https://arm.sputniknews.ru/20250331/3-tari-qimiakan-njutervov-pajqarel-enq-erevani-hin-tsareri-hamar-ardjunq-chi-eghel-begvojan-87334286.html
3 տարի քիմիական նյութերով պայքարել ենք Երևանի հին ծառերի համար, արդյունք չի եղել. Բեգոյան
3 տարի քիմիական նյութերով պայքարել ենք Երևանի հին ծառերի համար, արդյունք չի եղել. Բեգոյան
Sputnik Արմենիա
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ–ի տնօրենը բացատրում է փոխարինված ծառատեսակների` գնդաձև կատալպաների նշանակությունը։ 31.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-31T12:33+0400
2025-03-31T12:33+0400
2025-03-31T12:33+0400
հայաստան
երևան
ծառ
արմեն բեգոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/17/57127821_0:36:1600:936_1920x0_80_0_0_23acaf90ef0203c53e311ea184e9c4f8.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Երևանի կենտրոնում ծառերի մասսայական փոխարինումը խիստ անհրաժեշտ է, քանի որ անգամ քիմիական պայքարն արդյունք չի տվել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ–ի տնօրեն Արմեն Բեգոյանը։ՀՈԱԿ–ի աշխատակիցները վերջին մի քանի օրերին հատում են Երևանի Թումանյան, Բյուզանդ և Մելիք Ադամյան փողոցների ծառերը` դրանք նոր տեսակներով փոխարինելու համար։ Ավելի վաղ Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, բժշկական գիտությունների թեկնածու, միջազգային փորձագետ Քրիստինե Վարդանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ Կենտրոն վարչական շրջանում առանց որևէ փորձաքննություն իրականացնելու միաժամանակ հատվում են բոլոր ծառերը, ինչը անվերականգնելի վնաս է հասցնում քաղաքի բնաէկոլոգիական կմախքին։Նրա խոսքով` փոխարինված ծառատեսակների` գնդաձև կատալպաների նշանակությունը քաղաքային կանաչապատման մեջ ստվերի ստեղծումն է, օդում փոշու մասնիկների կլանումը, նաև հարմարավետ միջավայր ստեղծելը։«Տնկվել են 15 տարեկան կատալպաներ, բնի` 25-30 սմ հաստությամբ բավականին մեծ ծառեր են։ Երբ այս տարի սկսվի ծառերի վեգետացիան, տերևներ արձակեն, սաղարթը ներկայիս սաղարթից 3 անգամ մեծ կլինի։ Այժմ սաղարթն էտված է»,– ասաց նա։Նշենք, որ այդ ծառերից յուրաքանչյուրը Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել 100-110 000 դրամով։ Ընդհանուր առմամբ գնվել է 100 հատ 15 տարեկան գնդաձև կատալպա։Ավելի վաղ Բեգոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ Երևանում կանաչապատ տարածքները բարելավելու և ավելացնելու համար մոտ ապագայում տարբեր ծրագրեր են իրականացվելու. նախատեսվում է շուրջ 8 հա այգի ու պուրակ ստեղծել։ Նա ընդգծել էր, որ դա կօգնի լուծել օդի աղտոտվածության խնդիրները և զգալիորեն նվազեցնել փոշու կոնցենտրացիան Երևանի կենտրոնում, որն ամբողջ տարվա ընթացքում գերազանցել է սահմանային ցուցանիշը։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/17/57127821_69:0:1489:1065_1920x0_80_0_0_757d115fa7fcc9e53a3c529199db52f6.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, ծառ, արմեն բեգոյան
հայաստան, երևան, ծառ, արմեն բեգոյան
3 տարի քիմիական նյութերով պայքարել ենք Երևանի հին ծառերի համար, արդյունք չի եղել. Բեգոյան
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ–ի տնօրենը բացատրում է փոխարինված ծառատեսակների` գնդաձև կատալպաների նշանակությունը։
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Երևանի կենտրոնում ծառերի մասսայական փոխարինումը խիստ անհրաժեշտ է, քանի որ անգամ քիմիական պայքարն արդյունք չի տվել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ–ի տնօրեն Արմեն Բեգոյանը։
ՀՈԱԿ–ի աշխատակիցները վերջին մի քանի օրերին հատում են Երևանի Թումանյան, Բյուզանդ և Մելիք Ադամյան փողոցների ծառերը` դրանք նոր տեսակներով փոխարինելու համար։ Ավելի վաղ Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, բժշկական գիտությունների թեկնածու, միջազգային փորձագետ Քրիստինե Վարդանյանը
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ Կենտրոն վարչական շրջանում առանց որևէ փորձաքննություն իրականացնելու միաժամանակ հատվում են բոլոր ծառերը, ինչը անվերականգնելի վնաս է հասցնում քաղաքի բնաէկոլոգիական կմախքին։
«Թեղիների կյանքի տևողությունն ավարտվել է։ Ցավոք սրտի, նախորդ դարի 40-50–ական թվականներին տնկվել են և՛ արժեքավոր ծառատեսակներ` կաղնի, սոսի, որոնց կյանքի տևողությունը մի քանի հարյուր տարի է, և՛ էժանագին ծառատեսակներ` կանաչապատման խնդիրներին արագ լուծումներ տալու համար։ Թեղիների, բարդիների կյանքը բավականին կարճ է` 40-50 տարի։ Տեսնում եք` ինչ վիճակում են բարդիները, ոնց են տապալվում, թեղիեներն էլ արդեն փտած են, ծեր են։ Մենք ասում ենք` այդ ծառերը ոջլոտ են` վնասատուներով պատված, մեզ ասում են` բուժեք։ Ո՛չ, հարգելի քաղաքացիներ, բուժել հնարավոր չէ։ Գրեթե 3 տարի փորձել ենք քիմիական պայքարի միջոցներով խնդրին լուծում տալ , բայց արդյունք չենք արձանագրել։ Դժվար էլ արձանագրեինք, քանի որ այդ ծառերն ապրել են իրենց կյանքը»,– Sputnik Արմենիային ասաց Բեգոյանը։
Նրա խոսքով` փոխարինված ծառատեսակների` գնդաձև կատալպաների նշանակությունը քաղաքային կանաչապատման մեջ ստվերի ստեղծումն է, օդում փոշու մասնիկների կլանումը, նաև հարմարավետ միջավայր ստեղծելը։
«Տնկվել են 15 տարեկան կատալպաներ, բնի` 25-30 սմ հաստությամբ բավականին մեծ ծառեր են։ Երբ այս տարի սկսվի ծառերի վեգետացիան, տերևներ արձակեն, սաղարթը ներկայիս սաղարթից 3 անգամ մեծ կլինի։ Այժմ սաղարթն էտված է»,– ասաց նա։
Նշենք, որ այդ ծառերից յուրաքանչյուրը Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել 100-110 000 դրամով։ Ընդհանուր առմամբ գնվել է 100 հատ 15 տարեկան գնդաձև կատալպա։
Ավելի վաղ Բեգոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ Երևանում կանաչապատ տարածքները բարելավելու և ավելացնելու համար մոտ ապագայում տարբեր ծրագրեր են իրականացվելու. նախատեսվում է շուրջ 8 հա այգի ու պուրակ ստեղծել։ Նա ընդգծել էր, որ դա կօգնի լուծել օդի աղտոտվածության խնդիրները և զգալիորեն նվազեցնել փոշու կոնցենտրացիան Երևանի կենտրոնում, որն ամբողջ տարվա ընթացքում գերազանցել է սահմանային ցուցանիշը։