https://arm.sputniknews.ru/20250403/rdn-anynduneli-e-hamarum-irani-mijukajin-objektneri-rmbakvotsman-sparnaliqy-zakharvova-87465040.html
ՌԴ–ն անընդունելի է համարում Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծման սպառնալիքը. Զախարովա
ՌԴ–ն անընդունելի է համարում Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծման սպառնալիքը. Զախարովա
Sputnik Արմենիա
Մոսկվան հանդես է գալիս Իրանի միջուկային ծրագրի շուրջ հակասությունների դիվանագիտական լուծում գտնելու օգտին։ 03.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-03T16:00+0400
2025-04-03T16:00+0400
2025-04-03T16:10+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
ռուսաստան
արտաքին գործերի նախարարություն (ագն)
մարիա զախարովա
միջուկային պայմանագիր
համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր (հըգհ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/03/87453428_0:0:1500:844_1920x0_80_0_0_6744410869177098269871cdf78969bf.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի - Sputnik. Իրանի միջուկային և էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների ռմբակոծման սպառնալիքներն անընդունելի են, Մոսկվան հանդես է գալիս Արևմուտքի հետ Իրանի թյուրըմբռնումների դիվանագիտական լուծման օգտին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:Ինչպես նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, Մոսկվան հանդես է գալիս Իրանի և Արևմուտքի երկրների հակասությունների դիվանագիտական լուծման որոնման և կայուն բանակցային լուծումների որոնման օգտին: Իրանը ճնշման տակ չի բանակցի ԱՄՆ-ի հետ. արտգործնախարար«Դա կվերացնի Արևմուտքի նախապաշարմունքներն ու թյուրըմբռնումները Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ՝ միաժամանակ հաշվի առնելով Թեհրանի օրինական շահերը միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման հարցում, ինչը բխում է միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին Թեհրանի մասնակցությունից», - ընդգծել է նա: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «NBC News» հեռուստաալիքին տված հարցազրույցում սպառնացել էր աննախադեպ ռմբակոծություններով, եթե ԱՄՆ-ն և Իրանը միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր չկնքեն:Հիշեցնենք, որ Թրամփն Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիին ուղղված նամակում նոր միջուկային գործարքի կնքման համար սահմանել է երկամսյա ժամկետ: Պատասխան նամակում Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի հետ միջուկային ծրագրի հարցով ուղիղ բանակցությունների վարումը. բանակցությունների պատուհանը բաց է միայն երրորդ երկրների միջնորդությամբ: Իրանը դուրս կգա ԳՀՀԾ-ից, եթե Արևմուտքի երկրները ճնշում գործադրեն նրա վրա. ԱԳՆ2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը կնքեցին միջուկային գործարք, որը ենթադրում էր Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու դիմաց պատժամիջոցների վերացում: ԱՄՆ–ն Թրամփի նախորդ նախագահության օրոք՝ 2018 թվականի մայիսին, դուրս եկավ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները: Ի պատասխան՝ Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով, մասնավորապես, միջուկային հետազոտությունների սահմանափակումներից և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/03/87453428_196:0:1321:844_1920x0_80_0_0_b5952015b38820276ebed1eb4bd43f5f.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, ռուսաստան, արտաքին գործերի նախարարություն (ագն), մարիա զախարովա, միջուկային պայմանագիր, համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր (հըգհ)
իրանի իսլամական հանրապետություն, ամն, ռուսաստան, արտաքին գործերի նախարարություն (ագն), մարիա զախարովա, միջուկային պայմանագիր, համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր (հըգհ)
ՌԴ–ն անընդունելի է համարում Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծման սպառնալիքը. Զախարովա
16:00 03.04.2025 (Թարմացված է: 16:10 03.04.2025) Մոսկվան հանդես է գալիս Իրանի միջուկային ծրագրի շուրջ հակասությունների դիվանագիտական լուծում գտնելու օգտին։
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի - Sputnik. Իրանի միջուկային և էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների ռմբակոծման սպառնալիքներն անընդունելի են, Մոսկվան հանդես է գալիս Արևմուտքի հետ Իրանի թյուրըմբռնումների դիվանագիտական լուծման օգտին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Դրսից հնչող սպառնալիքները, ինչպես, օրինակ, Իրանի միջուկային և էներգետիկ կառույցի ռմբակոծությունների մասին, որոնք ողջ մերձավորարևելյան տարածաշրջանի և ընդհանրապես աշխարհի համար անխուսափելիորեն կհանգեցնեն լայնածավալ և անդառնալի ռադիոլոգիական հետևանքների, պարզապես անընդունելի են», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ:
Ինչպես նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, Մոսկվան հանդես է գալիս Իրանի և Արևմուտքի երկրների հակասությունների դիվանագիտական լուծման որոնման և կայուն բանակցային լուծումների որոնման օգտին:
«Դա կվերացնի Արևմուտքի նախապաշարմունքներն ու թյուրըմբռնումները Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ՝ միաժամանակ հաշվի առնելով Թեհրանի օրինական շահերը միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման հարցում, ինչը բխում է միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին Թեհրանի մասնակցությունից», - ընդգծել է նա:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «NBC News» հեռուստաալիքին տված հարցազրույցում սպառնացել էր աննախադեպ ռմբակոծություններով, եթե ԱՄՆ-ն և Իրանը միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր չկնքեն:
Հիշեցնենք, որ Թրամփն Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիին ուղղված նամակում նոր միջուկային գործարքի կնքման համար սահմանել է երկամսյա ժամկետ: Պատասխան նամակում Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի հետ միջուկային ծրագրի հարցով ուղիղ բանակցությունների վարումը. բանակցությունների պատուհանը բաց է միայն երրորդ երկրների միջնորդությամբ:
2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը կնքեցին միջուկային գործարք, որը ենթադրում էր Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու դիմաց պատժամիջոցների վերացում: ԱՄՆ–ն Թրամփի նախորդ նախագահության օրոք՝ 2018 թվականի մայիսին, դուրս եկավ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները: Ի պատասխան՝ Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով, մասնավորապես, միջուկային հետազոտությունների սահմանափակումներից և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից: