https://arm.sputniknews.ru/20250403/inchvov-e-hajastann-ajdqan-karevvor-irani-hamar-qaghaqagety-bacatrel-e-uzheri-dasavvorutjuny-87473239.html
Ինչո՞վ է Հայաստանն այդքան կարևոր Իրանի համար. քաղաքագետը բացատրել է ուժերի դասավորությունը
Ինչո՞վ է Հայաստանն այդքան կարևոր Իրանի համար. քաղաքագետը բացատրել է ուժերի դասավորությունը
Sputnik Արմենիա
Փորձագետը կարծում է, որ Սիրիայում, իսկ մինչ այդ՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների հետևանքով Իրանի համար աշխարհաքաղաքական հնարավորությունների... 03.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-03T19:26+0400
2025-04-03T19:26+0400
2025-04-03T19:34+0400
քաղաքագետ
հայաստան
հայաստան–իրան գործակցություն
իրանի իսլամական հանրապետություն
«հայք–իրան. հազարամյա հարևանություն» համաժողով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/02/44596391_0:52:1601:952_1920x0_80_0_0_9b45bbca56543cdae9c3cc32c3cf9d20.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Թուրքական էքսպանսիայի ուժեղացման ֆոնին Հայաստանի դերն ու նշանակությունն Իրանի համար դժվար է գերագնահատել։ Նման կարծիք է հայտնել քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը Երևանում կայացած «Հայք–Իրան. հազարամյա հարևանություն» միջազգային համաժողովի ընթացքում:Իսկանդարյանի խոսքով՝ Անկարայի ակտիվացումը տեղի է ունենում երկու ուղղությամբ․ նախ Սիրիայի և առհասարակ Մերձավոր Արևելքի, ապա Հարավային Կովկասի: Սիրիայի իրադարձությունների ֆոնին Թուրքիան փորձում է Իրանին թույլ չտալ հասանելիություն ստանալ Միջերկրական ծովին, զուգահեռաբար այստեղ ուժեղանում է Իսրայելը։Սյունիքի շուրջ իրավիճակը փոխկապակցված է մեր շահերի հետ. Սոբհանին՝ Իրանի դիրքորոշման մասինՆերկայիս Իրանն այլևս այն Իրանը չէ, որը լուրջ ներկայություն ուներ Սիրիայի նախկին իշխանությունների օրոք։ Քաղաքագետը նկատում է՝ Թեհրանը կորցրել է այդ գործիքակազմը։Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա Թեհրանի դիրքերը զգալիորեն թուլացել են 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմից հետո։Քաղաքագետը նշեց, որ Հայաստանի հարավով ադրբեջանական արտատարածքային միջանցքը հսկայական խնդիր կդառնա Իրանի համար:Իսկանդարյանի գնահատմամբ՝ այս պահին եռակողմ հակաիրանական դաշինք է ձևավորվում՝ Թուրքիայի, Իսրայելի և Պակիստանի մասնակցությամբ:Ընդ որում` Իսրայելը, փորձագետի խոսքով, 2020 թվականին Ադրբեջանի ռազմական հաջողություններում շատ ավելի մեծ ներդրում է ունեցել, քան Թուրքիան։«3+3» ձևաչափը կարելի է օգտագործել Երևանի և Բաքվի միջև խաղաղության հասնելու համար. ՍոբհանիԻսկանդարյանը նշում է, որ հայ հասարակության մեջ տեղի է ունեցել պատերազմի մասին դիսկուրսի «բայրաքթարիզացում» (նկատի ունի Ադրբեջանի կողմից թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ների ակտիվ կիրառումը), սակայն գործնականում Ադրբեջանի համար որոշիչ դեր են խաղացել իսրայելցիների փոխանցած ռազմատեխնիկական և ռազմամարտավարական որոշումները: Նույն ուկրաինական հակամարտության ժամանակ թուրքական «Բայրաքթարները» գրեթե չաշխատեցին։ Ադրբեջանի հզորացման գործում Իսրայելի ներդրումը, քաղաքագետի խոսքով, Հարավային Կովկասում բոլորովին նոր կոնֆիգուրացիա է ձևավորում։Հիշեցնենք, որ Իրանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ կողմ են Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և կտրականապես դեմ են տարածաշրջանում սահմանների ցանկացած փոփոխությանը:
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/02/44596391_62:0:1485:1067_1920x0_80_0_0_ac74922465bab35cbf7e612cca127012.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
քաղաքագետ, հայաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, «հայք–իրան. հազարամյա հարևանություն» համաժողով
քաղաքագետ, հայաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, «հայք–իրան. հազարամյա հարևանություն» համաժողով
Ինչո՞վ է Հայաստանն այդքան կարևոր Իրանի համար. քաղաքագետը բացատրել է ուժերի դասավորությունը
19:26 03.04.2025 (Թարմացված է: 19:34 03.04.2025) Փորձագետը կարծում է, որ Սիրիայում, իսկ մինչ այդ՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների հետևանքով Իրանի համար աշխարհաքաղաքական հնարավորությունների պատուհանը զգալիորեն նեղացել է:
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Թուրքական էքսպանսիայի ուժեղացման ֆոնին Հայաստանի դերն ու նշանակությունն Իրանի համար դժվար է գերագնահատել։ Նման կարծիք է հայտնել քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը Երևանում կայացած «Հայք–Իրան. հազարամյա հարևանություն» միջազգային համաժողովի ընթացքում:
Իսկանդարյանի խոսքով՝ Անկարայի ակտիվացումը տեղի է ունենում երկու ուղղությամբ․ նախ Սիրիայի և առհասարակ Մերձավոր Արևելքի, ապա Հարավային Կովկասի: Սիրիայի իրադարձությունների ֆոնին Թուրքիան փորձում է Իրանին թույլ չտալ հասանելիություն ստանալ Միջերկրական ծովին, զուգահեռաբար այստեղ ուժեղանում է Իսրայելը։
Ներկայիս Իրանն այլևս այն Իրանը չէ, որը լուրջ ներկայություն ուներ Սիրիայի նախկին իշխանությունների օրոք։ Քաղաքագետը նկատում է՝ Թեհրանը կորցրել է այդ գործիքակազմը։
Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա Թեհրանի դիրքերը զգալիորեն թուլացել են 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմից հետո։
«Իրանը, որի կողքին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն էր (թեկուզ չճանաչված), բոլորովին այլ աշխարհաքաղաքական իրավիճակում էր։ 140 կիլոմետր սահմանը (Հայաստանի Լեռնային Ղարաբաղի հետ– խմբ.) և ներկայիս 40 կիլոմետր սահմանը զուտ աշխարհաքաղաքական առումով շատ տարբեր բաներ են։ Հենց այդ պատճառով էլ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» այդքան անընդունելի է Իրանի համար»,-ասել է Իսկանդարյանը։
Քաղաքագետը նշեց, որ Հայաստանի հարավով ադրբեջանական արտատարածքային միջանցքը հսկայական խնդիր կդառնա Իրանի համար:
Իսկանդարյանի գնահատմամբ՝ այս պահին եռակողմ հակաիրանական դաշինք է ձևավորվում՝ Թուրքիայի, Իսրայելի և Պակիստանի մասնակցությամբ:
Ընդ որում` Իսրայելը, փորձագետի խոսքով, 2020 թվականին Ադրբեջանի ռազմական հաջողություններում շատ ավելի մեծ ներդրում է ունեցել, քան Թուրքիան։
Իսկանդարյանը նշում է, որ հայ հասարակության մեջ տեղի է ունեցել պատերազմի մասին դիսկուրսի «բայրաքթարիզացում» (նկատի ունի Ադրբեջանի կողմից թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ների ակտիվ կիրառումը), սակայն գործնականում Ադրբեջանի համար որոշիչ դեր են խաղացել իսրայելցիների փոխանցած ռազմատեխնիկական և ռազմամարտավարական որոշումները: Նույն ուկրաինական հակամարտության ժամանակ թուրքական «Բայրաքթարները» գրեթե չաշխատեցին։ Ադրբեջանի հզորացման գործում Իսրայելի ներդրումը, քաղաքագետի խոսքով, Հարավային Կովկասում բոլորովին նոր կոնֆիգուրացիա է ձևավորում։
Հիշեցնենք, որ Իրանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ կողմ են Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և կտրականապես դեմ են տարածաշրջանում սահմանների ցանկացած փոփոխությանը: