https://arm.sputniknews.ru/20250403/hajastany-chinastani-husali-gvortsynkern-e-shhk-i-uzheghacman-ev-yndlajnman-gvortsum-chen-87452812.html
Հայաստանը Չինաստանի հուսալի գործընկերն է ՇՀԿ-ի ուժեղացման և ընդլայնման գործում. Չեն
Հայաստանը Չինաստանի հուսալի գործընկերն է ՇՀԿ-ի ուժեղացման և ընդլայնման գործում. Չեն
Sputnik Արմենիա
Չինական կողմը ողջունում է ՇՀԿ-ի շրջանակներում Երևանի ավելի ակտիվ մասնակցությունը գործնական համագործակցությանը։ 03.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-03T11:51+0400
2025-04-03T11:51+0400
2025-04-03T11:51+0400
մին չեն
չինաստան
շհկ
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/03/87446999_0:32:1114:659_1920x0_80_0_0_4cd940a5abbefd51c8605d02339c793a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Հայաստանը Չինաստանի հուսալի գործընկերն է ՇՀԿ-ի ամրապնդման և ընդլայնման գործընթացում։ Այս մասին հայտարարեց Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մին Չենը Երևանի պետական համալսարանում «Շանհայան ոգու առաջմղում. ՇՀԿ-ն գործողության մեջ» թեմայով սեմինարի շրջանակում։Նա հիշեցրեց, որ 2015 թվականին Ուֆայում ՇՀԿ գագաթնաժողովի ժամանակ որոշում էր կայացվել Հայաստանին գործընկերոջ կարգավիճակ շնորհելու մասին։ 2016 թվականին Հայաստանը պաշտոնապես դարձավ Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր։Ընդգծելով Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների բարեկամական բնույթը՝ Չենը նշեց, որ երկու երկրները համագործակցությունը կառուցում են փոխշահավետ հիմքերի վրա և շարունակում են խորացնել փոխգործակցությունը տարբեր ոլորտներում։Դիվանագետը կարծում է, որ Երևանն ու Պեկինը աջակցում են միմյանց երկու երկրների առանցքային շահերին առնչվող հարցերում, ինչպես նաև համագործակցում են այնպիսի կազմակերպությունների շրջանակներում, ինչպիսիք են ՇՀԿ-ն և ՄԱԿ-ը։Հիշեցնենք, որ Շանհայի համագործակցության կազմակերպությունը հիմնադրվել է 2001 թվականի հունիսի 15-ին: Սկզբում կազմակերպության անդամ էր վեց երկիր՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը, 2017 թվականին նրանց միացան Հնդկաստանն ու Պակիստանը, իսկ 2023 թվականին՝ Իրանը։ Հայաստանը դիտորդ է Շանհայի համագործակցության կազմակերպությունում։ Ռուսաստանը կարևոր է համարում Հայաստանի միացումը ՇՀԿ-ի աշխատանքներին. Կոպիրկին
չինաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/03/87446999_81:0:1070:742_1920x0_80_0_0_8548a30e787a38ccca35c628f178f7e9.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մին չեն, չինաստան, շհկ, հայաստան
մին չեն, չինաստան, շհկ, հայաստան
Հայաստանը Չինաստանի հուսալի գործընկերն է ՇՀԿ-ի ուժեղացման և ընդլայնման գործում. Չեն
Չինական կողմը ողջունում է ՇՀԿ-ի շրջանակներում Երևանի ավելի ակտիվ մասնակցությունը գործնական համագործակցությանը։
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Հայաստանը Չինաստանի հուսալի գործընկերն է ՇՀԿ-ի ամրապնդման և ընդլայնման գործընթացում։ Այս մասին հայտարարեց Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մին Չենը Երևանի պետական համալսարանում «Շանհայան ոգու առաջմղում. ՇՀԿ-ն գործողության մեջ» թեմայով սեմինարի շրջանակում։
Նա հիշեցրեց, որ 2015 թվականին Ուֆայում ՇՀԿ գագաթնաժողովի ժամանակ որոշում էր կայացվել Հայաստանին գործընկերոջ կարգավիճակ շնորհելու մասին։ 2016 թվականին Հայաստանը պաշտոնապես դարձավ Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր։
«Չինաստանն իր նախագահության ընթացքում ողջունում է հայկական կողմի ավելի ակտիվ մասնակցությունը ՇՀԿ-ի շրջանակներում գործնական համագործակցությանը` համատեղ նպաստելու կազմակերպության հետագա զարգացմանը և տարածաշրջանային անվտանգության ու կայունության մեջ ներդրում կատարելու համար, ինչպես նաև համապատասխանելու ընդհանուր զարգացմանն ու բարգավաճմանը», – ասաց չինացի դիվանագետը։
Ընդգծելով Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների բարեկամական բնույթը՝ Չենը նշեց, որ երկու երկրները համագործակցությունը կառուցում են փոխշահավետ հիմքերի վրա և շարունակում են խորացնել փոխգործակցությունը տարբեր ոլորտներում։
Դիվանագետը կարծում է, որ Երևանն ու Պեկինը աջակցում են միմյանց երկու երկրների առանցքային շահերին առնչվող հարցերում, ինչպես նաև համագործակցում են այնպիսի կազմակերպությունների շրջանակներում, ինչպիսիք են ՇՀԿ-ն և ՄԱԿ-ը։
Հիշեցնենք, որ Շանհայի համագործակցության կազմակերպությունը հիմնադրվել է 2001 թվականի հունիսի 15-ին: Սկզբում կազմակերպության անդամ էր վեց երկիր՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը, 2017 թվականին նրանց միացան Հնդկաստանն ու Պակիստանը, իսկ 2023 թվականին՝ Իրանը։ Հայաստանը դիտորդ է Շանհայի համագործակցության կազմակերպությունում։