00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
14:09
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Եթեր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանը պատասխան նամակով մերժել է ուղիղ բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ. Փեզեշքիան

© Sputnik / Кристина Кормилицына / Անցնել մեդիապահոց Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը
 Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը - Sputnik Արմենիա, 1920, 30.03.2025
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Թեհրանը պատասխանել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ նախագահի նամակին:
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված պատասխան նամակում Իրանը մերժել է միջուկային ծրագրի շուրջ Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցությունների անցկացումը: Բանակցություններ հնարավոր են միայն երրորդ երկրների միջնորդությամբ։ Այս մասին, IRNA-ի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Մարտի 27-ին Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Աբբաս Արաղչին հայտնել էր, որ Թեհրանը պատասխանել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ նախագահի նամակին:
«Չնայած երկու երկրների միջև ուղիղ բանակցությունների հարցը նամակով մերժվելու հանգամանքին, նույն նամակով հայտնել ենք, որ միջնորդավորված բանակցությունների հնարավորություն կա։ Ընդգծվել է, որ Իրանը երբեք չի խուսափել բանակցություններից, և միայն պարտավորությունների խախտումն է (Վաշինգտոնի կողմից – խմբ.) առաջացրել խնդիրներ, որոնք պետք է անպայման վերացվեն, իսկ վստահությունը (ԱՄՆ-ի նկատմամբ – խմբ.)`վերականգնվի։ ԱՄՆ-ի հենց նման պահվածքը կորոշի բանակցությունների հետագա ուղին», - նշել է Փեզեշքիանը։
Մարտի սկզբին Թրամփը հայտարարել էր, որ նամակ է ուղարկել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին, որում նշել է իրանական միջուկային ծրագրի հարցով Թեհրանի հետ գործարք կնքելու իր նախընտրությունը: Ավելի ուշ ԱՄՆ նախագահը հայտնել էր, որ Վաշինգտոնը դիտարկում է Իրանի միջուկային հարցի լուծման երկու հնարավոր ուղի՝ ռազմական կամ դիվանագիտական՝ ընդգծելով, որ նախապատվությունը տալիս է բանակցություններին:
2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք կնքեցին, որը ենթադրում էր Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու դիմաց պատժամիջոցների վերացում: Թրամփի նախորդ նախագահության օրոք՝ 2018 թվականի մայիսին, ԱՄՆ-ն դուրս եկավ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները: Ի պատասխան՝ Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով, մասնավորապես, միջուկային հետազոտությունների սահմանափակումներից և ուրանի հարստացման ծրագրից:
Լրահոս
0