https://arm.sputniknews.ru/20250320/irany-tshnshman-tak-chi-banakci-amn-i-het-artgvortsnakharar-86960545.html
Իրանը ճնշման տակ չի բանակցի ԱՄՆ-ի հետ. արտգործնախարար
Իրանը ճնշման տակ չի բանակցի ԱՄՆ-ի հետ. արտգործնախարար
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Արաղչին հայտարարել էր, որ շուտով կպատասխանի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակին, որն իրեն էր ուղարկվել երկու շաբաթ առաջ։ 20.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-20T15:09+0400
2025-03-20T15:09+0400
2025-03-20T15:39+0400
աբբաս արաղչի
ամն
բանակցություն
իրանի իսլամական հանրապետություն
համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր (հըգհ)
միջուկային պայմանագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/0a/82879229_0:0:1200:676_1920x0_80_0_0_aafe4261ecc112f2db4b07c105d0ab93.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Իրանական կողմը մտադիր չէ ճնշումների ու սպառնալիքների ներքո ուղիղ բանակցությունների մեջ մտնել ԱՄՆ-ի հետ։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այսօր հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։Ավելի վաղ Արաղչին հայտարարել էր, որ շուտով կպատասխանի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակին, որն իրեն էր ուղարկվել երկու շաբաթ առաջ։Մեկ օր առաջ Axios-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Թրամփն Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին ուղղված նամակում երկամսյա ժամկետ է սահմանել միջուկային նոր գործարք կնքելու համար։Մարտի 7-ին Թրամփը հայտարարել էր, որ նամակ է ուղարկել Իրանի գերագույն առաջնորդին և կնախընտրեր Թեհրանի հետ գործարք կնքել Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ ԱՄՆ նախագահը նշել էր, որ Վաշինգտոնը Իրանի միջուկային խնդրի լուծման երկու հնարավոր ճանապարհ է դիտարկում՝ ռազմական և դիվանագիտական՝ ընդգծելով, որ նախապատվություն է տալիս բանակցություններին։Իրանն ու ԱՄՆ–ն արդեն խորհրդակցություններ են անցկացնում միջուկային ծրագրի թեմայով. Արաղչի2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ–ն, Ֆրանսիան և Իրանը միջուկային համաձայնագիր կնքեցին, որը ենթադրում էր պատժամիջոցների չեղարկում` Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: Միացյալ Նահանգները Թրամփի նախորդ նախագահության ժամանակ` 2018 թվականի մայիսին, դուրս եկավ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ) և վերականգնեց պատժամիջոցները Թեհրանի դեմ։ Ի պատասխան՝ Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակում ստանձնած իր պարտավորությունների աստիճանական կրճատման մասին՝ հրաժարվելով, մասնավորապես, միջուկային հետազոտությունների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից։
ամն
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/0a/82879229_133:0:1200:800_1920x0_80_0_0_4b47fba8007849d9cf878c662d8077c7.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աբբաս արաղչի, ամն, բանակցություն, իրանի իսլամական հանրապետություն, համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր (հըգհ), միջուկային պայմանագիր
աբբաս արաղչի, ամն, բանակցություն, իրանի իսլամական հանրապետություն, համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր (հըգհ), միջուկային պայմանագիր
Իրանը ճնշման տակ չի բանակցի ԱՄՆ-ի հետ. արտգործնախարար
15:09 20.03.2025 (Թարմացված է: 15:39 20.03.2025) Ավելի վաղ Արաղչին հայտարարել էր, որ շուտով կպատասխանի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակին, որն իրեն էր ուղարկվել երկու շաբաթ առաջ։
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Իրանական կողմը մտադիր չէ ճնշումների ու սպառնալիքների ներքո ուղիղ բանակցությունների մեջ մտնել ԱՄՆ-ի հետ։ Այս մասին,
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այսօր հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Ավելի վաղ Արաղչին հայտարարել էր, որ շուտով կպատասխանի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակին, որն իրեն էր ուղարկվել երկու շաբաթ առաջ։
«Մեր քաղաքականությունը պարզ է: Մենք հաստատ ուղիղ բանակցություններ չենք վարի ճնշման, սպառնալիքների և պատժամիջոցների ուժեղացման ներքո (ԱՄՆ-ի կողմից - խմբ.): Բանակցությունները պետք է ընթանան հավասար պայմաններով, և մեր քաղաքականությունն այն է, որ մենք ուղիղ բանակցությունների մեջ չենք մտնի (ԱՄՆ-ի ճնշման ներքո - խմբ.)», – Արաղչիի խոսքերն է մեջբերում իրանական IRIB պետական գործակալությունը:
Մեկ օր առաջ Axios-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Թրամփն Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին ուղղված նամակում երկամսյա ժամկետ է սահմանել միջուկային նոր գործարք կնքելու համար։
Մարտի 7-ին Թրամփը հայտարարել էր, որ նամակ է ուղարկել Իրանի գերագույն առաջնորդին և կնախընտրեր Թեհրանի հետ գործարք կնքել Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ ԱՄՆ նախագահը նշել էր, որ Վաշինգտոնը Իրանի միջուկային խնդրի լուծման երկու հնարավոր ճանապարհ է դիտարկում՝ ռազմական և դիվանագիտական՝ ընդգծելով, որ նախապատվություն է տալիս բանակցություններին։
2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ–ն, Ֆրանսիան և Իրանը միջուկային համաձայնագիր կնքեցին, որը ենթադրում էր պատժամիջոցների չեղարկում` Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: Միացյալ Նահանգները Թրամփի նախորդ նախագահության ժամանակ` 2018 թվականի մայիսին, դուրս եկավ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ) և վերականգնեց պատժամիջոցները Թեհրանի դեմ։ Ի պատասխան՝ Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակում ստանձնած իր պարտավորությունների աստիճանական կրճատման մասին՝ հրաժարվելով, մասնավորապես, միջուկային հետազոտությունների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից։