https://arm.sputniknews.ru/20250330/gjumrii-ev-paraqari-yntrutjunnerin-ardzanagrvel-e-atelutjan-bardzr-makardak-mip-87318617.html
Գյումրիի և Փարաքարի ընտրություններին արձանագրվել է ատելության բարձր մակարդակ. ՄԻՊ
Գյումրիի և Փարաքարի ընտրություններին արձանագրվել է ատելության բարձր մակարդակ. ՄԻՊ
Sputnik Արմենիա
ՄԻՊ գրասենյակից նշել են, որ արձանագրված խնդիրները կամփոփվեն և գրություններ կհասցեագրվեն պետական իրավասու մարմիններին։ 30.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-30T22:14+0400
2025-03-30T22:14+0400
2025-03-30T22:15+0400
հհ միպ
անահիտ մանասյան
տիմ ընտրություններ
գյումրի
փարաքար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/1e/87304221_0:84:1600:984_1920x0_80_0_0_03205ed1682cd1d422ce439e428ebc92.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Գյումրի և Փարաքար համայնքներում տեղի ունեցող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում արձանագրվել է ատելության, խտրական խոսքի ու հասարակության բևեռացման բարձր մակարդակ, ինչն անթույլատրելի է։ Այդ մասին նշված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարության մեջ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Շիրակի մարզի Գյումրի և Արմավիրի մարզի Փարաքար համայնքներում այսօր ավագանու արտահերթ ընտրություններ էին։Պաշտպանի աշխատակազմից նշել են, որ այս համայնքներում իրենք աշխատել են վաղ առավոտից և այս ընթացքում ուսումնասիրվել է լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում զետեղված ավելի քան 300 հրապարակում։Մշտադիտարկման արդյունքում օմբուդսմենն արձանագրել է ընտրողների ուղղորդումների, տեղամասերում կողմնակի անձանց ներկայության, կուտակումների, քվեարկության գաղտնիությունը խախտելու, ընտրատեղամասերի կահավորման վիճակի, տեղամասային կենտրոններում ընտրողների ցուցակների` տեսանելի տեղում փակցված չլինելու հետ կապված և այլ խնդիրների առնչությամբ հրապարակումներ:Նշվում է, որ հատուկ ուշադրությամբ ուսումնասիրվել է լրագրողների և դիտորդների աշխատանքի հնարավոր խոչընդոտների վերաբերյալ տեղեկատվությունը։Բացի այդ, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ մշտադիտարկման այցեր են իրականացվել տեղամասային կենտրոններ՝ ընտրական գործընթացի՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիությունը դիտարկելու նպատակով։ Այցին մասնակցել են նաև հաշմանդամություն ունեցող անձինք։Այդ համատեքստում արձանագրվել են տեղամասային կենտրոնին հարող տարածքի, շենքերի, քվեարկության սենյակի, այդ թվում՝ սենյակի գտնվելու հարկի, բավարար լուսավորության, սանհանգույցի մատչելիության ապահովման հետ կապված խնդիրներ։Տեղեկատվություն է ստացվել նաև այն մասին, որ անձը, հաշմանդամությամբ պայմանավորված, չի կարողացել տանից դուրս գալ և իրացնել իր ընտրական իրավունքը, ինչը հետևանք է նաև շրջիկ արկղի միջոցով քվեարկությանը մասնակցելու օրենսդրական հնարավորության բացակայության։Հիշեցնենք` Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինքի» 14 անդամները 2024 թ. հոկտեմբերին վայր դրեցին իրենց մանդատները։ Նրանց թվում էր նաև քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։ Դրանից հետո ինքնաբացարկ հայտնեցին նաև դաշինքի ցուցակի բոլոր ներկայացուցիչները։Դեկտեմբերին անցկացված նախնական ընտրությունների արդյունքում քաղաքապետի պաշտոնակատար դարձավ Սարիկ Մինասյանը։Փարաքար խոշորացված համայնքի ՔՊ–ական ղեկավար Լյուդվիգ Գյուլնազարյանն էլ հրաժարական է ներկայացրել 2024 թ. նոյեմբերին այն բանից հետո, երբ ԶԼՄ-ները հայտնեցին, որ դրանից 2 օր առաջ Երևանում տեղի ունեցած վիճաբանության, ապա սպանության վայրում նաև նա է եղել։Գյումրու ավագանու թեկնածուն և մի շարք այլ անձինք ձերբակալվել են. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
գյումրի
փարաքար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/1e/87304221_90:0:1511:1066_1920x0_80_0_0_755155681276f087768ef4300cda1e58.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ միպ, անահիտ մանասյան, տիմ ընտրություններ, գյումրի, փարաքար
հհ միպ, անահիտ մանասյան, տիմ ընտրություններ, գյումրի, փարաքար
Գյումրիի և Փարաքարի ընտրություններին արձանագրվել է ատելության բարձր մակարդակ. ՄԻՊ
22:14 30.03.2025 (Թարմացված է: 22:15 30.03.2025) ՄԻՊ գրասենյակից նշել են, որ արձանագրված խնդիրները կամփոփվեն և գրություններ կհասցեագրվեն պետական իրավասու մարմիններին։
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Գյումրի և Փարաքար համայնքներում տեղի ունեցող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում արձանագրվել է ատելության, խտրական խոսքի ու հասարակության բևեռացման բարձր մակարդակ, ինչն անթույլատրելի է։ Այդ մասին նշված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի
հայտարարության մեջ։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ Շիրակի մարզի Գյումրի և Արմավիրի մարզի Փարաքար համայնքներում այսօր ավագանու արտահերթ ընտրություններ էին։
Պաշտպանի աշխատակազմից նշել են, որ այս համայնքներում իրենք աշխատել են վաղ առավոտից և այս ընթացքում ուսումնասիրվել է լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում զետեղված ավելի քան 300 հրապարակում։
«Ընտրական գործընթացների ժամանակահատվածում արձանագրված խնդիրները կամփոփվեն և գրություններ կհասցեագրվեն պետական իրավասու մարմիններին»,– ասված է ՄԻՊ հաղորդագրության մեջ:
Մշտադիտարկման արդյունքում օմբուդսմենն արձանագրել է ընտրողների ուղղորդումների, տեղամասերում կողմնակի անձանց ներկայության, կուտակումների, քվեարկության գաղտնիությունը խախտելու, ընտրատեղամասերի կահավորման վիճակի, տեղամասային կենտրոններում ընտրողների ցուցակների` տեսանելի տեղում փակցված չլինելու հետ կապված և այլ խնդիրների առնչությամբ հրապարակումներ:
Նշվում է, որ հատուկ ուշադրությամբ ուսումնասիրվել է լրագրողների և դիտորդների աշխատանքի հնարավոր խոչընդոտների վերաբերյալ տեղեկատվությունը։
Բացի այդ, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ մշտադիտարկման այցեր են իրականացվել տեղամասային կենտրոններ՝ ընտրական գործընթացի՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիությունը դիտարկելու նպատակով։ Այցին մասնակցել են նաև հաշմանդամություն ունեցող անձինք։
Այդ համատեքստում արձանագրվել են տեղամասային կենտրոնին հարող տարածքի, շենքերի, քվեարկության սենյակի, այդ թվում՝ սենյակի գտնվելու հարկի, բավարար լուսավորության, սանհանգույցի մատչելիության ապահովման հետ կապված խնդիրներ։
ՄԻՊ–ն արձանագրել է, որ տեղամասային կենտրոններն ապահովված չեն եղել խոշորացույցերով, առկա է եղել քվեաթերթիկների համար բրայլյան կաղապարների կիրառության վերաբերյալ իրազեկվածության պակաս և այլն։
Տեղեկատվություն է ստացվել նաև այն մասին, որ անձը, հաշմանդամությամբ պայմանավորված, չի կարողացել տանից դուրս գալ և իրացնել իր ընտրական իրավունքը, ինչը հետևանք է նաև շրջիկ արկղի միջոցով քվեարկությանը մասնակցելու օրենսդրական հնարավորության բացակայության։
Հիշեցնենք` Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինքի» 14 անդամները 2024 թ. հոկտեմբերին
վայր դրեցին իրենց մանդատները։ Նրանց թվում էր նաև քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։ Դրանից հետո ինքնաբացարկ հայտնեցին նաև դաշինքի ցուցակի բոլոր ներկայացուցիչները։
Դեկտեմբերին անցկացված նախնական ընտրությունների արդյունքում քաղաքապետի պաշտոնակատար դարձավ
Սարիկ Մինասյանը։
Փարաքար խոշորացված համայնքի ՔՊ–ական ղեկավար Լյուդվիգ Գյուլնազարյանն էլ
հրաժարական է ներկայացրել 2024 թ. նոյեմբերին այն բանից հետո, երբ ԶԼՄ-ները հայտնեցին, որ դրանից 2 օր առաջ Երևանում տեղի ունեցած վիճաբանության, ապա սպանության վայրում նաև նա է եղել։