https://arm.sputniknews.ru/20250403/erevany-karvogh-e-iranakan-artadranqy-rd-artahanelu-harcum-pvokharinel-baqvin-talepbur-87473561.html
Երևանը կարող է իրանական արտադրանքը ՌԴ արտահանելու հարցում փոխարինել Բաքվին. Թալեպբուր
Երևանը կարող է իրանական արտադրանքը ՌԴ արտահանելու հարցում փոխարինել Բաքվին. Թալեպբուր
Sputnik Արմենիա
Թեհրանի համար Երևանը «Պարսից ծոց - Սև ծով» ՄՏՄ-ի գործարկման կարևոր օղակ է։ 03.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-03T19:29+0400
2025-04-03T19:29+0400
2025-04-03T19:56+0400
հայաստան
հայաստան–իրան գործակցություն
իրանի իսլամական հանրապետություն
ադրբեջան
ապրանք
«հայք–իրան. հազարամյա հարևանություն» համաժողով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/1e/44465374_0:84:1600:984_1920x0_80_0_0_a69c75e1683d61ebf8b4a9841b19498b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Հայաստանի տարածքով երթուղին կարող է ադրբեջանական ճանապարհների այլընտրանք դառնալ իրանական արտադրանքը Սևծովյան տարածաշրջանի երկրներ և Ռուսաստան արտահանելու համար: Այս մասին «Հայք–Իրան. հազարամյա հարևանություն» միջազգային համաժողովում հայտարարեց իրանական FPS ընկերության գլխավոր տնօրեն Մուստաֆա Թալեպբուրը:Նրա խոսքով՝ Իրանը Ռուսաստան է մատակարարում հիմնականում կաթնամթերք և գյուղատնտեսական ապրանքներ։ Հիմնական փոխադրումներն անցնում են Ադրբեջանի տարածքով, սակայն սահմանին պարբերաբար խնդիրներ են առաջանում, որոնց պատճառով իրանական բեռնատարներն ուշանում են։Նա նաև ընդգծեց` Սուեզի ջրանցքի շուրջ անկայունության ֆոնին Հայաստանը կարող է կարևոր տեղ ստանալ «Հյուսիս–հարավ» միջանցքում, ինչպես նաև ուղի դառնալ Միջին Ասիայից, Չինաստանից և Հնդկաստանից ապրանքները եվրոպական շուկա դուրս գալու ուղի:Բացի այդ, նրա խոսքով, Հայաստանը «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի առանցքային օղակ է։Թալեպբուրն այդ ծրագրի իրագործման հիմնական խոչընդոտ է համարում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու ադրբեջանա-թուրքական նախաձեռնությունը։Ինչո՞վ է Հայաստանն այդքան կարևոր Իրանի համար. քաղաքագետը բացատրել է ուժերի դասավորությունը
իրանի իսլամական հանրապետություն
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/1e/44465374_89:0:1512:1067_1920x0_80_0_0_af67ccf885a67e12cff3e425324bb516.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, ադրբեջան, ապրանք, «հայք–իրան. հազարամյա հարևանություն» համաժողով
հայաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, ադրբեջան, ապրանք, «հայք–իրան. հազարամյա հարևանություն» համաժողով
Երևանը կարող է իրանական արտադրանքը ՌԴ արտահանելու հարցում փոխարինել Բաքվին. Թալեպբուր
19:29 03.04.2025 (Թարմացված է: 19:56 03.04.2025) Թեհրանի համար Երևանը «Պարսից ծոց - Սև ծով» ՄՏՄ-ի գործարկման կարևոր օղակ է։
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Հայաստանի տարածքով երթուղին կարող է ադրբեջանական ճանապարհների այլընտրանք դառնալ իրանական արտադրանքը Սևծովյան տարածաշրջանի երկրներ և Ռուսաստան արտահանելու համար: Այս մասին «Հայք–Իրան. հազարամյա հարևանություն» միջազգային համաժողովում հայտարարեց իրանական FPS ընկերության գլխավոր տնօրեն Մուստաֆա Թալեպբուրը:
Նրա խոսքով՝ Իրանը Ռուսաստան է մատակարարում հիմնականում կաթնամթերք և գյուղատնտեսական ապրանքներ։ Հիմնական փոխադրումներն անցնում են Ադրբեջանի տարածքով, սակայն սահմանին պարբերաբար խնդիրներ են առաջանում, որոնց պատճառով իրանական բեռնատարներն ուշանում են։
«Հաշվի առնելով աշխարհագրական դիրքը՝ Հայաստանն Իրանի համար կարող է դառնալ կայուն և անվտանգ տարանցիկ գործընկեր», - նշեց Թալեպբուրը:
Նա նաև ընդգծեց` Սուեզի ջրանցքի շուրջ անկայունության ֆոնին Հայաստանը կարող է կարևոր տեղ ստանալ «Հյուսիս–հարավ» միջանցքում, ինչպես նաև ուղի դառնալ Միջին Ասիայից, Չինաստանից և Հնդկաստանից ապրանքները եվրոպական շուկա դուրս գալու ուղի:
Բացի այդ, նրա խոսքով, Հայաստանը «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի առանցքային օղակ է։
Թալեպբուրն այդ ծրագրի իրագործման հիմնական խոչընդոտ է համարում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու ադրբեջանա-թուրքական նախաձեռնությունը։