00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
04:18
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոր հանգամանքներ են ի հայտ եկել. Վայոց Ձորի նախկին մարզպետի օգնականը կրկին կկալանավորվի

© Sputnik / Табылды Кадырбеков / Անցնել մեդիապահոցՁեռնաշղթա
Ձեռնաշղթա - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2025
Բաժանորդագրվել
Մխիթարյանի գործով միակ դատապարտյալը՝ Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնական Հարություն Գրիգորյանը 2024 թվականի փետրվարին պայմանական վաղաժամկետ ազատ էր արձակվել։
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի - Sputnik. Փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծի ենթարկելու գործով նոր քննություն կիրականացվի, մեղադրյալ Հարություն Գրիգորյանը կրկին կալանքի կվերցվի։ Այս մասին հայտնում է «Փաստինֆոն»։
Մխիթարյանը դաժան ծեծի էր ենթարկվել 2019 թվականի սեպտեմբերի 18-ին, ծեծից հետո 4 տարի կոմայի մեջ գտնվող փոխգնդապետը մահացել է 2023 թվականի հուլիսին։Գործով միակ դատապարտյալը՝ նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնական Հարություն Գրիգորյանը, 2024 թվականի փետրվարին պայմանական վաղաժամկետ ազատ էր արձակվել։
Լրատվամիջոցի փոխանցմամբ` Արա Մխիթարյանի մահվան վերաբերյալ նոր ի հայտ եկած հանգամանքների քննության արդյունքներով գլխավոր դատախազի տեղակալը վճռաբեկ բողոք է ներկայացրել, որը քննվել է գրավոր ընթացակարգով։ Ըստ բողոքի՝ առկա են նոր ի հայտ եկած հանգամանքներ, որոնք ապացուցում են դատապարտյալ Հարություն Գրիգորյանի հանցանքի ավելի ծանր լինելը։
Ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի հարազատներն արդար քննություն են պահանջում
Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ տուժողի մահը պատճառահետևանքային կապի ունի նրա ստացած մարմնական վնասվածքների և դրանց արդյունքում զարգացած բարդությունների հետ։
«Վճռաբեկ դատարանը որոշել է գործն ուղարկել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։ Միևնույն ժամանակ Հարություն Գրիգորյանին երկու ամսով կալանավորելու որոշում է կայացվել»,– հայտնում է լրատվամիջոցը։
Հիշեցնենք, որ փոխգնդապետ Արա Մխիթարյանը դաժան ծեծի էր ենթարկվել 2019 թ. սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում։ Հարազատների պնդմամբ՝ փոխգնդապետի նկատմամբ կիրառված բռնությանն անմիջական մասնակցություն է ունեցել նաև Տրդատ Սարգսյանը, որը հենց այս աղմուկի հետևանքով հայտարարեց մարզպետի պաշտոնից հրաժարական տալու մասին։
Լրահոս
0