00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Արսեն Գասպարյան
Հեղափոխություններից հետո իշխանությունը սովորաբար փորձում է իրեն ենթարկեցնել նաև հոգևոր իշխանությանը․ Արսեն Գասպարյան
13:05
4 ր
Էդմոն Մարուքյան
Կաթողիկոս կա, բայց պետություն չկա. Էդմոն Մարուքյան
13:10
3 ր
Իշխան Սաղաթելյան
Վարչախումբը շարունակելու է թիրախավորել եկեղեցին`իր նպատակին հասնելու համար. Իշխան Սաղաթելյան
13:13
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:01
5 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ–ռուսական դիվանագիտական կապերի 33–ամյակի առթիվ ԱԳ նախարարներն ուղերձներ են հղել

© Photo : official site of MFA of RAԱրարատ Միրզոյանն ու Սերգե Լավրովը. արխիվային լուսանկար
Արարատ Միրզոյանն ու Սերգե Լավրովը. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 03.04.2025
Բաժանորդագրվել
Վերջին տարիներին Մոսկվայի և Երևանի հարաբերություններում նկատվում է սառեցում, սակայն որոշակի փոփոխություններ սկսել են նկատվել տարեսկզբից։ Այս մասին են վկայում 2025–ի հունվարին Միրզոյանի պաշտոնական այցը Մոսկվա և տարբեր գերատեսչությունների մակարդակով ակտիվ շփումները։
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-ամյակի կապակցությամբ երկու երկրների նախարարները ուղերձներ են փոխանակել:
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, Արարատ Միրզոյանն իր ուղերձում նշել է, որ համեմատաբար կարճ պատմական ժամանակահատվածում, շնորհիվ համատեղ կառուցողական և արդյունավետ աշխատանքի, Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերություններն ամրապնդվել և ընդլայնվել են՝ հիմնվելով մեր ժողովուրդների դարավոր բարեկամության վրա:
«Միջազգային հարաբերությունների փոփոխվող ճարտարապետության ժամանակակից պայմաններում կարևոր է շարունակել մեր գործընկերային փոխգործակցությունը՝ հիմնվելով մեր պետությունների շահերի վրա և ի բարօրություն մեր երկրների ու ժողովուրդների»,- ասել է Միրզոյանը։
Նա ընդգծել է, որ ՀՀ–ն որպես ուղենիշ ունի ՌԴ–ի հետ քաղաքական, սոցիալ-տնտեսական, մարդասիրական և այլ ոլորտներում երկարաժամկետ փոխշահավետ համագործակցությունը և նպատակ ունի շարունակել ու ընդլայնել բովանդակալից, երկու երկրների շահերին ամբողջությամբ համապատասխանող երկխոսությունը։
«Ցանկանում եմ Ձեզ և Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ բոլոր աշխատակիցներին ամուր առողջություն, անսպառ էներգիա և հետագա հաջողություններ, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում մաղթել»,- հավելել է ՀՀ ԱԳ նախարարը։
Ռուսաստանը կարևոր է համարում Հայաստանի միացումը ՇՀԿ-ի աշխատանքներին. Կոպիրկին
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ իր հերթին նշել է, որ չնայած դրսի փորձերին՝ խարխլելու ռուս-հայկական դաշինքը, կողմերին հաջողվել է պահպանել քաղաքական երկխոսության և արտաքին քաղաքականության համակարգման բարձր մակարդակ, ինչպես նաև մեծացնել առևտրատնտեսական համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ միասնական ինտեգրացիոն տարածքի ձևաչափով։
Լավրովի խոսքով` հենվելով հոգևոր և բարոյական արժեքների ընդհանրության, միջոլորտային և հումանիտար շփումների ավանդական հզորության վրա` Երևանն ու Մոսկվան այս տարիների ընթացքում մշակել են ամուր պայմանագրային և իրավական հիմքեր և կառուցել բազմակողմ, իրավահավասար, փոխշահավետ հարաբերություններ։
«Պատրաստ ենք շարունակել համատեղ աշխատանքը գործընկերության արդյունավետության հետագա խորացման և կատարելագործման նպատակով ՝ ի շահ մեր երկրների քաղաքացիների, ի նպաստ Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդման: Մաղթում եմ Ձեզ և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության բոլոր աշխատակիցներին քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ մասնագիտական գործունեության մեջ, իսկ եղբայրական հայ ժողովրդին ՝ բարգավաճում», – ասված է նախարարի ուղերձում:
Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ.ապրիլի 3-ին: Հայաստանն ու Ռուսաստանը անդամակցում են այնպիսի ինտեգրացիոն կառույցների, ինչպիսիք են ԵԱՏՄ-ն, ԱՊՀ-ն և ՀԱՊԿ-ը։ Զարգանում է նաև սերտ համագործակցությունը գրեթե բոլոր առանցքային ոլորտներում և ասպեկտներում: Հայաստանի տարածքում է գտնվում նաև ռուսական 102-րդ ռազմաբազան, Իսկ Թուրքիայի և Իրանի հետ սահմանը հայ գործընկերների հետ հսկում են ռուս սահմանապահները:
Հուսով ենք` ԵԱՏՄ-ի օգուտները և դուրս գալու հետևանքները կբացատրեն ՀՀ հասարակությանը. ՌԴ ԱԳՆ
Լրահոս
0