00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Սա խորը ազդեցություն է ունենալու ՀՀ-ի ներքին և արտաքին քաղաքականության վրա․ Արա Պողոսյան
09:05
7 ր
Հակոբ Ավագյան
Սրճարան–ռեստորանների մեծամասնությունը հունվարի 1-ից հետո կարող է փակվել. Հակոբ Ավագյան
09:13
5 ր
Անուշ Հարությունյան
«NAN» մանկական կերերի վտանգավոր խմբաքանակները Հայաստան չեն ներմուծվել. Անուշ Հարությունյան
09:19
1 ր
Աիդա Ղարիբյան
Կաթնախառնուրդը կիրառվում է բացառիկ դեպքերում, երբ գործ ունենք հիվանդ երեխայի հետ. Աիդա Ղարիբյան
09:20
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանը կարևոր է համարում Հայաստանի միացումը ՇՀԿ-ի աշխատանքներին. Կոպիրկին

Բաժանորդագրվել
Ռուսաստանը ելնում է նրանից, որ ՇՀԿ-ի հետ փոխգործակցելու ցանկությունը միանգամայն բնական է՝ հաշվի առնելով կազմակերպության սկզբունքները, որոնք համապատասխանում են բազմաբևեռ աշխարհի իրողություններին։
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Ռուսաստանը կարևոր է համարում ՇՀԿ-ի աշխատանքներին այլ պետությունների, մասնավորապես՝ Հայաստանի միացումը։ Այս մասին հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Շանհայան ոգու առաջմղում. ՇՀԿ-ն գործողության մեջ» թեմայով սեմինարի շրջանակում՝ պատասխանելով Sputnik Արմենիայի՝ ՇՀԿ-ի շրջանակներում համագործակցության հեռանկարների մասին հարցին։
Նրա խոսքով` Մոսկվան Պեկինի հետ համագործակցում է ՇՀԿ-ում Չինաստանի նախագահության շրջանակներում և հաշվի առնելով Ռուսաստանի նախագահությունը ՇՀԿ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդում։
«Մենք աջակցում ենք Չինաստանի նախագահության առաջնահերթություններին և նպաստում դրանց իրականացմանը: Եվ, իհարկե, կարևոր ենք համարում այլ պետությունների, մասնավորապես՝ Հայաստանի միացումը ՇՀԿ-ի աշխատանքներին», – ասաց Կոպիրկինը:
Դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանի դիրքորոշումը հիմնված է նրա վրա, որ ՇՀԿ-ի հետ փոխգործակցելու ցանկությունը միանգամայն բնական է՝ հաշվի առնելով կազմակերպության սկզբունքները, որոնք համապատասխանում են բազմաբևեռ աշխարհի իրողություններին։
«Ռուսաստանն ամեն կերպ կաջակցի դրան, որպեսզի դա օգուտ բերի բոլորին՝ հիմնված պրագմատիկ մոտեցման և մեր շահագրգռվածության վրա՝ ձևավորելու նոր, իսկապես հավասար միջազգային հարաբերությունների համակարգ», – նշեց Սերգեյ Կոպիրկինը։
Նա հիշեցրեց, որ ՇՀԿ-ն այսօր շատ ավելի ընդարձակ է, քան զուտ տարածաշրջանային կազմակերպություն, և այսօր այն առանցքային դեր է խաղում եվրասիական մեծ տարածքում միջազգային հարաբերությունների նոր համակարգի ձևավորման գործում։
Կոպիրկինն ընդգծեց, որ ՇՀԿ-ն հիմնված է այն սկզբունքների վրա, որոնք ՌԴ-ն իրապես արդիական է համարում ժամանակակից աշխարհի համար՝ փոխադարձ հարգանք, իսկապես ինքնիշխան քաղաքականության իրականացում և խնդիրները հավաքական եղանակով լուծելու պատրաստակամություն՝ հիմնված փոխգործակցության և բոլորի համար ընդունելի լուծումների որոնման վրա:
ՇՀԿ երկրները հակաահաբեկչական զորավարժություններ կանցկացնեն 2025 թվականին
Դեսպանը նշեց, որ կազմակերպությունն ընդգրկում է ամենատարբեր ոլորտներ, այդ թվում՝ տնտեսությունը։ Այդ առումով կարևոր է ՇՀԿ-ի դերը եվրասիական մեծ գործընկերության ձևավորման գործում, որի մասին խոսում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ինչպես նշեց Կոպիրկինը, Մոսկվան կողմ է ՇՀԿ-ի գործունեությունը Եվրասիական տնտեսական միության, այլ տարածաշրջանային կազմակերպությունների, մասնավորապես АСЕАН-ի, Ասիայի և Աֆրիկայի տարածաշրջանային կազմակերպությունների հետ համակարգելուն։
Այժմ աշխատանքներ են տարվում ՇՀԿ-ի հենքի վրա անվտանգության մարտահրավերներին արձագանքելու ավելի համալիր կենտրոնի ստեղծման ուղղությամբ: Այդ առումով կարևոր է համարվում ՇՀԿ-ի փոխգործակցությունը տարածաշրջանային կազմակերպությունների, մասնավորապես՝ ՀԱՊԿ-ի հետ։
Լրահոս
0