00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քրեական վարույթ` շուրջ 8.2 մլրդ դրամի ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար. ՊԵԿ–ի նոր բացահայտումը

Բաժանորդագրվել
Ընկերության իրավաբանական և գործունեության հասցեներում կատարվել են խուզարկություններ, առգրավվել են նախաքննությանը հետաքրքրող իրեր և փաստաթղթեր։
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. ՀՀ–ում գործող ՍՊ ընկերություններից մեկը 10 տարվա ընթացքում չի տրամադրել շուրջ 8.2 մլրդ դրամի ՀԴՄ կտրոն։ Ստվերային շրջանառության այս դեպքը բացահայտվել է և նախաձեռնվել քրեական վարույթ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։
ՊԵԿ–ից նշում են, որ տվյալ ՍՊԸ–ն զբաղվում է ցինկապատ և պոլիմերային ծածկույթով թիթեղյա տանիքի ծածկերի, ջրատար խողովակների, գիպսակարդոնի ցինկապատ պրոֆիլների, անկյունակների և մի շարք շինարարական նշանակության արտադրանքների արտադրությամբ և մանրամեծածախ առևտրով։
Բացի այն, որ այս ՍՊԸ–ն չի տրամադրել ՀԴՄ կտրոններ, նաև դուրս չի գրել համապատասխան հաշվարկային փաստաթղթեր, ինչի արդյունքում թերհայտարարագրել է իրացման իրական շրջանառությունը, չի հաշվարկել և պետական բյուջե չի վճարել առանձնապես խոշոր չափերի հարկեր:
«Պարզվել է, որ տվյալ ընկերությունը 2014–2024 թթ. ընթացքում թաքցրել է շուրջ 27.5 մլրդ դրամի իրացման շրջանառություն: Արդյունքում, չեն հաշվարկվել և պետական բյուջե չեն վճարվել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր շուրջ 8.2 մլրդ դրամի հարկեր»,– ասված է կոմիտեի հաղորդագրության մեջ։
Առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու առերևույթ հանցագործության հատկանիշներով ՊԵԿ–ը հունվարի 27–ին հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե, որտեղ էլ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Արդյունքում, ընկերության իրավաբանական և գործունեության հասցեներում կատարվել են խուզարկություններ, առգրավվել են նախաքննությանը հետաքրքրող իրեր և փաստաթղթեր։
Նախաքննությունը և հետաքննությունը շարունակվում են։
Լրահոս
0