https://arm.sputniknews.ru/20250330/paraqarum-ev-gjumrium-zhamy-2000in-yntrutjunnerin-masnakcel-e-yntrvoghneri-4461-y-87317797.html
Փարաքարում և Գյումրիում ժամը 20։00–ին ընտրություններին մասնակցել է ընտրողների 44.61%-ը
Փարաքարում և Գյումրիում ժամը 20։00–ին ընտրություններին մասնակցել է ընտրողների 44.61%-ը
Sputnik Արմենիա
Համայնքների ավագանիների արտահերթ ընտրությունների քվեարկությունը ավարտվել է ժամը 20:00-ին: 30.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-30T21:10+0400
2025-03-30T21:10+0400
2025-03-30T21:12+0400
տիմ ընտրություններ
գյումրի
փարաքար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/1e/87317422_0:0:1920:1080_1920x0_80_0_0_02f74ed8c802997605dd68158b16527c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Փարաքար և Գյումրի համայնքներում, նախնական տվյալներով, քվեարկությանը մասնակցել է 58978 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 44.61%-ը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը։Արդյունքում, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու ընտրություններին մասնակցել է 11526 ընտրական իրավունք ունեցող անձ կամ ընտրողների 54.97%-ը (նախնական տվյալներ): Փարաքարում ընտրական իրավունք ունի 20967 անձ:Ինչ վերաբերում է Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին, ապա այստեղ մասնակցել է 47452 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 42.66%-ը(նախնական տվյալներ): Գյումրի համայնքում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 111236 է:Հիշեցնենք` Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինքի» 14 անդամները 2024 թ. հոկտեմբերին վայր դրեցին իրենց մանդատները։ Նրանց թվում էր նաև քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։ Դրանից հետո ինքնաբացարկ հայտնեցին նաև դաշինքի ցուցակի բոլոր ներկայացուցիչները։Դեկտեմբերին անցկացված նախնական ընտրությունների արդյունքում քաղաքապետի պաշտոնակատար դարձավ Սարիկ Մինասյանը։Փարաքար խոշորացված համայնքի ՔՊ–ական ղեկավար Լյուդվիգ Գյուլնազարյանն էլ հրաժարական է ներկայացրել 2024 թ. նոյեմբերին այն բանից հետո, երբ ԶԼՄ-ները հայտնեցին, որ դրանից 2 օր առաջ Երևանում տեղի ունեցած վիճաբանության, ապա սպանության վայրում նաև նա է եղել։Իշխանությունն ամեն ինչ անում է` վիճարկելու իմ թեկնածության հարցը. Մարտուն Գրիգորյան
գյումրի
փարաքար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Գյումրու ավագանու ընտրություններին մասնակցությունը
Sputnik Արմենիա
Գյումրու ավագանու ընտրություններին մասնակցությունը
2025-03-30T21:10+0400
true
PT0M10S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/1e/87317422_240:0:1680:1080_1920x0_80_0_0_fb664a4067b4e45d7a79f5c3e2c8f711.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տիմ ընտրություններ, видео, գյումրի, փարաքար
տիմ ընտրություններ, видео, գյումրի, փարաքար
Փարաքարում և Գյումրիում ժամը 20։00–ին ընտրություններին մասնակցել է ընտրողների 44.61%-ը
21:10 30.03.2025 (Թարմացված է: 21:12 30.03.2025) Համայնքների ավագանիների արտահերթ ընտրությունների քվեարկությունը ավարտվել է ժամը 20:00-ին:
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Փարաքար և Գյումրի համայնքներում, նախնական տվյալներով, քվեարկությանը մասնակցել է 58978 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 44.61%-ը: Տեղեկությունը
հայտնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Հանձնաժողովից նշում են, որ Արմավիրի մարզի Փարաքար և Շիրակի մարզի Գյումրի համայնքների ավագանիների արտահերթ ընտրությունների քվեարկությունը ժամը 20:00-ին ավարտվել է:
Արդյունքում, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու ընտրություններին մասնակցել է 11526 ընտրական իրավունք ունեցող անձ կամ ընտրողների 54.97%-ը (նախնական տվյալներ): Փարաքարում ընտրական իրավունք ունի 20967 անձ:
Ինչ վերաբերում է Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին, ապա այստեղ մասնակցել է 47452 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 42.66%-ը(նախնական տվյալներ): Գյումրի համայնքում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 111236 է:
Հիշեցնենք` Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինքի» 14 անդամները 2024 թ. հոկտեմբերին
վայր դրեցին իրենց մանդատները։ Նրանց թվում էր նաև քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։ Դրանից հետո ինքնաբացարկ հայտնեցին նաև դաշինքի ցուցակի բոլոր ներկայացուցիչները։
Դեկտեմբերին անցկացված նախնական ընտրությունների արդյունքում քաղաքապետի պաշտոնակատար դարձավ
Սարիկ Մինասյանը։
Փարաքար խոշորացված համայնքի ՔՊ–ական ղեկավար Լյուդվիգ Գյուլնազարյանն էլ
հրաժարական է ներկայացրել 2024 թ. նոյեմբերին այն բանից հետո, երբ ԶԼՄ-ները հայտնեցին, որ դրանից 2 օր առաջ Երևանում տեղի ունեցած վիճաբանության, ապա սպանության վայրում նաև նա է եղել։