https://arm.sputniknews.ru/20250401/vilen-gabrieljany-vajr-e-dnum-patgamavvorakan-mandaty-87367220.html
Վիլեն Գաբրիելյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
Վիլեն Գաբրիելյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
Sputnik Արմենիա
Վիլեն Գաբրիելյանը հայտնել է, որ ինքնառաջադրվում է որպես ՔՊ կուսակցության առաջիկա վարչության ընտրություններում՝ վարչության անդամի թեկնածու։ 01.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-01T10:10+0400
2025-04-01T10:10+0400
2025-04-02T13:37+0400
վիլեն գաբրիելյան
մանդատ
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
սկանդալ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48178222_0:83:1600:983_1920x0_80_0_0_f53c71f8fdefddd4f538d394ea7c0853.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը վայր է դնում պատգամավորական մանդատը։ Այս մասին նա գրել է «Ֆեյսբուքի» իր էջում։Նա ընդգծել է, որ դիմումը այսօր սահմանված կարգով կհանձնի ԱԺ աշխատակազմ:Միաժամանակ հայտնել է, որ այս պահից սկսած ինքնաառաջադրվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջիկա վարչության ընտրություններում՝ որպես վարչության անդամի թեկնածու։ Նրա պնդմամբ` իր համար միանշանակ է, որ ՔՊ կուսակցությունն ունի լրջագույն առողջացման և կերպարանափոխման կարիք:Հիշեցնենք` Գյումրիում մարտի 30–ին` ավագանու ընտրությունների օրը, միջադեպ է տեղի ունեցել ընտրությունները լուսաբանող լրագրողների և ենթադրաբար ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի միջև։ Լրագրողներից մեկի հարցին` եթե ՔՊ–ի թեկնածու Սարիկ Մինասյանը պարտվի, շա՞տ կտխրեք, Վիլեն Գաբրիելյանը պատասխանել է` կուրախանամ։ Ավելի ուշ նա հայհոյել է լրագրողներից մեկին, վիճաբանություն է սկսվել։ Ապա լրագրողներից մեկի պահանջին, թե հայհոյելու համար ներողություն խնդրեք և մանդատը վայր դրեք, Գաբրիելյանը ասել է. «Մեկ է` 2026-ին իշխանությունը փոխվելու ա, խի՞ եմ ես մանդատս հիմա վայր դնում»։ Նշենք, որ Վիլեն Գաբրիելյանը ծնվել է 1983թ. օգոստոսի 25-ին Բաքվում: Նա «Քաղաքացիական պայմանագրի» հիմնադիր անդամ է 2013 թվականից։ 2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՔՊ կուսակցության համապետական ընտրական ցուցակով:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Վիլեն Գաբրիելյանի և լրագրողների վիճաբանությունը
Sputnik Արմենիա
Վիլեն Գաբրիելյանի և լրագրողների վիճաբանությունը
2025-04-01T10:10+0400
true
PT3M38S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48178222_90:0:1510:1065_1920x0_80_0_0_02f36360e67abbfe627b71ffd2a6bf4b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վիլեն գաբրիելյան, մանդատ, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), սկանդալ
վիլեն գաբրիելյան, մանդատ, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), սկանդալ
Վիլեն Գաբրիելյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
10:10 01.04.2025 (Թարմացված է: 13:37 02.04.2025) Վիլեն Գաբրիելյանը հայտնել է, որ ինքնառաջադրվում է որպես ՔՊ կուսակցության առաջիկա վարչության ընտրություններում՝ վարչության անդամի թեկնածու։
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը վայր է դնում պատգամավորական մանդատը։ Այս մասին նա գրել է «
Ֆեյսբուքի» իր էջում։
«Ունեմ հստակ համոզմունք, որ քաղաքական գործընթացներում առանցքային դեր ունի քաղաքական պատասխանատվություն կրելու մշակույթը, իսկ դրա համար էլ համապատասխան կամք ու վճռականություն է պետք, որին միշտ տիրապետել եմ: Անցած կիրակի Գյումրի քաղաքում իմ մասնակցությամբ այսպես ասած միջադեպերը համարում եմ ոչ վայել ՀՀ ԱԺ պատգամավորի վարքին: ԱԺ պատգամավորն իր առաքելությունում պարտավոր է չդրսևորել անհարկի վարքագիծ: Ըստ այդմ՝ բոլորիցդ հրապարակային հայցում եմ ներողություն և պաշտոնապես հայտարարում եմ, որ վայր եմ դնում ԱԺ պատգամավորի մանդատս»,– գրել է Գաբրիելյանը:
Նա ընդգծել է, որ դիմումը այսօր սահմանված կարգով կհանձնի ԱԺ աշխատակազմ:
Միաժամանակ հայտնել է, որ այս պահից սկսած ինքնաառաջադրվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջիկա վարչության ընտրություններում՝ որպես վարչության անդամի թեկնածու։ Նրա պնդմամբ` իր համար միանշանակ է, որ ՔՊ կուսակցությունն ունի լրջագույն առողջացման և կերպարանափոխման կարիք:
Հիշեցնենք` Գյումրիում մարտի 30–ին` ավագանու ընտրությունների օրը, միջադեպ է տեղի ունեցել ընտրությունները լուսաբանող լրագրողների և ենթադրաբար ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի միջև։ Լրագրողներից մեկի հարցին` եթե ՔՊ–ի թեկնածու Սարիկ Մինասյանը պարտվի, շա՞տ կտխրեք, Վիլեն Գաբրիելյանը պատասխանել է` կուրախանամ։
Ավելի ուշ նա հայհոյել է լրագրողներից մեկին, վիճաբանություն է սկսվել։ Ապա լրագրողներից մեկի պահանջին, թե հայհոյելու համար ներողություն խնդրեք և մանդատը վայր դրեք, Գաբրիելյանը ասել է. «Մեկ է` 2026-ին իշխանությունը փոխվելու ա, խի՞ եմ ես մանդատս հիմա վայր դնում»։
Նշենք, որ Վիլեն Գաբրիելյանը ծնվել է 1983թ. օգոստոսի 25-ին Բաքվում: Նա «Քաղաքացիական պայմանագրի» հիմնադիր անդամ է 2013 թվականից։ 2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՔՊ կուսակցության համապետական ընտրական ցուցակով: