https://arm.sputniknews.ru/20250331/hajastany-emum-aneliq-chuni-ara-abrahamjany-khndirner-e-tesnum-87341486.html
Հայաստանը ԵՄ–ում անելիք չունի. Արա Աբրահամյանը խնդիրներ է տեսնում
Հայաստանը ԵՄ–ում անելիք չունի. Արա Աբրահամյանը խնդիրներ է տեսնում
Sputnik Արմենիա
Ռուսաստանի հայերի միության նախագահը խոսել է ՌԴ–ի հետ համագործակցության կարևորության մասին։ 31.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-31T13:39+0400
2025-03-31T13:39+0400
2025-03-31T13:40+0400
հայաստան
եվրամիություն
արա աբրահամյան
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/1f/87331624_0:83:1600:983_1920x0_80_0_0_4637cd706cfe3e1334470e6108714921.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունը Եվրոպական միությունում անելիք չունի։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում այս հայտարարությունն արեց Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) նախագահ Արա Աբրահամյանը։Հայաստանի ԱԺ–ն մարտի 26-ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը:Հիշեցնենք` հունվարի 9-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց արևմտամետ ուժերի օրենսդրական նախաձեռնությանը՝ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ որոշումը բառի բուն իմաստով ԵՄ անդամակցություն չի նշանակում. անդամակցության հարցը պետք է որոշվի հանրաքվեով, մինչ այդ Հայաստանը դեռ որոշակի գործողությունների ճանապարհային քարտեզ պետք է մշակի։ Ավելի ուշ նա հայտարարեց, որ Հայաստանն իրեն վատ չի զգում ԵԱՏՄ-ում, շահագրգռված է Իրանի հետ մեր հարաբերությունները խորացնելու և զարգացնելու հարցում, սակայն մյուս կողմից չի կարող չնկատել ժողովրդի առնվազն որոշակի ու շատ շոշափելի հատվածների ձգտումները` ՀՀ ապագայի համար ձևավորել ընտրանքներ։Մեկնաբանելով Հայաստանի կառավարության որոշումը՝ Կրեմլում հայտարարեցին, որ անհնար է միաժամանակ լինել Եվրասիական տնտեսական միության և ԵՄ անդամ: ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Եվրամիությունն ու Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) անհամատեղելի են, Ռուսաստանը օրինագծի քննարկումը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբ, և Հայաստանի որոշումը նա համեմատեց «Տիտանիկի» տոմս գնելու հետ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/1f/87331624_90:0:1510:1065_1920x0_80_0_0_99f1b685167bc7343e2fb935bf774416.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եվրամիություն, արա աբրահամյան, ռուսաստան
հայաստան, եվրամիություն, արա աբրահամյան, ռուսաստան
Հայաստանը ԵՄ–ում անելիք չունի. Արա Աբրահամյանը խնդիրներ է տեսնում
13:39 31.03.2025 (Թարմացված է: 13:40 31.03.2025) Ռուսաստանի հայերի միության նախագահը խոսել է ՌԴ–ի հետ համագործակցության կարևորության մասին։
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունը Եվրոպական միությունում անելիք չունի։
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում այս հայտարարությունն արեց Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) նախագահ Արա Աբրահամյանը։
Հայաստանի ԱԺ–ն մարտի 26-ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ
ընդունեց ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը:
«Գնանք ԵՄ` ի՞նչ անենք, ո՞վ է մեզ այնտեղ սպասում։ ՌԴ–ի հետ ապրանքաշրջանառությունը 12 միլիարդի է հասնում, ու այդ երկրի հետ խնդիրներ ունենալու դեպքում ցորենի ներկրման, գազի մատակարարման խնդիրներ կլինեն։ Այդպիսով կկանգնենք ճգնաժամի առաջ։ Ասում են` Իրանից գազը կբերենք, դեմ չեմ, բայց մենք պետք է խողովակ ունենանք, ժամանակ է պետք, այսինքն` նախօրոք ամեն ինչի մասին մտածել»,– ասաց Աբրահամյանը։
Հիշեցնենք` հունվարի 9-ին
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց արևմտամետ ուժերի օրենսդրական նախաձեռնությանը՝ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ որոշումը բառի բուն իմաստով ԵՄ անդամակցություն չի նշանակում. անդամակցության հարցը պետք է որոշվի հանրաքվեով, մինչ այդ Հայաստանը դեռ որոշակի գործողությունների ճանապարհային քարտեզ պետք է մշակի։ Ավելի ուշ նա
հայտարարեց, որ Հայաստանն իրեն վատ չի զգում ԵԱՏՄ-ում, շահագրգռված է Իրանի հետ մեր հարաբերությունները խորացնելու և զարգացնելու հարցում, սակայն մյուս կողմից չի կարող չնկատել ժողովրդի առնվազն որոշակի ու շատ շոշափելի հատվածների ձգտումները` ՀՀ ապագայի համար ձևավորել ընտրանքներ։
Մեկնաբանելով Հայաստանի կառավարության որոշումը՝ Կրեմլում հայտարարեցին, որ անհնար է միաժամանակ լինել Եվրասիական տնտեսական միության և ԵՄ անդամ: ՌԴ փոխվարչապետ
Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Եվրամիությունն ու Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) անհամատեղելի են, Ռուսաստանը օրինագծի քննարկումը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբ, և Հայաստանի որոշումը նա համեմատեց «Տիտանիկի» տոմս գնելու հետ։