https://arm.sputniknews.ru/20250330/tarber-atvorner-pvokhel-em-bajc-ajnpisinn-em-inchpisin-kam-sarik-minasjany-vstah-e-khaghti-87303115.html
Տարբեր աթոռներ փոխել եմ, բայց այնպիսինն եմ, ինչպիսին կամ. Սարիկ Մինասյանը վստահ է` կհաղթի
Տարբեր աթոռներ փոխել եմ, բայց այնպիսինն եմ, ինչպիսին կամ. Սարիկ Մինասյանը վստահ է` կհաղթի
Sputnik Արմենիա
ՔՊ թեկնածուն հայտարարեց նաև, որ որդուն է խոսք տվել, որ իր հաղթանակի դեպքում ունենալու են զարգացող Գյումրի, համերաշխ հասարակություն։ 30.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-30T11:24+0400
2025-03-30T11:24+0400
2025-03-30T11:40+0400
գյումրի
տիմ ընտրություններ
սարիկ մինասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/1e/87302637_0:0:1252:704_1920x0_80_0_0_38b28dac6bce7d565ddf08147d3544cd.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ, Գյումրու քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը վստահ է, որ կարողանալու է հավաքել 50+1 ձայն և հաղթելու է ընտրություններին։ Այդ մասին նա ասաց ընտրություն կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում։«Վաղը կգաք շնորհավորելու, հանգիստ կնստենք բոլորիդ հետ հետաքրքիր զրույց կունենանք»,–ասաց նա։Ըստ Մինասյանի` գյումրեցին հստակ իր քվեն տալու հանուն զարգացող Գյումրիի և ապագա 5 տարիներին զարգացող Գյումրի տեսնելու, համերաշխ քաղաք ունենալու համար։Լրագրողների դիտարկմանը, որ Մինասյանը տարբեր տարիների տարբեր աթոռներ է զբաղեցրել ու հիմա շատ է փոխվել, նա վստահաբար հայտարարեց. «Տարբեր աթոռներ փոխել եմ, բայց ես այնպիսին եմ, ինչպիսին կամ, գյումրեցիներն ինձ ճանաչում են։ Որևէ աթոռ, որևէ պաշտոն, որևէ այլ բան կյանքում ինձ չի փոխի։ Ես իմ որդուն եմ խոսք տվել, որ մենք ունենալու ենք զարգացող Գյումրի, համերաշխ հասարակություն»։Հիշեցնենք` Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինքի» 14 անդամները 2024 թ. հոկտեմբերին վայր դրեցին իրենց մանդատները։ Նրանց թվում էր նաև քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։ Դրանից հետո ինքնաբացարկ հայտնեցին նաև դաշինքի ցուցակի բոլոր ներկայացուցիչները։Դեկտեմբերին անցկացված նախնական ընտրությունների արդյունքում քաղաքապետի պաշտոնակատար դարձավ Սարիկ Մինասյանը։Ավագանու մանդատը պահելու եմ, եթե անգամ քաղաքապետ չընտրվեմ. Ռուբեն Մխիթարյան
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/1e/87302637_34:0:973:704_1920x0_80_0_0_81a91fd042877176fdc91a9dc77e50c5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գյումրի, տիմ ընտրություններ, սարիկ մինասյան
գյումրի, տիմ ընտրություններ, սարիկ մինասյան
Տարբեր աթոռներ փոխել եմ, բայց այնպիսինն եմ, ինչպիսին կամ. Սարիկ Մինասյանը վստահ է` կհաղթի
11:24 30.03.2025 (Թարմացված է: 11:40 30.03.2025) ՔՊ թեկնածուն հայտարարեց նաև, որ որդուն է խոսք տվել, որ իր հաղթանակի դեպքում ունենալու են զարգացող Գյումրի, համերաշխ հասարակություն։
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ, Գյումրու քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը վստահ է, որ կարողանալու է հավաքել 50+1 ձայն և հաղթելու է ընտրություններին։ Այդ մասին նա ասաց ընտրություն կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում։
«Վաղը կգաք շնորհավորելու, հանգիստ կնստենք բոլորիդ հետ հետաքրքիր զրույց կունենանք»,–ասաց նա։
Ըստ Մինասյանի` գյումրեցին հստակ իր քվեն տալու հանուն զարգացող Գյումրիի և ապագա 5 տարիներին զարգացող Գյումրի տեսնելու, համերաշխ քաղաք ունենալու համար։
«Մեր գյումրեցիները շատ գիտակից են, իրենց ընտրությունը կկատարեն, վաղը բոլորդ համոզված կլինեք»,– նշեց նա։
Լրագրողների դիտարկմանը, որ Մինասյանը տարբեր տարիների տարբեր աթոռներ է զբաղեցրել ու հիմա շատ է փոխվել, նա վստահաբար հայտարարեց. «Տարբեր աթոռներ փոխել եմ, բայց ես այնպիսին եմ, ինչպիսին կամ, գյումրեցիներն ինձ ճանաչում են։ Որևէ աթոռ, որևէ պաշտոն, որևէ այլ բան կյանքում ինձ չի փոխի։ Ես իմ որդուն եմ խոսք տվել, որ մենք ունենալու ենք զարգացող Գյումրի, համերաշխ հասարակություն»։
Հիշեցնենք` Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինքի» 14 անդամները 2024 թ. հոկտեմբերին
վայր դրեցին իրենց մանդատները։ Նրանց թվում էր նաև քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։ Դրանից հետո ինքնաբացարկ հայտնեցին նաև դաշինքի ցուցակի բոլոր ներկայացուցիչները։
Դեկտեմբերին անցկացված նախնական ընտրությունների արդյունքում քաղաքապետի պաշտոնակատար դարձավ
Սարիկ Մինասյանը։