https://arm.sputniknews.ru/20250326/hh-azgajin-zhvoghvovn-arajin-yntercmamb-merzhec-kensatvoshakneri-bardzracman-masin-nakhagitsy-87159183.html
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ մերժեց կենսաթոշակների բարձրացման մասին նախագիծը
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ մերժեց կենսաթոշակների բարձրացման մասին նախագիծը
Sputnik Արմենիա
Հայաստանում միջին կենսաթոշակը 2025 թվականին կազմում է ավելի քան 49 հազար դրամ, մինչդեռ նվազագույն սպառողական զամբյուղը գնահատվում է 75,8 հազար դրամ։ 26.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-26T10:57+0400
2025-03-26T10:57+0400
2025-03-26T12:18+0400
հայաստան
թոշակ
աժ (ազգային ժողով)
արծվիկ մինասյան
արթուր խաչատրյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/19/42451135_0:167:1600:1067_1920x0_80_0_0_02db9d1ce4fd9944eb11569ca75408a8.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ մերժեց «Հայաստան» խմբակցության նախաձեռնած «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխությունները։ Նախագիծը մերժվեց 32 կողմ, 58 դեմ, 1 ձեռնպահ ձայներով։Մինչ քվեարկությունը բուռն բանավեճ տեղի ունեցավ ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև։ ՔՊ պատգամավորներն ընդդիմությանը մեղադրեցին պոպուլիստական նախագծի համար, իսկ ընդդիմությունն իր հերթին հայտարարեց, որ իշխանությունը սխալ թվերով փորձում է մանիպուլյացիաներ անել` մոլորեցնելով հանրությանը։«Հայաստան» խմբակցությունն առաջարկում էր արձանագրել, որ 2026 թվականի հունվարի 1–ից նվազագույն կենսաթոշակը չպետք է ցածր լինի պարենային զամբյուղի արժեքից, իսկ միջին կենսաթոշակը չպետք է ցածր լինի սպառողական զամբյուղից (որը ներառում է նաև ոչ պարենային ապրանքներ և կոմունալ ծառայություններ)։Ամեն ամսվա սկզբին խանութներում օրը 3 անգամ գնապիտակ է փոխվում. Սարգսյանը` գնաճի մասինՕրինագծի համահեղինակ, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը երեկ նախագծի քննարկման ժամանակ նշեց, որ կառավարությունը 2021–2026 թթ. իր ծրագրում խոստացել է, որ նվազագույն կենսաթոշակը կդարձնի նվազագույն պարենային զամբյուղից բարձր, բայց 2024 թվականի 4–որդ եռամսյակից դա արդեն այդպես չէ. նվազագույն կենսաթոշակը կազմում է 36 հազար դրամ, իսկ նվազագույն պարենային զամբյուղը՝ մոտ 36,7 հազար դրամ:Հայաստանում միջին կենսաթոշակը 2025 թվականին, ըստ աշխատանքի նախարարության հաշվարկների, կազմում է ավելի քան 49 հազար դրամ, մինչդեռ նվազագույն սպառողական զամբյուղը գնահատվում է 75,8 հազար դրամ։«Կառավարությունը խուսափում է կենսաթոշակը սպառողական զամբյուղին համապատասխան ինդեքսավորելու պարտավորությունից, և այդ նպատակը թողնում է միայն դեկլարատիվ մակարդակում՝ իր ծրագրում, որը չիրականացնելու համար որևէ պատասխանատվություն չի կրելու»,– քննարկումների ժամանակ հայտարարեց խմբակցության մեկ այլ պատգամավոր Արթուր Խաչատրյանը:Նշենք, որ Հայաստանում պաշտոնապես նվազագույն սպառողական զամբյուղը մինչ օրս չի հաշվարկվում. եղած բոլոր հաշվարները ոչ պաշտոնական բնույթ են կրում, այսինքն՝ կառավարությանը չեն պարտավորեցնում ինդեքսավորել թոշակներն ու նպաստները։«Միասին» շարժումն առաջարկում է արցախցիների սոցիալական պաշտպանության հիմնադրամ ստեղծել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/19/42451135_115:0:1538:1067_1920x0_80_0_0_f76362005be9b4fb4512ceb81a3e7ac5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, թոշակ, աժ (ազգային ժողով), արծվիկ մինասյան, արթուր խաչատրյան
հայաստան, թոշակ, աժ (ազգային ժողով), արծվիկ մինասյան, արթուր խաչատրյան
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ մերժեց կենսաթոշակների բարձրացման մասին նախագիծը
10:57 26.03.2025 (Թարմացված է: 12:18 26.03.2025) Հայաստանում միջին կենսաթոշակը 2025 թվականին կազմում է ավելի քան 49 հազար դրամ, մինչդեռ նվազագույն սպառողական զամբյուղը գնահատվում է 75,8 հազար դրամ։
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ մերժեց «Հայաստան» խմբակցության նախաձեռնած «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխությունները։ Նախագիծը մերժվեց 32 կողմ, 58 դեմ, 1 ձեռնպահ ձայներով։
Մինչ քվեարկությունը բուռն բանավեճ տեղի ունեցավ ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև։ ՔՊ պատգամավորներն ընդդիմությանը մեղադրեցին պոպուլիստական նախագծի համար, իսկ ընդդիմությունն իր հերթին հայտարարեց, որ իշխանությունը սխալ թվերով փորձում է մանիպուլյացիաներ անել` մոլորեցնելով հանրությանը։
«Հայաստան» խմբակցությունն առաջարկում էր արձանագրել, որ 2026 թվականի հունվարի 1–ից նվազագույն կենսաթոշակը չպետք է ցածր լինի պարենային զամբյուղի արժեքից, իսկ միջին կենսաթոշակը չպետք է ցածր լինի սպառողական զամբյուղից (որը ներառում է նաև ոչ պարենային ապրանքներ և կոմունալ ծառայություններ)։
Օրինագծի համահեղինակ, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը երեկ նախագծի քննարկման ժամանակ նշեց, որ կառավարությունը 2021–2026 թթ. իր ծրագրում խոստացել է, որ նվազագույն կենսաթոշակը կդարձնի նվազագույն պարենային զամբյուղից բարձր, բայց 2024 թվականի 4–որդ եռամսյակից դա արդեն այդպես չէ. նվազագույն կենսաթոշակը կազմում է 36 հազար դրամ, իսկ նվազագույն պարենային զամբյուղը՝ մոտ 36,7 հազար դրամ:
Հայաստանում միջին կենսաթոշակը 2025 թվականին, ըստ աշխատանքի նախարարության հաշվարկների, կազմում է ավելի քան 49 հազար դրամ, մինչդեռ նվազագույն սպառողական զամբյուղը գնահատվում է 75,8 հազար դրամ։
«Կառավարությունը խուսափում է կենսաթոշակը սպառողական զամբյուղին համապատասխան ինդեքսավորելու պարտավորությունից, և այդ նպատակը թողնում է միայն դեկլարատիվ մակարդակում՝ իր ծրագրում, որը չիրականացնելու համար որևէ պատասխանատվություն չի կրելու»,– քննարկումների ժամանակ հայտարարեց խմբակցության մեկ այլ պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Նշենք, որ Հայաստանում պաշտոնապես նվազագույն սպառողական զամբյուղը մինչ օրս չի հաշվարկվում. եղած բոլոր հաշվարները ոչ պաշտոնական բնույթ են կրում, այսինքն՝ կառավարությանը չեն պարտավորեցնում ինդեքսավորել թոշակներն ու նպաստները։