https://arm.sputniknews.ru/20250402/apsvosum-em-vor-meknabanutjuns-cav-e-pattsharel-arcakhcinerin-qvolvojani-kiny-grarum-e-arel-87410581.html
Ափսոսում եմ, որ մեկնաբանությունս ցավ է պատճառել արցախցիներին. Քոլոյանի կինը գրառում է արել
Ափսոսում եմ, որ մեկնաբանությունս ցավ է պատճառել արցախցիներին. Քոլոյանի կինը գրառում է արել
Sputnik Արմենիա
Հանրային ռադիոյի տնօրենի կինը գրել է, որ ատում բոլոր նրանց, ովքեր թալանել են Արցախը և Հայաստանը։ 02.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-02T12:13+0400
2025-04-02T12:13+0400
2025-04-02T12:15+0400
հայաստան
արցախցի
արմեն քոլոյան
կին
ներողություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/1d/87291867_0:120:1280:840_1920x0_80_0_0_699eafc123bdbc93bbfb631476390950.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանի կինը` Շուշան Ղազարյանը, արցախցիներից ներողություն է խնդրել իր մեկնաբանության համար։Ապրիլի 1-ին սոցիալական ցանցերում աղմուկ բարձրացրեց Քոլոյանի կնոջ մեկնաբանությունը, որում նա վիրավորական արտահայտություններ էր գրել արցախցիների հասցեին։ Արմեն Քոլոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ չի կարդում է կնոջ գրառումները և չի ցանկանում մեկնաբանել դրանք։Նա ընդգծել է, որ չի կարելի նեգատիվ խոսք հասցեագրել ամբողջ համայնքին, տուն և տեղ կորցրած, կարիքի մեջ հայտնված անմեղ փախստականներին, բայց միևնույն ժամանակ իր անկեղծ ատելությունն է հայտնել բոլոր նրանց, ովքեր թալանել են Արցախը և Հայաստանը, պարտության են հասցրել հայոց երկու աշխարհները: Շուշան Ղազարյանը վստահ է` այդ անձինք, որոնց մեջ կան արցախցիներ, երևանցիներ, ապարանցիներ, ռուսահայեր պատասխան են տալու պատմության առաջ: Նա իրեն էլ է մեղադրել տեղի ունեցածի մեջ ու հայտարարել, որ պատասխանատվություն են կրում բոլորը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/1d/87291867_0:0:1280:960_1920x0_80_0_0_ce413e0d01dacb07bb28453dac7fe51c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արցախցի, արմեն քոլոյան, կին, ներողություն
հայաստան, արցախցի, արմեն քոլոյան, կին, ներողություն
Ափսոսում եմ, որ մեկնաբանությունս ցավ է պատճառել արցախցիներին. Քոլոյանի կինը գրառում է արել
12:13 02.04.2025 (Թարմացված է: 12:15 02.04.2025) Հանրային ռադիոյի տնօրենի կինը գրել է, որ ատում բոլոր նրանց, ովքեր թալանել են Արցախը և Հայաստանը։
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանի կինը`
Շուշան Ղազարյանը, արցախցիներից ներողություն է խնդրել իր մեկնաբանության համար։
Ապրիլի 1-ին սոցիալական ցանցերում աղմուկ բարձրացրեց Քոլոյանի կնոջ մեկնաբանությունը, որում նա վիրավորական արտահայտություններ էր գրել արցախցիների հասցեին։ Արմեն Քոլոյանը
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ չի կարդում է կնոջ գրառումները և չի ցանկանում մեկնաբանել դրանք։
«Ափսոսում եմ, որ իմ մեկնաբանությունը ցավ և տհաճություն են պատճառել արցախցիներին: Ինձ ճանաչող արցախցիները լավ գիտեն, որ անհաշիվ անգամներ եմ եղել այդ աշխարհում որպես լրագրող և կյանքիս մեծ մասն եմ նվիրել այդ աշխարհին` երազելով նրա ազատությունն ու երջանկությունը, մի քանի տասնամյակների ընթացքում մի քանի տասնյակ հարազատ ընկերներ և ընկերուհիներ եմ կորցել՝ հայաստանցի և ղարաբաղցի: Ցավում եմ, որ դառնությունս և զայրույթս վերաճել են սուր խոսքի, հայցում եմ դրանից վիրավորված արցախցիների ներողամտությունը»,– «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Շուշան Ղազարյանը:
Նա ընդգծել է, որ չի կարելի նեգատիվ խոսք հասցեագրել ամբողջ համայնքին, տուն և տեղ կորցրած, կարիքի մեջ հայտնված անմեղ փախստականներին, բայց միևնույն ժամանակ իր անկեղծ ատելությունն է հայտնել բոլոր նրանց, ովքեր թալանել են Արցախը և Հայաստանը, պարտության են հասցրել հայոց երկու աշխարհները: Շուշան Ղազարյանը վստահ է` այդ անձինք, որոնց մեջ կան արցախցիներ, երևանցիներ, ապարանցիներ, ռուսահայեր պատասխան են տալու պատմության առաջ: Նա իրեն էլ է մեղադրել տեղի ունեցածի մեջ ու հայտարարել, որ պատասխանատվություն են կրում բոլորը։