https://arm.sputniknews.ru/20250403/baqvum-harcaqnnel-en-arcakhi-azh-nakhagahin-87473387.html
Հայ գերիների «դատը» Բաքվում. «հարցաքննել» են Արցախի ԱԺ նախագահին
Հայ գերիների «դատը» Բաքվում. «հարցաքննել» են Արցախի ԱԺ նախագահին
Sputnik Արմենիա
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 4-ին: 03.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-03T19:26+0400
2025-04-03T19:26+0400
2025-04-03T19:32+0400
դավիթ իշխանյան
բաքու
դատ
արցախ
ադրբեջան
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/03/87472299_0:0:2084:1173_1920x0_80_0_0_1ef30dca6c352a975af8ffa99592de2f.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Բաքվում ղարաբաղյան ռազմաքաղաքական ղեկավարության «դատավարության» հերթական նիստին «հարցաքննվել» է Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Դավիթ Իշխանյանն իբր հայտարարել է, թե ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ինքը ՝ որպես գումարտակի հրամանատար, ենթարկվել է Մոնթե Մելքոնյանին, իսկ բանակի հրամանատարն այն ժամանակ եղել է Սամվել Բաբայանը: Մեջբերվում է նրա «խոստովանությունը», որ նա կռվել է ադրբեջանցի զինծառայողների դեմ Մարտակերտում, Մարտունիում, Քարվաճառում և Աղդամում։Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 4-ին:Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:
բաքու
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/03/87472299_0:0:1920:1440_1920x0_80_0_0_d0c85d836290f27d0d3b498cf5036de6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դավիթ իշխանյան, բաքու, դատ, արցախ, ադրբեջան, հայ-ադրբեջանական
դավիթ իշխանյան, բաքու, դատ, արցախ, ադրբեջան, հայ-ադրբեջանական
Հայ գերիների «դատը» Բաքվում. «հարցաքննել» են Արցախի ԱԺ նախագահին
19:26 03.04.2025 (Թարմացված է: 19:32 03.04.2025) Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 4-ին:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Բաքվում ղարաբաղյան ռազմաքաղաքական ղեկավարության «դատավարության» հերթական նիստին «հարցաքննվել» է Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Դավիթ Իշխանյանն իբր հայտարարել է, թե ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ինքը ՝ որպես գումարտակի հրամանատար, ենթարկվել է Մոնթե Մելքոնյանին, իսկ բանակի հրամանատարն այն ժամանակ եղել է Սամվել Բաբայանը: Մեջբերվում է նրա «խոստովանությունը», որ նա կռվել է ադրբեջանցի զինծառայողների դեմ Մարտակերտում, Մարտունիում, Քարվաճառում և Աղդամում։
Նրան վերագրվում են խոսքեր այն մասին, որ 90-ականների իրադարձությունների ռազմավարական նպատակը «Ղարաբաղը Հայաստանին միացնելն էր»։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 4-ին:
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով
«դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը
քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին: