00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դատարանը Քաջարանի համայնքապետին արդարացրել է խարդախության և կաշառք ստանալու գործով

© Photo : press office of Kajaran municipalityՄանվել Փարամազյան
Մանվել Փարամազյան - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2025
Բաժանորդագրվել
Մանվել Փարամազյանը մեղավոր է ճանաչվել միայն յուրացում կատարելու մասով: Նա մի քանի օր բացակայել էր Հայաստանից, բայց գործուղում չի ձևակերպել և ստացել է այդ օրերի աշխատավարձը, ինչը մեղադրանքով դիտարկվել է որպես յուրացում:
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի - Sputnik. Հակակոռուպցիոն դատարանը Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին արդարացրել է խարդախության և կաշառք ստանալու գործով։ Այս մասին գրում է «Առավոտը»։
«Նախագահող դատավոր Խաչիկ Ղազարյանը հիմնական մեղադրանքներում, որոնք վերաբերում էին խարդախությանը և կաշառք ստանալուն, որոնց հիմքով Մանվել Փարամազյանը ձերբակալվել էր, արդարացրեց նրան և մյուսներին»,–գրում է լրատվամիջոցը։
Մանվել Փարամազյանը մեղավոր է ճանաչվել միայն յուրացում կատարելու մասով: Նա մի քանի օր բացակայել էր Հայաստանից, բայց գործուղում չի ձևակերպել և ստացել է այդ օրերի աշխատավարձը, ինչը մեղադրանքով դիտարկվել է որպես յուրացում:
Դատարանը հաստատված է համարել նաև Փարամազյանի բացակայության օրերին տարբեր անձանց գործունեությամբ զբաղվելու արտոնագրեր տրամադրելու որոշումները՝ դա գնահատելով որպես պաշտոնեական կեղծիք: Սակայն այդ մեղադրանքով Քաջարանի քաղաքապետը և մյուս մեղադրյալները պատժից ազատվել են՝ պատասխանատվության վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:
Հիշեցնենք, որ Մանվել Փարամազյանին 2021 թվականին մեղադրանք էր առաջադրվել խարդախությանը օժանդակելու կամ այն կազմակերպելու, կաշառք ստանալու, ընտրողներին կաշառք տալու, ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտելու կամ ընտրող ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու հոդվածներով։
Նրան 2021 թվականի հուլիսի 10-ին կալանավորել էին, ապա դեկտեմբերի 18-ին որոշում էր կայացվել 70 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել։ 2022 թվականի փետրվարի 7-ին նրան կրկին կալանավորել էին, սակայն մայիսի 2-ին դատարանը որոշում էր կայացրել 50 մլն գրավի դիմաց ազատ արձակել Փարամազյանին։
Լրահոս
0