https://arm.sputniknews.ru/20250401/mard-u-kin-mi-marmin-bajc-voch-mi-fejsbuq-qvolvojany-chcankacav-meknabanel-knvoj-grarumy-87384248.html
Մարդ ու կին մի մարմին, բայց ոչ մի «Ֆեյսբուք». Քոլոյանը չցանկացավ մեկնաբանել կնոջ գրառումը
Մարդ ու կին մի մարմին, բայց ոչ մի «Ֆեյսբուք». Քոլոյանը չցանկացավ մեկնաբանել կնոջ գրառումը
Sputnik Արմենիա
Հանրային ռադիոյի գործադիր տնօրենը նշեց, որ այս հարցով իրենք դադարել են վիճել. կինն ինչ ուզում, գրում է, իսկ ինքը էլ իրավունք ունի դա չկարդալ։ 01.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-01T17:27+0400
2025-04-01T17:27+0400
2025-04-01T17:30+0400
արմեն քոլոյան
կին
արցախցի
facebook
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/1d/82429979_0:0:1600:901_1920x0_80_0_0_a831ed2e3eeaae29cbe5330a810fb027.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանը չի կարդում կնոջ ֆեյսբուքյան գրառումները և ընդհանրապես չի ցանկանում մեկնաբանել դրանք։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ինքը` Քոլոյանը։Սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում այսօր հրապարակվել է Քոլոյանի կնոջ` Շուշան Ղազարյանի գրառումը, որտեղ նա վիրավորական արտահայտություններ է գրել արցախցիների հասցեին։ Ղազարյանը, մասնավորապես գրել է. «Աստծուց մոռացված դժբախտներ, մեր հացըլափում եք, մեր դեմ միավորվո՞ւմ: Դուք մեկի հետ յոլա գնալ կարո՞ղ եք»։«Ես չեմ մեկնաբանում ուրիշների ստատուսը. մարդ ու կին մի մարմին, բայց ոչ մի «Ֆեյսբուք»։ Ես բոլորովին հավես չունեմ. Արմեն Քոլոյանի կինն այնքանով է անկախ, որ անկախ է նաև Արմեն Քոլոյանից։ Ես ո՛չ կարդում եմ իմ կնոջ գրածները, ո՛չ էլ ուզում եմ կարդալ, ո՛չ էլ ուզում եմ ինքս դրա շուրջ մտածել։ Սա այն դեպքն է, որ ոչ վերահսկվող, բնական ուժերի հետ ոչ մի առնչություն չունեմ։ Ես ոչ կապ ունեմ, ոչ էլ ուզում եմ կապ ունենալ, ոչ ուզեցել եմ կապ ունենալ, ոչ կարդում եմ։ «Ֆեյսբուք» ես մտնում եմ երևի տարին մի 4 անգամ»,– ընդգծեց Քոլոյանը։Հանրային ռադիոյի գործադիր տնօրենն ավելացրեց, որ այս հարցով իրենք դադարել են վիճել. կինն ինչ ուզում, գրում է, իսկ ինքը էլ իրավունք ունի դա չկարդալ։Հանրային ռադիոյի տնօրենի ԺՊ-ն չի պատրաստվում պատից հեռացնել Բաքվի և Անկարայի ժամերը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/1d/82429979_0:0:1422:1066_1920x0_80_0_0_8615385feac8e787c4b4e190471a6241.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արմեն քոլոյան, կին, արցախցի, facebook
արմեն քոլոյան, կին, արցախցի, facebook
Մարդ ու կին մի մարմին, բայց ոչ մի «Ֆեյսբուք». Քոլոյանը չցանկացավ մեկնաբանել կնոջ գրառումը
17:27 01.04.2025 (Թարմացված է: 17:30 01.04.2025) Հանրային ռադիոյի գործադիր տնօրենը նշեց, որ այս հարցով իրենք դադարել են վիճել. կինն ինչ ուզում, գրում է, իսկ ինքը էլ իրավունք ունի դա չկարդալ։
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանը չի կարդում կնոջ ֆեյսբուքյան գրառումները և ընդհանրապես չի ցանկանում մեկնաբանել դրանք։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ինքը` Քոլոյանը։
Սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում այսօր հրապարակվել է Քոլոյանի կնոջ` Շուշան Ղազարյանի գրառումը, որտեղ նա վիրավորական արտահայտություններ է գրել արցախցիների հասցեին։ Ղազարյանը, մասնավորապես գրել է. «Աստծուց մոռացված դժբախտներ, մեր հացըլափում եք, մեր դեմ միավորվո՞ւմ: Դուք մեկի հետ յոլա գնալ կարո՞ղ եք»։
«Ես չեմ մեկնաբանում ուրիշների ստատուսը. մարդ ու կին մի մարմին, բայց ոչ մի «Ֆեյսբուք»։ Ես բոլորովին հավես չունեմ. Արմեն Քոլոյանի կինն այնքանով է անկախ, որ անկախ է նաև Արմեն Քոլոյանից։ Ես ո՛չ կարդում եմ իմ կնոջ գրածները, ո՛չ էլ ուզում եմ կարդալ, ո՛չ էլ ուզում եմ ինքս դրա շուրջ մտածել։ Սա այն դեպքն է, որ ոչ վերահսկվող, բնական ուժերի հետ ոչ մի առնչություն չունեմ։ Ես ոչ կապ ունեմ, ոչ էլ ուզում եմ կապ ունենալ, ոչ ուզեցել եմ կապ ունենալ, ոչ կարդում եմ։ «Ֆեյսբուք» ես մտնում եմ երևի տարին մի 4 անգամ»,– ընդգծեց Քոլոյանը։
Մեզ հետ զրույցում նա վստահեցրեց, որ նույնիսկ չգիտի` կինն ինչ է գրել։ Մեր այն դիտարկմանը, որ արցախցիներին է թիրախավորել, նա արձագանքեց. «Գիտեմ, գիտեմ, ինչ–որ մարդիկ նեղացել են, սակայն ես ասում եմ` տեղյակ չեմ` նա ինչ է գրել։ Ես չեմ բացառում, որ ինքը, լինելով շատ ինքնուրույն անձնավորություն, կարող է գրի մի բան, որ մարդկանց դուրը չգա։ Ու ինձ մի ասեք` նա ինչ է գրել, քանի որ չեմ էլ ուզում իմանալ այդ մասին։ Ոչ թե դա ինձ չի հետաքրքրում, այլ ես դա չեմ ուզում իմանալ։ Ես նրան ասել եմ` դու դու ես, սա էլ քո «Ֆեյսբուքն» է»։
Հանրային ռադիոյի գործադիր տնօրենն ավելացրեց, որ այս հարցով իրենք դադարել են վիճել. կինն ինչ ուզում, գրում է, իսկ ինքը էլ իրավունք ունի դա չկարդալ։