00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
14:41
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
7 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
2 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Եթեր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:27
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ում նվազագույն կենսաթոշակը պարենային զամբյուղը գերազանցում է շուրջ 9,26 %-ով. նախարար

© Sputnik / Diana AtoyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 31.03.2025
Բաժանորդագրվել
Նախարարի խոսքով` բանկային քարտով ստացող կենսաթոշակառուների և նպաստառուների թիվը 2024 թ. կազմել է ավելի քան 577 հազար։
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. ՀՀ–ում նվազագույն կենսաթոշակը պարենային զամբյուղը գերազանցում է շուրջ 9,26 %-ով։ Այդ մասին ՀՀ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Նշենք, որ մարտի 26–ին ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ մերժեց «Հայաստան» խմբակցության նախաձեռնած «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխությունները։ «Հայաստան» խմբակցությունն առաջարկում էր արձանագրել, որ կառավարությունը 2021–2026 թթ. իր ծրագրում խոստացել է, որ նվազագույն կենսաթոշակը կդարձնի նվազագույն պարենային զամբյուղից բարձր, բայց 2024 թվականի 4–րդ եռամսյակից դա արդեն այդպես չէ. նվազագույն կենսաթոշակը կազմում է 36 հազար դրամ, իսկ նվազագույն պարենային զամբյուղը՝ մոտ 36,7 հազար դրամ: Հայաստանում միջին կենսաթոշակը 2025 թվականին, ըստ աշխատանքի նախարարության հաշվարկների, կազմում է ավելի քան 49 հազար դրամ, մինչդեռ նվազագույն սպառողական զամբյուղը գնահատվում է 75,8 հազար դրամ։
Նախարար հանձնաժողովին ներկայացրեց ՀՀ կառավարության ծրագրի(2021-2026 թթ.) 2024 թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։
«Ինչպես 2023 թ., այնպես էլ 2024 թ. գերազանցվել է պարենային զամբյուղի համար նախանշված թիրախը՝ 2024 թ. 4-րդ եռամսյակի ցուցանիշով նվազագույն կենսաթոշակը գերազանցում է պարենային զամբյուղը շուրջ 9,26 %-ով»,– հայտարարեց նախարարը։
Նա վերահաստատեց, որ ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրով կենսաթոշակային ոլորտում թիրախավորվել է միջին կենսաթոշակը համապատասխանեցնել նվազագույն սպառողական զամբյուղին։
Անդրադառնալով անկանխիկ վճարումների դեպքում կենսաթոշակառուներին և նպաստառուներին հետվճար տրամադրելու միջոցառմանը` Մկրտչյանը նշեց, որ 2024 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ հետվճար է հաշվարկվել 289 813 շահառուի, իսկ մեկ շահառուի գծով ամսական միջին հետվճարի չափը կազմել է 3 596 դրամ (2023 թ. միջին ամսական հետվճարի չափը կազմել է 3 295 դրամ):
Նրա խոսքով` միջոցառման մեկնարկից մինչև 2024 թ. դեկտեմբերը ներառյալ ծրագրով անկանխիկ գործարքների ծավալը կազմել է շուրջ 184,4 մլրդ դրամ (2023 թ. այն կազմել է շուրջ 69,7 մլրդ դրամ), իսկ շահառուներին վճարված ընդհանուր հետվճարի ծավալը կազմել է շուրջ 16,5 մլրդ դրամ (2023 թ. այն կազմել է շուրջ 5 մլրդ դրամ):
Եթե պաշտոնյայի ձախ ձեռքն էլ կտրենք, իրադրությունը չի փոխվի. Փաշինյանը` թոշակների մասին
Նախարարը նշեց, որ բանկային քարտով ստացող կենսաթոշակառուների և նպաստառուների թիվը 2024 թ. կազմել է ավելի քան 577 հազար։ Սա այն դեպքում, երբ հետվճար տրամադրելու միջոցառման մեկնարկի պահին նրանց թիվը կազմել էր շուրջ 390 հազար։
Նշենք, որ անկանխիկ վճարումների դեպքում կենսաթոշակառուներին և նպաստառուներին հետվճարը, եթե նախկինում կազմում էր 10 %, ապա հիմա սահմանվել է 12 %–ը, իսկ հետվճարի առավելագույն չափը 5 000 դրամից դարձել է 6 000 դրամ։
Լրահոս
0