00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
17:59
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
6 ր
Ուղիղ եթեր
09:32
27 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
50 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վիլեն Գաբրիելյանի հետ կապված սկանդալը վերհանել է ՔՊ-ում առկա խնդիրները. քաղտեխնոլոգ

© SputnikԱրմեն Բադալյան
Արմեն Բադալյան - Sputnik Արմենիա, 1920, 01.04.2025
Բաժանորդագրվել
Քաղտեխնոլոգի խոսքով՝ ավելի վատ պահվածքով աչքի ընկած գործիչներ կան, պարզապես Գաբրիելյանի արած արտահայտության տեղն ու ժամանակն էին չափազանց անպատեհ։
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Փարաքարում և Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պարտության ֆոնին Վիլեն Գաբրիելյանի՝ թեկուզ ոչ սթափ վիճակում արած հայտարարությունը ցավոտ է եղել կուսակցության համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը չբացառեց, որ այս ամենից հետո Գաբրիելյանին առաջարկել են վայր դնել պատգամավորական մանդատը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը մարտի 30-ին Գյումրիում լրագրողների հետ զրույցում ենթադրաբար ոչ սթափ վիճակում հայհոյել էր, հետո պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք չի՞ պատրաստվում իր պահվածքից հետո վայր դնել մանդատը, ասել էր՝ «2026-ին իշխանությունը փոխվելու ա, խի՞ եմ ես մանդատս վայր դնում»։ Այսօր, սակայն, հայտնի դարձավ, որ նա վայր է դնում պատգամավորական մանդատը։
«Այս պարտություններն առանց այն էլ հոգեբանական ծանր հարված են հասցրել պետական կառավարման համակարգին։ Ակնհայտ է, որ եթե Գյումրիում, Փարաքարում ու նաև Երևանում ՔՊ-ն պարտվում է, ապա այս տեմպերով շատ դժվար, եթե չասենք՝ անհնար կլինի ՔՊ-ի համար հաղթելը 2026թ․-ին։ Ու երբ այս պահին ինքդ ես ասում՝ այո, ինչու 1 տարվա համար մանդատ դնեմ, մեկ է՝ հեռանալու եմ, ստացվում է, որ մեսիջ ես ուղարկում ամբողջ կուսակցական ապարատին»,- կարծում է Բադալյանը։
Քաղտեխնոլոգի կարծիքով՝ խնդիրն այստեղ ոչ թե բարոյականությունն է կամ Վիլեն Գաբրիելյանի պահվածքը, այլ արտասանված այդ մեկ նախադասությունը, որը պարզապես տեղին ու ժամանակին չէր։ Այլապես շատ ավելի վատ պահվածքով աչքի ընկած պատգամավորներ ու գործիչներ կան, որոնք շարունակում են պաշտոնավարել։
«Եթե այդ արտահայտությունը լիներ մեկ ամիս առաջ կամ մեկ ամիս հետո, միգուցե այդքան ցավագին չհնչեր։ Բայց դա արվեց Գյումրիում և այն ժամանակ, երբ արդեն հայտնի էր՝ որոշակի խնդիրներ կային»,- նշեց Բադալյանը։
Քաղտեխնոլոգը նաև անդրադարձել է Վիլեն Գաբրիելյանի այն հայտարարությանը, որ նա ինքնառաջադրվելու է ՔՊ վարչության անդամի առաջիկա ընտրություններում, և որ կուսակցությունը լրջագույն առողջացման և կերպարանափոխման կարիք ունի։ Ըստ Բադալյանի՝ սրանով Գաբրիելյանը միանգամից իրենից հեռացնում է հնարավոր քաղաքական հարվածները՝ ասելով, որ ինքը չի մեղավոր կուսակցության ցածր վարկանիշ ունենալու համար։
ԱԺ նախագահը ստացել է Վիլեն Գաբրիելյանի՝ մանդատը վայր դնելու դիմումը
«Երբ ասում ես՝ այս կառույցն առողջացման կարիք ունի, նշանակում է՝ կառույցը, այս դեպքում՝ կուսակցությունը, հիվանդ է։ Իսկ այդ առողջացումը պետք է իրականացնի նոր մարդ»,- ասում է Բադալյանը։
Քաղտեխնոլոգի խոսքով՝ նա, ըստ էության, կուսակցության վերակառուցման հայտ է ներկայացնում, բայց հարց է՝ կհաջողի այս գործում, թե ոչ։
«Բացի այն, որ հարց է՝ կողմնակիցներ ձեռք կբերի, թե ոչ, կան կուսակցություններ, օրինակ՝ «Քաղաքացիական պայմանագիրը», այնքան ծանր վիճակում է, որ առողջացման միակ տարբերակն ամբողջ վարչության փոփոխությունն է, իշխանությունը փոխելը, նոր կերպարով ու գաղափարախոսությամբ հասարակությանը ներկայանալը»,- նշում է Բադալյանը։
Այստեղ էլ, ըստ նրա, լուրջ խնդիրներ կան, քանի որ ՔՊ-ն «լիդերային կուսակցություն է», համախմբած է մեկ առաջնորդի շուրջ։ Շեշտում է՝ սա նաև այն կուսակցությունն է, որ Արցախի Հանրապետությունն է ոչնչացրել, և հարց է՝ կկարողանա՞ արդյոք այս փոփոխություններով վստահության քվե շահել։
Այն, որ ՔՊ-ն ընտրություններից առաջ ռեբրենդինգ կիրականացնի, Բադալյանը քիչ հավանական է համարում։ Դրա համար նաև առաջնորդի ռեբրենդինգ պիտի լինի, ինչն այս փուլում հաստատ չի իրականացվելու։
Հիշեցնենք` Գյումրիում մարտի 30–ին` ավագանու ընտրությունների օրը, միջադեպ է տեղի ունեցել ընտրությունները լուսաբանող լրագրողների և ենթադդրաբար ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի միջև։ Լրագրողներից մեկի հարցին` եթե ՔՊ–ի թեկնածու Սարիկ Մինասյանը պարտվի, շա՞տ կտխրեք, Վիլեն Գաբրիելյանը պատասխանել է` կուրախանամ։
Ավելի ուշ նա հայհոյել է լրագրողներից մեկին, վիճաբանություն է սկսվել։ Ապա լրագրողներից մեկի պահանջին, թե հայհոյելու համար ներողություն խնդրեք և մանդատը վայր դրեք, Գաբրիելյանը ասել է. «Մեկ է` 2026-ին իշխանությունը փոխվելու ա, խի՞ եմ ես մանդատս հիմա վայր դնում»։
Հավելենք՝ նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է 2013 թվականից։
Լրահոս
0