժարվել է ասել, թե կոնկրետ ինչ մեթոդներ պետք է կիրառվեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վրա ճնշում գործադրելու համար, որին նա նկարագրել է որպես բռնապետ:
«Բռնապետները քաղբանտարկյալներին ազատ են արձակում միայն այն ժամանակ, երբ ստիպված են դա անել: Նրանք երբեք դա չեն անում մեծահոգությունից կամ մարդասիրական մղումներից ելնելով: Դա տեղի է ունենում միայն այն ժամանակ, երբ բռնապետը տեսնում է, որ քաղբանտարկյալին կամ քաղբանտարկյալներին կալանքի տակ պահելն իր վրա ավելի թանկ է նստում, քան ազատ արձակելը»,– ասել է Գենսերը:
Ըստ Գենսերի` խաղաղությունը հնարավոր չի լինի, քանի դեռ բոլոր խնդիրները չեն բացահայտվել, բանակցվել և լիովին լուծվել խաղաղության պայմանագրի շրջանակներում:
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, պաշտպանության փոխնախարար Դավիթ Մանուկյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք: Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:
Լրահոս
0