https://arm.sputniknews.ru/20250401/berliny-nervoghutjun-e-khndrel-baqvic-arcakhi-drvoshvov-grarman-hamar-ev-heracrel-ajn-87368705.html
Բեռլինը ներողություն է խնդրել Բաքվից Արցախի դրոշով գրառման համար և հեռացրել այն
Բեռլինը ներողություն է խնդրել Բաքվից Արցախի դրոշով գրառման համար և հեռացրել այն
Sputnik Արմենիա
Գերմանիայի պետքարտուղար Դյորթե Դինգերը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևին նամակ է հղել։ 01.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-01T10:36+0400
2025-04-01T10:36+0400
2025-04-01T12:33+0400
արցախ
դրոշ
գերմանիա
«շտայնմայերի բանաձև»
ֆրանկ–վալտեր շտայնմայեր
բեռլին
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48221848_0:165:2687:1676_1920x0_80_0_0_6822eb81e534ff004365311ee3fbd8c7.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Գերմանիան ներողություն է խնդրել Ադրբեջանից արցախահայերի վերաբերյալ գրառում անելու, դրան կից Արցախի դրոշի նկարը տեղադրելու համար, ու հեռացրել է գրառումը։ Այս մասին տեղեկանում ենք Գերմանիայի պետքարտուղար Դյորթե Դինգերի կողմից Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևին ուղղված նամակից։Ավելի վաղ հայտնել էինք, որ տարածաշրջանային այցով Երևանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն սոցիալական ցանցերում լուսանկար է հրապարակել Արցախի դրոշով և անդրադարձել արցախահայության թեմային։ Հրապարակմանը կից տեքստում նախագահը նշել է, որ Լեռնային Ղարաբաղը բնակեցված էր հիմնականում հայերով։ Որոշ ժամանակ անց Ադրբեջանի ԱԳՆ է հրավիրվել այդ երկրի դեսպան Ռալֆ Հորլեմանը, որին «խիստ բողոք» են հայտնել Շտայնմայերի գրառման համար։Հիշեցնենք, որ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Հայաստան է ժամանել մարտի 30-ին։ Տարածաշրջանային այցի շրջանակում նա ՀՀ–ից կմեկնի Ադրբեջան։ Նա ՀՀ–ում հանդիպել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Գերմանական պատվիրակության այցի շրջանանկում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Կլաուդիա Բուշը երկու երկրների միջև ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել:
գերմանիա
բեռլին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48221848_117:0:2570:1840_1920x0_80_0_0_5e2137d19df1bcee49a0fa72b4e90727.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, դրոշ, գերմանիա, «շտայնմայերի բանաձև», ֆրանկ–վալտեր շտայնմայեր, բեռլին, հայաստան
արցախ, դրոշ, գերմանիա, «շտայնմայերի բանաձև», ֆրանկ–վալտեր շտայնմայեր, բեռլին, հայաստան
Բեռլինը ներողություն է խնդրել Բաքվից Արցախի դրոշով գրառման համար և հեռացրել այն
10:36 01.04.2025 (Թարմացված է: 12:33 01.04.2025) Գերմանիայի պետքարտուղար Դյորթե Դինգերը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևին նամակ է հղել։
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Գերմանիան ներողություն է խնդրել Ադրբեջանից արցախահայերի վերաբերյալ գրառում անելու, դրան կից Արցախի դրոշի նկարը տեղադրելու համար, ու հեռացրել է գրառումը։ Այս մասին տեղեկանում ենք Գերմանիայի պետքարտուղար Դյորթե Դինգերի կողմից Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևին ուղղված նամակից։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ տարածաշրջանային այցով Երևանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն սոցիալական ցանցերում լուսանկար է հրապարակել Արցախի դրոշով և անդրադարձել արցախահայության թեմային։ Հրապարակմանը կից տեքստում նախագահը նշել է, որ Լեռնային Ղարաբաղը բնակեցված էր հիմնականում հայերով։ Որոշ ժամանակ անց Ադրբեջանի ԱԳՆ է հրավիրվել այդ երկրի դեսպան Ռալֆ Հորլեմանը, որին «խիստ բողոք» են հայտնել Շտայնմայերի գրառման համար։
«Դաշնային նախագահի սոցիալական ցանցերում կարճ ժամանակով հրապարակվել են դրոշի սխալ նկար և ուղեկցող տեքստ։ Սխալը հայտնաբերելուց հետո համապատասխան հաղորդագրությունն անմիջապես ջնջվեց։ Գրառումը հրապարակվել է տեխնիկական սխալի արդյունքում և որևէ նշանակություն չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ Գերմանիայի հայտնի դիրքորոշման շրջանակներում: Ես շատ վշտացած եմ տեղի ունեցած սխալից և կցանկանայի անկեղծ ներողություն խնդրել այդ հրապարակման համար»,– գրված է նամակում։
Հիշեցնենք, որ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Հայաստան է ժամանել մարտի 30-ին։ Տարածաշրջանային այցի շրջանակում նա ՀՀ–ից կմեկնի Ադրբեջան։
Նա ՀՀ–ում հանդիպել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Գերմանական պատվիրակության այցի շրջանանկում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Կլաուդիա Բուշը երկու երկրների միջև ֆինանսական համագործակցության մասին
համաձայնագիր են ստորագրել: