https://arm.sputniknews.ru/20250331/inch-e-linelu-gjumrium-bacatrum-e-sahmanadraget-gvohar-melvojany-87358069.html
Ի՞նչ է լինելու Գյումրիում. բացատրում է սահմանադրագետ Գոհար Մելոյանը
Ի՞նչ է լինելու Գյումրիում. բացատրում է սահմանադրագետ Գոհար Մելոյանը
Sputnik Արմենիա
Եթե առաջադրված թեկնածուներից որևէ մեկը չի ստանում 17 ձայն, ապա առավելագույն ձայներ ստացած 2 թեկնածուների միջև անցկացվում է քվեարկության 2-րդ փուլ։ 31.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-31T18:47+0400
2025-03-31T18:47+0400
2025-04-04T18:51+0400
հայաստան
գյումրի
գոհար մելոյան
քաղաքապետ
նիստ
տիմ ընտրություններ
ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/09/80423985_0:0:1600:901_1920x0_80_0_0_9aa3a07b3435ae436dbf4cc85e485de7.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Առանց ընդդիմության չի կարող Գյումրու համայնքապետի ընտրության հարցով ավագանու նիստ հրավիրվել. սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան էջում բացատրել է ընտրություններին հաջորդող գործընթացներն ու հավանական զարգացումները։Ըստ Գյումրու համայնքի ավագանու նախնական արդյունքների` ավագանու առաջիկա նիստը կկայանա ապրիլի 16-ին։ Գյումրի համայնքի ավագանին ունի 33 մանդատ: Համայնքի ղեկավար է ընտրվում այն թեկնածուն, որն ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը՝ 17 ձայն։ Մանդատների նախնական բաշխվածությունը հետևյալն է` «Քաղաքացիական պայմանագիր»` 14 մանդատ, Կոմունիստական կուսակցություն` 8 մանդատ, «Մեր քաղաքը»` 6 մանդատ, «Իմ հզոր համայնք»` 3 մանդատ, «Մայր Հայաստան»` 2 մանդատ։Մելոյանը նշել է` եթե առաջադրված թեկնածուներից որևէ մեկը չի ստանում 17 ձայն, ապա առավելագույն ձայներ ստացած 2 թեկնածուների միջև անցկացվում է քվեարկության 2-րդ փուլ։Երկրորդ փուլում համայնքի ղեկավար է ընտրվում առավելագույն ձայներ ստացած թեկնածուն:Հիշեցնենք` մարտի 30-ին Գյումրի խոշորացված համայնքում ավագանու ընտրություններ են անցկացվել։ Ընտրություններին մասնակցել է 6 կուսակցություն և 3 դաշինք, որոնցից 5–ը ներկայացուցիչներ կունենան ավագանու կազմում։Նախնական հաշվարկների համաձայն` ՔՊ–ն (թեկնածուն` Սարիկ Մինասյան) հավաքել է քվեների 36,22%–ը, ՀԿԿ–ն (Վարդան Ղուկասյան)` 20,48%-ը, «Մայր Հայաստանը» (Կարեն Սիմոնյան)` 6,11%-ը, «Մեր քաղաքը» (Մարտուն Գրիգորյան)` 15,56 %–ը, «Իմ հզոր համայնքը» (Ռուբեն Մխիթարյան)` 7․87%–ը։ «Մայր Հայաստանը» և «Իմ հզոր» համայնքը հայտարարել են Հայաստանի կոմունիստական կուսակցությանը միանալու մասին։
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/09/80423985_0:0:1424:1067_1920x0_80_0_0_412dcba499b82db6f6b2061f86b025cd.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գյումրի, գոհար մելոյան, քաղաքապետ, նիստ, տիմ ընտրություններ, ընտրություններ
հայաստան, գյումրի, գոհար մելոյան, քաղաքապետ, նիստ, տիմ ընտրություններ, ընտրություններ
Ի՞նչ է լինելու Գյումրիում. բացատրում է սահմանադրագետ Գոհար Մելոյանը
18:47 31.03.2025 (Թարմացված է: 18:51 04.04.2025) Եթե առաջադրված թեկնածուներից որևէ մեկը չի ստանում 17 ձայն, ապա առավելագույն ձայներ ստացած 2 թեկնածուների միջև անցկացվում է քվեարկության 2-րդ փուլ։
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Առանց ընդդիմության չի կարող Գյումրու համայնքապետի ընտրության հարցով ավագանու նիստ հրավիրվել. սահմանադրագետ Գոհար Մելոյանը
ֆեյսբուքյան էջում բացատրել է ընտրություններին հաջորդող գործընթացներն ու հավանական զարգացումները։
Ըստ Գյումրու համայնքի ավագանու նախնական արդյունքների` ավագանու առաջիկա նիստը կկայանա ապրիլի 16-ին։ Գյումրի համայնքի ավագանին ունի 33 մանդատ: Համայնքի ղեկավար է ընտրվում այն թեկնածուն, որն ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը՝ 17 ձայն։ Մանդատների նախնական բաշխվածությունը հետևյալն է` «Քաղաքացիական պայմանագիր»` 14 մանդատ, Կոմունիստական կուսակցություն` 8 մանդատ, «Մեր քաղաքը»` 6 մանդատ, «Իմ հզոր համայնք»` 3 մանդատ, «Մայր Հայաստան»` 2 մանդատ։
Մելոյանը նշել է` եթե առաջադրված թեկնածուներից որևէ մեկը չի ստանում 17 ձայն, ապա առավելագույն ձայներ ստացած 2 թեկնածուների միջև անցկացվում է քվեարկության 2-րդ փուլ։
Երկրորդ փուլում համայնքի ղեկավար է ընտրվում առավելագույն ձայներ ստացած թեկնածուն:
«Բայց առկա է ավագանու նիստի կայանալու հարց։ Ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է ավագանու 17 անդամ։ Այսինքն՝ առանց ընդդիմության ավագանու նիստ չի կարող հրավիրվել։ Եվ եթե երկշաբաթյա ժամկետում նիստեր չկայանան ու համայնքի ղեկավար չընտրվի, տեղի են ունենալու նոր արտահերթ ընտրություններ։ Հետևաբար այն մտավախությունը, որ կկայանա 2-րդ փուլ, և «Քաղաքացիական պայմանագիրը» կուսակցությունը կընտրի իր թեկնածուին, քիչ հավանական է»,– եզրափակել է սահմանադրագետը։
Հիշեցնենք` մարտի 30-ին Գյումրի խոշորացված համայնքում
ավագանու ընտրություններ են անցկացվել։ Ընտրություններին մասնակցել է 6 կուսակցություն և 3 դաշինք, որոնցից 5–ը ներկայացուցիչներ կունենան ավագանու կազմում։
Նախնական հաշվարկների համաձայն` ՔՊ–ն (թեկնածուն` Սարիկ Մինասյան) հավաքել է քվեների 36,22%–ը, ՀԿԿ–ն (Վարդան Ղուկասյան)` 20,48%-ը, «Մայր Հայաստանը» (Կարեն Սիմոնյան)` 6,11%-ը, «Մեր քաղաքը» (Մարտուն Գրիգորյան)` 15,56 %–ը, «Իմ հզոր համայնքը» (Ռուբեն Մխիթարյան)` 7․87%–ը։ «Մայր Հայաստանը» և «Իմ հզոր» համայնքը
հայտարարել են Հայաստանի կոմունիստական կուսակցությանը միանալու մասին։