https://arm.sputniknews.ru/20250402/gjumrium-qpin-ishkhanazrkelu-real-shans-ka-qaghtekhnvolvog-87412781.html
ՔՊ–ին իշխանազրկելու ռեալ շանս կա. քաղտեխնոլոգը` Գյումրու ընտրությունների մասին
ՔՊ–ին իշխանազրկելու ռեալ շանս կա. քաղտեխնոլոգը` Գյումրու ընտրությունների մասին
Sputnik Արմենիա
Վիգեն Հակոբյանը վստահեցնում է, որ եթե Մարտուն Գրիգորյանն աջակցի ընդդիմության մյուս ներկայացուցիչներին, ապա դա կլինի ոչ թե կոալիցիա, այլ ՔՊ–ի դեմ... 02.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-02T12:59+0400
2025-04-02T12:59+0400
2025-04-08T21:00+0400
հայաստան
վիգեն հակոբյան
գյումրի
տիմ ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/13/70224683_0:56:1600:956_1920x0_80_0_0_08d5938ead10f0fc4add232cea99a70b.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Գյումրու ՏԻՄ ընտրություններից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն իշխանազրկելու ռեալ շանս կա։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում այս հայտարարությունն արեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։Մարտի 30-ին Գյումրի և Փարաքար խոշորացված համայնքներում անցկացված ընտրություններից հետո հայտնի դարձավ, որ Գյումրիում ամենաշատ քվեներ է ստացել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 17 183 (36%), որի համայնքապետի թեկնածուն Սարիկ Մինասյանն է։ Երկրորդ տեղում ընդդիմադիր ՀԿԿ-ն է (Վարդան Ղուկասյան, 9 727 քվե կամ 20,48%)։ Անցողիկ շեմը հաղթահարել են նաև «Մայր Հայաստան», «Մեր քաղաքը» դաշինքները և «Իմ հզոր համայնք» կուսակցությունը։ «Մայր Հայաստանը» և «Իմ հզոր» համայնքը» հայտարարել են Հայաստանի կոմունիստական կուսակցությանը միանալու մասին։Հակոբյանը նշեց, որ Գյումրու ՏԻՄ ընտրություններից հետո մի ինտրիգ կա` ինչ կասի «Մեր քաղաքը» դաշինքի թեկնածու Մարտուն Գրիգորյանը։ Նա վստահ է` եթե Գրիգորյանն օգնի Վարդան Ղուկասյանին քաղաքապետ ընտրվել, ապա իշխանափոխությունը կդառնա փաստ։Նա շեշտեց, որ ՔՊ–ն արդեն մի քանի տարի է` չի կարողանում ընտրությունների միջոցով վերարտադրվել։ Նման իրավիճակ է ոչ միայն Գյումրիում, այլ նաև Փարաքարում, տարիներ առաջ էլ նման դեպքեր եղել են Նոյեմբերյանում, Վանաձորում, իսկ Երևանում բացարձակ մեծամասնություն չեն կարողացել դառնալ։Հակոբյանի խոսքով` արդեն հիմա իշխանությունները փորձում են քրեաիրավական մեթոդներով չեզոքացնել ընդդիմադիր թեկնածուին։ Խոսքը մասնավորապես քրեական վարույթի մասին է, որը հարուցվել է Ղուկասյանի ու նրա կողմնակիցների հետ զրույցի արտահոսքից հետո, որտեղ նա պահանջում է հավաքել ինչ-որ մարդկանց` սպառնալով, որ նրանց համար «խնդիրներ» կստեղծվեն։Հիշեցնենք, որ նախնական հաշվարկների համաձայն` այս պահի դրությամբ մանդատները բաշխվում են այս համամասնությամբ` Սարիկ Մինասյան (ՔՊ)`14, Վարդան Ղուկասյան (ՀԿԿ)` 8, Կարեն Սիմոնյան («Մայր Հայաստան»)` 2, Մարտուն Գրիգորյան («Մեր քաղաքը»)` 6, Ռուբեն Մխիթարյան («Իմ հզոր համայնք»)` 3։Ի՞նչ է լինելու Գյումրիում. բացատրում է սահմանադրագետ Գոհար Մելոյանը
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/13/70224683_98:0:1522:1068_1920x0_80_0_0_e7e12108795dcc99702d740b7cf4b3ae.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վիգեն հակոբյան, գյումրի, տիմ ընտրություններ
հայաստան, վիգեն հակոբյան, գյումրի, տիմ ընտրություններ
ՔՊ–ին իշխանազրկելու ռեալ շանս կա. քաղտեխնոլոգը` Գյումրու ընտրությունների մասին
12:59 02.04.2025 (Թարմացված է: 21:00 08.04.2025) Վիգեն Հակոբյանը վստահեցնում է, որ եթե Մարտուն Գրիգորյանն աջակցի ընդդիմության մյուս ներկայացուցիչներին, ապա դա կլինի ոչ թե կոալիցիա, այլ ՔՊ–ի դեմ համագործակցություն։
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Գյումրու ՏԻՄ ընտրություններից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն իշխանազրկելու ռեալ շանս կա։
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում այս հայտարարությունն արեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Մարտի 30-ին Գյումրի և Փարաքար խոշորացված համայնքներում անցկացված ընտրություններից հետո
հայտնի դարձավ, որ Գյումրիում ամենաշատ քվեներ է ստացել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 17 183 (36%), որի համայնքապետի թեկնածուն Սարիկ Մինասյանն է։ Երկրորդ տեղում ընդդիմադիր ՀԿԿ-ն է (Վարդան Ղուկասյան, 9 727 քվե կամ 20,48%)։ Անցողիկ շեմը հաղթահարել են նաև «Մայր Հայաստան», «Մեր քաղաքը» դաշինքները և «Իմ հզոր համայնք» կուսակցությունը։ «Մայր Հայաստանը» և «Իմ հզոր» համայնքը» հայտարարել են Հայաստանի կոմունիստական կուսակցությանը միանալու մասին։
Հակոբյանը նշեց, որ Գյումրու ՏԻՄ ընտրություններից հետո մի ինտրիգ կա` ինչ կասի «Մեր քաղաքը» դաշինքի թեկնածու Մարտուն Գրիգորյանը։ Նա վստահ է` եթե Գրիգորյանն օգնի Վարդան Ղուկասյանին քաղաքապետ ընտրվել, ապա իշխանափոխությունը կդառնա փաստ։
«Եթե Մարտուն Գրիգորյանն աջակցի ընդդիմության մյուս ներկայացուցիչներին, ապա դա կլինի ոչ թե կոալիցիա, այլ ընդդեմ համագործակցություն` ՔՊ–ի իշխանազրկման համար։ Եթե Գրիգորյանի և մյուսների համագործակցությունը չլինի, ապա այս ճանապարհը կարող է տանել քաղաքական փակուղու, որը կբերի նոր ընտրությունների։ ՔՊ–ին իշխանազրկելու ռեալ շանս կա»,– ասաց քաղտեխնոլոգը։
Նա շեշտեց, որ ՔՊ–ն արդեն մի քանի տարի է` չի կարողանում ընտրությունների միջոցով վերարտադրվել։ Նման իրավիճակ է ոչ միայն Գյումրիում, այլ նաև Փարաքարում, տարիներ առաջ էլ նման դեպքեր եղել են Նոյեմբերյանում, Վանաձորում, իսկ Երևանում բացարձակ մեծամասնություն չեն կարողացել դառնալ։
Հակոբյանի խոսքով` արդեն հիմա իշխանությունները փորձում են քրեաիրավական մեթոդներով չեզոքացնել ընդդիմադիր թեկնածուին։ Խոսքը մասնավորապես քրեական վարույթի մասին է, որը հարուցվել է Ղուկասյանի ու նրա կողմնակիցների հետ զրույցի արտահոսքից հետո, որտեղ նա պահանջում է հավաքել ինչ-որ մարդկանց` սպառնալով, որ նրանց համար «խնդիրներ» կստեղծվեն։
Հիշեցնենք, որ նախնական հաշվարկների համաձայն` այս պահի դրությամբ մանդատները բաշխվում են այս համամասնությամբ` Սարիկ Մինասյան (ՔՊ)`14, Վարդան Ղուկասյան (ՀԿԿ)` 8, Կարեն Սիմոնյան («Մայր Հայաստան»)` 2, Մարտուն Գրիգորյան («Մեր քաղաքը»)` 6, Ռուբեն Մխիթարյան («Իմ հզոր համայնք»)` 3։