https://arm.sputniknews.ru/20250403/hajastany-patrast-e-yndlajnel-masnakcutjuny-shhk-um-sandikvov-87454203.html
Հայաստանը պատրաստ է ընդլայնել մասնակցությունը ՇՀԿ-ում. Սանդիկով
Հայաստանը պատրաստ է ընդլայնել մասնակցությունը ՇՀԿ-ում. Սանդիկով
Sputnik Արմենիա
Խորհրդարանականը ՇՀԿ-ի հետ Հայաստանի փոխգործակցության երեք առանցքային կողմ է առանձնացրել։ 03.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-03T12:24+0400
2025-04-03T12:24+0400
2025-04-03T12:25+0400
ալեքսեյ սանդիկով
շհկ
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/03/87447101_0:0:1114:628_1920x0_80_0_0_681be36037948d376a7a383ce174c0c2.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Հայաստանը պատրաստ է խորացնել գործընկերությունը Շանհայի համագործակցության կազմակերպության հետ՝ ներառյալ իր մասնակցության ձևաչափի հնարավոր ընդլայնումը։ Այս մասին հայտարարել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը «Շանհայան ոգու առաջմղում. ՇՀԿ-ն գործողության մեջ» թեմայով սեմինարի շրջանակում, որն անցկացվել է Երևանի պետական համալսարանում։Նրա խոսքով` Հայաստանը, գտնվելով Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում, ՇՀԿ-ն դիտարկում է որպես տարածաշրջանների միջև կամրջի իր դերի ամրապնդման հարթակ։ Նա ընդգծեց, որ «Շանհայի ոգին» մոտ է Երևանին՝ երկրի բազմավեկտոր արտաքին քաղաքականության համատեքստում։ 2016 թվականից Հայաստանը ունենալով երկխոսության գործընկերոջ կարգավիճակ՝ ակտիվորեն ներգրավված է կազմակերպության աշխատանքներում, մասնավորապես անվտանգության, թվային տեխնոլոգիաների և էկոլոգիայի հարցերով աշխատանքային խմբերում։Սանդիկովն առանձնացրեց ՇՀԿ-ի հետ Հայաստանի փոխգործակցության երեք հիմնական ուղղություններ։ Առաջինը անվտանգությունն է՝ կիբեռսպառնալիքների և անդրազգային հանցավորության դեմ պայքարի փորձի փոխանակում: Երկրորդը տնտեսությունն է. Հայաստանը ձգտում է օգտագործել կազմակերպության հնարավորությունները՝ ընդլայնելու համար առևտուրը, ներդրումներ ներգրավելու և անդամ երկրների հետ տնտեսական կապերն ամրապնդելու համար։ Երրորդը գիտությունն ու մշակույթն են. մասնավորապես, դրանք ուսանողների փոխանակման ծրագրերն են և միջկրոնական երկխոսության խթանումը։ Այս առումով Հայաստանը մասնակցում է մշակութային փոխանակումների, գիտական կոնֆերանսների և կրթական նախագծերի, ինչը նպաստում է ժողովուրդների միջև կապերի ամրապնդմանը։Կազմակերպության հետ համագործակցության համատեքստում Սանդիկովը նշեց նաև ՀՀ կառավարության նախաձեռնությունը՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը, ըստ նրա, ուղղված է բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը` պահպանելով ինքնիշխանության, հավասարության և փոխադարձության սկզբունքները։«Այս նախագծով մենք վերահաստատում ենք մեր անկեղծ շահագրգռվածությունը և քաղաքական կամքը՝ ապաշրջափակելու բոլոր տրանսպորտային կապերը՝ դրանով իսկ նոր հնարավորություններ բացելով բեռների, ապրանքների և քաղաքացիների տեղաշարժի համար, ինչպես նաև զգալիորեն ամրապնդելով մեր գլոբալ տրանսպորտային կապերի ինտեգրումը», – ավելացրեց նա։Բացի այդ, Սանդիկովը նշեց «Կանաչ մետաքսի ճանապարհ» նախաձեռնությունը: Նրա գնահատականներով՝ այն կարող է հիմք դառնալ Հայաստանում բնապահպանական նախագծերի, այդ թվում՝ վերականգնվող էներգետիկայի զարգացման համար։ Հայաստանը Չինաստանի հուսալի գործընկերն է ՇՀԿ-ի ուժեղացման և ընդլայնման գործում. Չեն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/03/87447101_125:0:1114:742_1920x0_80_0_0_23ad93cede339379882dfad602991287.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեքսեյ սանդիկով, շհկ, հայաստան
ալեքսեյ սանդիկով, շհկ, հայաստան
Հայաստանը պատրաստ է ընդլայնել մասնակցությունը ՇՀԿ-ում. Սանդիկով
12:24 03.04.2025 (Թարմացված է: 12:25 03.04.2025) Խորհրդարանականը ՇՀԿ-ի հետ Հայաստանի փոխգործակցության երեք առանցքային կողմ է առանձնացրել։
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Հայաստանը պատրաստ է խորացնել գործընկերությունը Շանհայի համագործակցության կազմակերպության հետ՝ ներառյալ իր մասնակցության ձևաչափի հնարավոր ընդլայնումը։ Այս մասին հայտարարել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը «Շանհայան ոգու առաջմղում. ՇՀԿ-ն գործողության մեջ» թեմայով սեմինարի շրջանակում, որն անցկացվել է Երևանի պետական համալսարանում։
Նրա խոսքով` Հայաստանը, գտնվելով Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում, ՇՀԿ-ն դիտարկում է որպես տարածաշրջանների միջև կամրջի իր դերի ամրապնդման հարթակ։ Նա ընդգծեց, որ «Շանհայի ոգին» մոտ է Երևանին՝ երկրի բազմավեկտոր արտաքին քաղաքականության համատեքստում։ 2016 թվականից Հայաստանը ունենալով երկխոսության գործընկերոջ կարգավիճակ՝ ակտիվորեն ներգրավված է կազմակերպության աշխատանքներում, մասնավորապես անվտանգության, թվային տեխնոլոգիաների և էկոլոգիայի հարցերով աշխատանքային խմբերում։
Սանդիկովն առանձնացրեց ՇՀԿ-ի հետ Հայաստանի փոխգործակցության երեք հիմնական ուղղություններ։ Առաջինը անվտանգությունն է՝ կիբեռսպառնալիքների և անդրազգային հանցավորության դեմ պայքարի փորձի փոխանակում: Երկրորդը տնտեսությունն է. Հայաստանը ձգտում է օգտագործել կազմակերպության հնարավորությունները՝ ընդլայնելու համար առևտուրը, ներդրումներ ներգրավելու և անդամ երկրների հետ տնտեսական կապերն ամրապնդելու համար։ Երրորդը գիտությունն ու մշակույթն են. մասնավորապես, դրանք ուսանողների փոխանակման ծրագրերն են և միջկրոնական երկխոսության խթանումը։ Այս առումով Հայաստանը մասնակցում է մշակութային փոխանակումների, գիտական կոնֆերանսների և կրթական նախագծերի, ինչը նպաստում է ժողովուրդների միջև կապերի ամրապնդմանը։
«Հարավային Կովկասի տարածաշրջանը բախվում է բազմաթիվ մարտահրավերների: Իհարկե, դրանք համավարակի, կլիմայի փոփոխության, ռազմական հակամարտությունների, միգրացիոն ճգնաժամերի հետևանքներն են: Եվ ՇՀԿ-ն հավաքական լուծումների վրա իր շեշտադրմամբ կարող է գործիքներ առաջարկել այդ սպառնալիքներին արձագանքելու համար», – նշեց Սանդիկովը:
Կազմակերպության հետ համագործակցության համատեքստում Սանդիկովը նշեց նաև ՀՀ կառավարության նախաձեռնությունը՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը, ըստ նրա, ուղղված է բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը` պահպանելով ինքնիշխանության, հավասարության և փոխադարձության սկզբունքները։
«Այս նախագծով մենք վերահաստատում ենք մեր անկեղծ շահագրգռվածությունը և քաղաքական կամքը՝ ապաշրջափակելու բոլոր տրանսպորտային կապերը՝ դրանով իսկ նոր հնարավորություններ բացելով բեռների, ապրանքների և քաղաքացիների տեղաշարժի համար, ինչպես նաև զգալիորեն ամրապնդելով մեր գլոբալ տրանսպորտային կապերի ինտեգրումը», – ավելացրեց նա։
Բացի այդ, Սանդիկովը նշեց «Կանաչ մետաքսի ճանապարհ» նախաձեռնությունը: Նրա գնահատականներով՝ այն կարող է հիմք դառնալ Հայաստանում բնապահպանական նախագծերի, այդ թվում՝ վերականգնվող էներգետիկայի զարգացման համար։